Մարիո Յուրիչ (խորվ.՝ Mario Jurić, փետրվարի 9, 1979(1979-02-09), Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ աստղագետ, աստերոիդների հայտնաբերող, աշխատում է Վիշնյանի աստղադիտարանում։ 1998-ից 2000 թվականները համատեղ մեկ այլ խորվաթ աստղագետ Կորադո Կորոլևիչի հետ հայտնաբերել է ընդհանուր առմամբ 125 աստերոիդ[2], ինչպես նաև 183P/Կորոլևիչ-Յուրիչ կարճ պարբերությամբ գիսաստղը։

Մարիո Յուրիչ
խորվ.՝ Mario Jurić
Ծնվել էփետրվարի 9, 1979(1979-02-09) (45 տարեկան)
Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Խորվաթիա
Մասնագիտությունաստղագետ և հետազոտող
Հաստատություն(ներ)Վիշնյան աստղադիտարան և Վաշինգտոնի համալսարան[1]
Գործունեության ոլորտաստղագիտություն
Ալմա մատերԶագրեբի համալսարան, Զագրեբի համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետ և Փրինսթոնի համալսարան (հունվարի 17, 2007)
Տիրապետում է լեզուներինխորվաթերեն
Եղել է գիտական ղեկավարJohn C. Lurie?
 Mario Jurić Վիքիպահեստում

Ավարտել է Զագրեբի համալսարանի Գիտության բաժինը, և ստացել է իր դոկտորական կոչումը Փրինսթոնի համալսարանում 2007 թվականին[3]։

2009 թվականին շահել է ՆԱՍԱ-ի կրթաթոշակ աստղագիտության և աստղաֆիզիկայի բնագավառում հետազոտություններ կատարելու համար։ Համաձայն ՆԱՍԱ-ի աստղաֆիզիկայի բաժնի տնօրեն Յոնա Մորսի, Մարիո Յուրիչը մեկն է աշխարհի լավագույն 32 երիտասարդ աստղագետներից[4]։ Յուրիչը այժմ Տվյալների կառավարման գիտնական է Մեծ սինօպտիկ հետազոտական աստղադիտակ նախագծում[5]։

Մասնակցել է Սլոունի մեծ պատի հայտնաբերմանը[6], տիեզերքում հայտնի ամենախոշոր գալակտիկաների խմբի, հետազոտություններին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://orcid.org/0000-0003-1996-9252
  2. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  3. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  4. Hrvatskom astrofizičaru Mariju Juriću prestižna stipendija NASA-e (խորվ.)
  5. «Large Synoptic Survey Telescope website». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
  6. «Sheets and Voids: Goddard Space Flight Center». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիո Յուրիչ» հոդվածին։