Բացել գլխավոր ցանկը

Մարիո Ֆիգեյրա Ֆերնանդես

բրազիլական Ֆուտբոլիստ

Մարիո Ֆերնանդես (պորտ.՝ Mário Fernandes, սեպտեմբերի 19, 1990(1990-09-19)[1], Սան Կաետանու դու Սուլ, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով ունի նաև Ռուսաստանի քաղաքացիություն: Ներկայումս հանդես է գալիս ԲԿՄԱ Մոսկվայի և Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում: Խաղում է աջ պաշտպանի դիրքում[2]:

Football pictogram.svg
Մարիո Ֆերնանդես
Mário Fernandes
Mário Fernandes 2018.jpg
Ֆերնանդեստ Ռուսաստանի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Mário Figueira Fernandes
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 19, 1990(1990-09-19)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Սան Կաետանու դու Սուլ, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 187 սմ
Քաշ 80 կգ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան ԲԿՄԱ Մոսկվա
Համար 2
Պատանեկան կարիերա
2006-2009 Բրազիլիա Սան Կաետանո
2009 Բրազիլիա Գրեմիո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2012 Բրազիլիա Գրեմիո 54 (1)
2012-ներկա Ռուսաստան ԲԿՄԱ Մոսկվա 151 (1)
Ազգային հավաքական
2014 Բրազիլիա Բրազիլիա 1 (0)
2017-ներկա Ռուսաստան Ռուսաստան 10 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 8-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 8-ի, 2018

Բովանդակություն

Ակումբային կարիերաԽմբագրել

ԳրեմիոԽմբագրել

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Ֆերնանդեսը սկսել է Գրեմիոյում[3]: Իր դեբյուտը նշեց 2009 թվականի հունիսի 28-ին՝ Սպորտ Ռեսիֆիի դեմ խաղում[4]: Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2010 թվականի փետրվարի 18-ին՝ Լիգա Գաուշուի Վերանոպոլիսի դեմ խաղում[5]: Իր առաջին գոլը Սերիա A-ում խփեց 2011 թվականի սեպտեմբերի 25-ին՝ Ավաիի դեմ խաղում[6]: Հոկտեմբերի 30-ին՝ Ֆլամենգոյի դեմ խաղում նա դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 4-2 հաշվով[7]: Ֆերնանդեսը ամրապնդվեց Գրեմիոյի հիմնական թիմում և ակումբի կազմում անցկացրեց 97 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ:

 
Ֆերնանդեստ ԲԿՄԱ-ի կազմում 2015 թվականին

ԲԿՄԱ ՄոսկվաԽմբագրել

2012 թվականի ապրիլի 25-ին Գրեմիոյի նախագահը հայտարարեց, որ Ֆերնանդեսը կտեղափոխվի ԲԿՄԱ Մոսկվա 15 միլիոն եվրոյի դիմաց[8]: Մայիսի 4-ին բրազիլացին 5 տարվա պայմանագիր կնքեց ԲԿՄԱ-ի հետ[9][10]՝ ստանալով 13 համարի մարզաշապիկը[11][12]: Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 21-ին՝ Ռոստովի դեմ խաղում[13]: Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Ֆերնանդեսը անցկացրեց օգոստոսի 23-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փուլի ԱԻԿ-ի դեմ խաղում[14]:

2013 թվականի մայիսի 18-ին՝ Կուբանի դեմ խաղում Ֆերնանդեսը ստացավ ծանր վնասվածք[15]՝ շարքից դուրս մնալով 6 ամսով և չկարողանալով տոնել չեմպիոնությունը ԲԿՄԱ-ի մնացած ֆուտբոլիստների հետ[16]: 2012-13 մրցաշրջանում նա ընդգրկվեց Ռուսաստանի առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստների ցանկում[17]: Ֆերնանդեսը վնասվածքից վերադարձավ 2013 թվականի նոյեմբերի 23-ին՝ Սպարտակ Մոսկվայի դեմ խաղում[18][19]: Իր առաջին գոլը ԲԿՄԱ-ի կազմում խփեց 2014 թվականի մարտի 2-ին՝ Սոկոլ Սարատովի դեմ խաղում[20][21]:

Չեմպիոնների Լիգայում Ֆերնանդեսը իր դեբյուտը նշեց 2014 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Ռոմայի դեմ խաղում[22]: Իր առաջին գոլը Ռուսաստանի առաջնությունում հեղինակեց 2015 թվականի օգոստոսի 1-ին՝ Անժիի դեմ խաղում[23]: 2017 թվականի հունիսի 29-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ԲԿՄԱ-ի հետ մինչև 2022 թվականը[24]:

Միջազգային կարիերաԽմբագրել

Բրազիլիայի ազգային հավաքական Ֆերնանդեսը առաջին անգամ հրավիրվեց 2011 թվականի սեպտեմբերին՝ Արգենտինայի դեմ խաղերի[25][26] համար, սակայն նա մերժեց հրավերը «անձնական խնդիրների պատճառով»: Իր դեբյուտը Բրազիլիայի հավաքականում նշեց 2014 թվականի հոկտեմբերի 14-ին՝ փոխարինելով Դանիլոյին Ճապոնիայի դեմ ընկերական խաղում[27]:

2016 թվականի հուլիսի 13-ին Ֆերնանդեսը ստացավ Ռուսաստանի քաղաքացիություն[28], որպեսզի հանդես գա Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում: Օգոստոսին նա հրավիրվեց Ռուսաստանի հավաքական՝ Թուրքիայի և Գանայի դեմ խաղերի համար, սակայն չմիացավ հավաքականին, քանի որ իրավասու չէր հանդես գալ մինչև 2017 թվականի ապրիլը: Իր դեբյուտը հավաքականի կազմում նշեց 2017 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Հարավային Կորեայի դեմ ընկերական խաղում[29][30]:

2018 թվականի մայիսի 11-ին Ֆերնանդեսը ներառվեց Ռուսաստանի հավաքականի՝ աշխարհի առաջնության համար ընդլայնված կազմում[31]: Հունիսի 3-ին նա ընդգրկվեց հավաքականի վերջնական թիմում[32][33]: Նա թիմի մեկնարկային կազմում անցկացրեց Ռուսաստանի բոլոր 5 հանդիպումները[34]՝ հունիսի 19-ին տալով գոլային փոխանցում Դենիս Չերիշևին Եգիպտոսի դեմ խաղում[35]: Հուլիսի 7-ին՝ քառորդ եզրափակչի Խորվաթիայի դեմ խաղի լրացուցիչ ժամանակի 115-րդ րոպեին Ֆերնանդեսը դարձավ գլխով գոլի հեղինակ[36]՝ հավասարեցնելով հաշիվը և խաղը տեղափոխելով հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշար: Այնուամենայնիվ, հարվածաշարում նա շեղ իրացրեց իր 11-մետրանոցը[37], ինչի պատճառով Ռուսաստանը պարտվեց[38] և դուրս մնաց աշխարհի առաջնությունից[39][40]:

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2018 թվականի հուլիսի 8-ի դրությամբ[41]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Գրեմիո 2009 Սերիա A 19 0 0 0 0 0 19 0
2010 2 0 7 0 16 1 25 1
2011 33 1 3 0 12 1 48 2
2012 0 0 0 0 5 0 5 0
Ընդհանուր 54 1 7 0 3 0 33 2 97 3
ԲԿՄԱ Մոսկվա 2012–13 Պրեմիեր Լիգա 28 0 3 0 2 0 33 0
2013–14 12 0 3 1 0 0 0 0 15 1
2014–15 29 0 3 0 6 0 1 0 39 0
2015–16 27 1 5 0 9 0 41 1
2016–17 30 0 0 0 5 0 1 0 36 0
2017–18 25 0 0 0 12 0 37 0
Ընդհանուր 151 1 14 1 34 0 2 0 201 2
Կարիերայի ընդհանուր 205 2 21 1 37 0 35 2 298 5

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

2018 թվականի հուլիսի 8-ի դրությամբ[41]

ԲրազիլիաԽմբագրել
Բրազիլիա
Տարի Խաղեր Գոլեր
2014 1 0
Ընդհանուր 1 0
ՌուսաստանԽմբագրել
Ռուսաստան
Տարի Խաղեր Գոլեր
2017 3 0
2018 7 1
Ընդհանուր 10 1

Միջազգային գոլերԽմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 Հուլիսի 7, 2018 Ֆիշտ մարզադաշտ, Սոչի, Ռուսաստան   Խորվաթիա 2–2 2–2 (3–4 պ) ԱԱ 2018

ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Գրեմիո
ԲԿՄԱ Մոսկվա

ԱնհատականԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Russia - M. Fernandes - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08 
  3. «Who is Mario Fernandes? Russia’s Brazilian World Cup star who overcame depression and snubbed Real Madrid | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08 
  4. «Sport Club do Recife - Grêmio Foot-Ball Porto Alegrense, Jun 28, 2009 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08 
  5. «Grêmio vs. Veranópolis - 18 February 2010 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08 
  6. «Avaí Futebol Clube (SC), Grêmio Foot-Ball Porto Alegrense, Sep 25, 2011 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08 
  7. «Grêmio Foot-Ball Porto Alegrense - Clube de Regatas do Flamengo, Oct 30, 2011 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08 
  8. «Президент "Гремио" подтвердил, что ЦСКА договорился о трансфере Марио Фернандеса»։ Վերցված է 2018-07-08 
  9. «Фернандес стал армейцем»։ pfc-cska.com (ռուսերեն)։ Վերցված է 2018-07-08 
  10. «Защитник Марио Фернандес подписал контракт с ПФК ЦСКА»։ rsport.ria.ru։ Վերցված է 2018-07-08 
  11. «Встреча ПФК ЦСКА с болельщиками»։ pfc-cska.com (ռուսերեն)։ Վերցված է 2018-07-08 
  12. «Новичок ЦСКА Марио Фернандес получил футболку с 13-м номером»։ Վերցված է 2018-07-08 
  13. «CSKA Moscow - FK Rostov, Jul 21, 2012 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08 
  14. «AIK Solna - CSKA Moscow, Aug 23, 2012 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08 
  15. «CSKA Moscow - Kuban Krasnodar, May 18, 2013 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08 
  16. «Защитник ЦСКА Фернандес вернётся в строй через три месяца»։ Վերցված է 2018-07-08 
  17. «Назван список 33 лучших футболистов минувшего чемпионата России»։ NEWSru.com։ Վերցված է 2018-07-08 
  18. «CSKA Moscow - Spartak Moscow, Nov 23, 2013 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08 
  19. «Марио Фернандес выйдет в стартовом составе ЦСКА на матч со "Спартаком"»։ rsport.ria.ru։ Վերցված է 2018-07-08 
  20. «CSKA Moscow - Sokol Saratov, Mar 2, 2014 - Russian Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08 
  21. «ЦСКА – «Сокол» – 2:0. Гол Фернандеса принес победу армейцам»։ Sports.ru (ռուսերեն)։ Վերցված է 2018-07-08 
  22. «AS Roma - CSKA Moscow, Sep 17, 2014 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08 
  23. «CSKA Moscow - Anzhi Makhachkala, Aug 1, 2015 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08 
  24. «Марио Фернандес в ПФК ЦСКА до 2022 года!»։ pfc-cska.com (ռուսերեն)։ Վերցված է 2018-07-08 
  25. «Argentina - Brazil, Sep 15, 2011 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08 
  26. «Brazil - Argentina, Sep 29, 2011 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08 
  27. «Brazil - Japan, Oct 14, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08 
  28. «Указ Президента Российской Федерации В. Путина от 13 июля 2016 года № 331 «О приёме в гражданство Российской Федерации»։ publication.pravo.gov.ru։ Վերցված է 2018-07-08 
  29. «Russia - South Korea, Oct 7, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08 
  30. «Игрок ЦСКА Марио Фернандес дебютировал в составе сборной Бразилии»։ www.sovsport.ru (ռուսերեն)։ Վերցված է 2018-07-08 
  31. «Расширенный состав для подготовки к Чемпионату мира»։ www.rfs.ru (ru-RU)։ Վերցված է 2018-07-08 
  32. «Заявка сборной России на Чемпионат мира FIFA 2018»։ www.rfs.ru (ru-RU)։ Վերցված է 2018-07-08 
  33. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Teams - Russia - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-07-08 
  34. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - MARIO FERNANDES - Mario Fernandes - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-07-08 
  35. «Russia - Egypt, Jun 19, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08 
  36. «Russia - Croatia, Jul 7, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08 
  37. «Croatia face England in World Cup semi after Russia’s roller-coaster ride ends in tears»։ South China Morning Post (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08 
  38. «World Cup 2018: Croatia beat hosts Russia 4-3 on penalties to reach semi-final»։ BBC Sport (en-GB)։ 2018-07-07։ Վերցված է 2018-07-08 
  39. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - News - Croatia through as hosts pay the penalty - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-07-08 
  40. Hytner David (2018-07-07)։ «Croatia book World Cup semi-final with England after penalty shootout win»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08 
  41. 41,0 41,1 «Mário Fernandes»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-07-08 
  42. «globoesporte.com > Estaduais > Campeonato Gaúcho - NOTÍCIAS - Grêmio domina a eleição dos melhores do Gauchão 2010. Inter fica fora da lista»։ globoesporte.globo.com (pt-br)։ Վերցված է 2018-07-08 

Արտաքին հղումներԽմբագրել