Մարիո Մոնխե

սալվադորցի ֆուտբոլիստ
(Վերահղված է Մարիո Մոնգեից)

Մարիո Անտոնիո Մոնխե Պարեդես (իսպ.՝ Mario Antonio Monge Paredes, նոյեմբերի 27, 1938, Սան Սալվադոր - մայիսի 31, 2009) սալվադորցի ֆուտբոլիստ, հարձակվող։ Սալվադորի հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի առաջնության ընտրական 6 հանդիպումների և աշխարհի առաջնության 1970 թ. խաղարկության երկու հանդիպումների։ Ակումբային կարիերայի մեծ մասն անց է կացրել սալվադորյան գրանդներում՝ ՖԱՍ-ում և Ալյանսայում։ Վերջինիս կազմում երկու անգամ նվաճել է Սալվադորի չեմպիոնի կոչումը՝ 1966 և 1967 թթ.։

Մարիո Մոնխե
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մարիո Անտոնիո Մոնխե Պարեդես
Քաղաքացիությունը  Սալվադոր
Ծննդյան ամսաթիվ 1938 նոյեմբերի 27
Ծննդավայր Սալվադոր Սան Սալվադոր, Սալվադոր
Դիրք հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1957-1958 թթ.
1959 թ.
1961-1962 թթ.
1962 թ.
1963 թ.
1965-1967 թթ.
1968-1970 թթ.
Սալվադոր ՕՆՍԵ Մունիսիպալ
Սալվադոր Ատլետիկո Կոնստանսիա
Սալվադոր ՖԱՍ
Կանադա Տորոնտո
Սալվադոր ՖԱՍ
Սալվադոր Ալյանսա
Սալվադոր ՖԱՍ



Ազգային հավաքական
մինչև 1970 թ. Սալվադոր Սալվադոր 28 (8)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Արտաքին հղումներ խմբագրել