Մարինա Կոստանտինի Լեոնովա (ռուս.՝ Мари́на Константи́новна Лео́нова, փետրվարի 18, 1949(1949-02-18), Մոսկվա, ԽՍՀՄ), բալետի դերասանուհի, Մեծ թատրոնի մենապարուհի, բալետային մանկավարժ, Մոսկվայի խորեոգրաֆիայի պետական ակադեմիայի ռեկտոր, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2003)։

Մարինա Լեոնովա
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 18, 1949(1949-02-18) (75 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Մասնագիտությունբալետի պարող և բալետի ուսուցիչ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Պատվո շքանշան
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ ՌԴ նախագահի պատվոգիր և Government Prize in Culture
 Marina Leonova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարինա Լեոնովան ծնվել է 1949 թվականի փետրվարի 18-ին Մոսկվայում։ Պարով զբաղվել սկսել է յոթ տարեկանում Պիոներների պալատի խորեոգրաֆիայի մանկական խմբում[1]։

1968 թվականին ավարտել է Մոսկվայի խորեոգրաֆիայի պետական ակադեմիան (Սոֆյա Գոլովկինայի դասարան)։ 1968-1969 թվականներին վերջինիս ղեկավարությամբ սովորել է կատերալագործման դասարանում[2]։

1969-1989 թվականներին Մարինա Լեոնովան եղել է Մեծ թատրոնի մենակատար։ Ունեցել է ընդարձակ խաղացանկ, եղել է խորհրդային բալետմայստերների ներկայացումների մի շարք դերերի առաջին կատարողը։

1991 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի մանկավարժական ֆակուլտետը (Մարինա Սեմյոնովայի կուրս)[2]։ 1989 թվականին դարձել է դասական պարի մանկավարժ Մոսկվայի խորեոգրաֆիայի պետական ակադեմիա։ 1994 թվականից դոցենտ է, 1999 թվականից՝ պրոֆեսոր։ 2001 թվականին նշանակվել է Մոսկվայի խորեոգրաֆիայի պետական ակադեմիայի ռեկտորի պաշտոնակատար, 2002 թվականին ընտրվել է ակադեմիայի ռեկտոր։

Խաղացանկ խմբագրել

Աշակերտուհիներ խմբագրել

  • Ս․ Լունկինա (1997 թվականի շրջանավարտ)[3]
  • Կ․ Նագատա (1997 թվականի շրջանավարտ)
  • Ն․ Ասատիանի (2004 թվականի շրջանավարտ)[4]
  • Ն․ Օսիպովա (2004 թվականի շրջանավարտ)[5][6]

Մրցանակներ և կոչում խմբագրել

  • ՌՍՖՍՀ վաստակավոր դերասանուհի (1976)։
  • Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2003)[7]։
  • «Սուրբ Սոֆիա» (Օքսֆորդ) շքանշան (2004)[2]։
  • Պատվո շքանշան (2008 թվականի հունիսի 12-ին)՝ հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ներդրման բազմամյա բեղմնավոր գործունեություն համար[7]՝[8]:
  • «Հայրենիքի առաջ վաստակի համար» IV աստիճանի (2014 թվականի օգոստոսի 14) շքանշան՝ հայրենական մշակույթի և արվեստի զարգացման, ռադիոհեռուստատեսութան, մամուլի, կապերի բազմամյա արգասաբեր գործունեության մեջ ունեցած մեծ ներդրման համար[9]։
  • «Հայրենիքի առաջ վաստակի համար» III աստիճանի (2019 թվականի հունիսի 13) շքանշան՝ հայրենական մշակույթի և արվեստի զարգացման մեջ մեծ ներդրման, բազմամյա արգասաբեր գործունեության համար[10]։

Բեմադրական աշխատանք խմբագրել

Մոսկվայի խորեոգրաֆիայի պետական ակադեմիայի ուսումնական խաղացանկի համար այլ մանկավարժների հետ համատեղ վերսկսել է դասական մեծ «Պահիտա» բալետից։

Գիտական գործունեություն խմբագրել

2008 թվականի դեկտեմբերի 16-ին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա «Մոսկովյան բալետի դպրոցի դերը Մեծ թատրոնի ստեղծագործական կյանքում (1945-1970)» թեմայով։ Պաշտպանության արդյունքում Մ․ Կ․ Լեոնովին շնորհվել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան[11]։ Մ․ Կ․ Լեոնովը գիտական հոդվածների և ուսումնական ծրագրերի հեղինակ է[2]։

Հասարակական դիրք խմբագրել

2014 թվականի մարտի 11-ին ստորագրել է Ռուսաստանի դաշնության մշակույթի գործիչների դիմումը աջակցել ՌԴ նախագահ Վ․ Վ․ Պուտինին Ուկրանիայի և Ղրիմի հարցով[12]։

Գրականություն խմբագրել

Леонова М. К. Роль московской балетной школы в творческой жизни Большого театра (1945—1970). Автореферат диссертации на соискание ученой степени кандидата искусствоведения. — М., 2008.[13]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Classic ballet
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Московская государственная академия хореографии». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 21-ին.
  3. С. Лунькина կենսագրությունը Մեծ թատրոնի կայքում
  4. Большой театр: Персоны: Нино Асатиани
  5. Большой театр: Персоны: Наталья Осипова
  6. Н. Осипова Արխիվացված 2014-09-12 Wayback Machine կենսագրությունը միխայլովյան թատրոնի կայքում
  7. 7,0 7,1 Большой театр: Персоны: Марина Леонова
  8. Указ Президента Российской Федерации от 12 июня 2008 года № 955 «О награждении государственными наградами Российской Федерации»
  9. Указ Президента Российской Федерации от 14 августа 2014 года № 568 «О награждении государственными наградами Российской Федерации»
  10. Указ Президента Российской Федерации от 13 июня 2019 года № 274 «О награждении государственными наградами Российской Федерации»
  11. «РАТИ — Объявление о защите диссертации от 13.11.2008». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 21-ին.
  12. Деятели культуры России — в поддержку позиции Президента по Украине и Крыму Արխիվացված 2014-03-11 archive.today // Официальный сайт Министерства культуры Российской Федерации
  13. «РАТИ — Автореферат Леновой М.К». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել