Մարիզ Կեմալ (իրական անունը՝ Ռաիսա Ստեպանովնա Կեմայկինա, օգոստոսի 13, 1950(1950-08-13), Q18173000?, Չամզինսկի շրջան, Մորդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Էրզիացի բանաստեղծուհի, գրող։ Ռուսաստանի գրողների միության անդամ (1996)։

Մարիզ Կեմալ
Ծննդյան անունռուս.՝ Raissa Kemaikina
Ծնվել էօգոստոսի 13, 1950(1950-08-13) (73 տարեկան)
ԾննդավայրQ18173000?, Չամզինսկի շրջան, Մորդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծուհի և գրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄորդովիայի պետական համալսարան (1972)
 Mariz Kemal Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռաիսա Կեմայկինան ծնվել է 1950 թվականի օգոստոսի 13-ին, Չամզինսկի շրջանի էրզիական Մալոե Մարեսևս գյուղում (այժմ՝ Մորդովիայի Հանրապետություն), գյուղացիական ընտանիքում։ 1965 թվականին գյուղական դպրոցի ութերորդ դասարանն ավարտելուց հետո երկու տարի ուսումը շարունակել է Բոլշեմարեսևսկի միջնակարգ դպրոցում։ Ավարտել է Մորդովիայի Նիկոլայ Օգարյովի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ ստանալով ռուսաց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում։ 1972-1975 թվականներին դասավանդել է հայրենի գյուղի դպրոցում։ Քանի որ ռուսական գրականության բավականաչափ ժամեր չկար, երիտասարդ ուսուցիչը լրացուցիչ դասավանդել է գերմաներեն և Էրզիական լեզու։ Սկզբում նա հրաժարվել է ուսուցանել իր մայրենի լեզուն, որն իր մասնագիտությունը չի եղել, սակայն սկսել է հետաքրքրվել Էրզիական լեզվով և ֆոլկլորով։ 1975 թվականի ամռանը տեղափոխվել է Սարանսկ և երկու տարի եղել «Էրզյան պրավդա» թերթի թղթակից։ Սկսել է որպես սրբագրիչ։ Այս պաշտոնում Ռաիսա Կեմայկինան յուրացրել է էրզիական լեզուն և տեղափոխվել մշակույթի բաժին և աշխատել Գ. Պ. Լասկինի ղեկավարության ներքո։ Մեկ տարի անց տեղափոխվել է կուսակցական կյանքի բաժին՝ աշխատելով բաժնի վարիչ Ն. Մ. Սիմդյանովի ղեկավարության ներքո։ 7,5 տարի աշխատել է Մորդովայի Ալեքսանդր Պուշկինի անվան հանրապետական գրադարանում[1]։ Առաջին բանաստեղծությունները հրատարակվել են 1980 թվականին։ 1985-1988 թվականներին եղել է «Սյատկո» ամսագրի պոեզիայի բաժնի վարիչ, 1989 թվականին՝ էրզյան «Չիլիսեմա» մանկական ամսագրի պատասխանատու քարտուղար։

 
Մարիզ Կեմալն ու Նատալյա Տուշնիկովան իրենց ստեղծած ժամանակակից, ավանդական Էրզյան հագուստներով

Ստեղծագործական ուղի խմբագրել

«Սյատկոյի» 1980 թվականի օգոստոսյան համարում տպագրվել է «Երեխաների բնօրրանը» («Эйкакшчинь лавсь») բանաստեղծությունը։ Նույն ժամանակահատվածում սկսել է մասնակցել երիտասարդ գրողների տարեկան սեմինարներին, իսկ «Սյատկո» ամսագիրը շարունակել է հրապարակել նրա բանաստեղծությունները։

1987 թվականին հրատարակվել է չորս հեղինակների «Маней васолкст» ընդհանուր ժողովածուն, որտեղ ներառվել են Կեմալի մեծ թվով բանաստեղծություններ։ 1988 թվականին մորդովական գրքի հրատարակչությունը թողարկել է նրա առաջին հավաքածուն՝ «Лавсь» («Բնօրրան»), որը մանկության և երիտասարդության տպավորությունների արդյունքն էր։

Երկրորդ ժողովածուն` «Штатол» («Մոմ», 1994), ներկայացնում է բանաստեղծի կյանքի, սիրո հնագույն Էրզյան ժողովրդի ճակատագրի և նրան առնչվող հեղինակների մասին փիլիսոփայական մտքերը։ Այս շարքում ներառված են լիրիկական և հրապարակային բնույթի բանաստեղծություններ, ինչպես նաև «Мон — эрзян!» («Ես էրզիացի եմ») բանաստեղծությունը, որտեղ նա հանդես է գալիս որպես ազգային աշխարհայացք ունեցող կայացած անձ։

Էրզյան մշակույթի, պատմության, ժողովրդական բանահյուսության երկար տարիների ուսումնասիրության արդյունք է համարվում «Евксонь кужо» («Հեքիաթային բացատ») հեքիաթների գիրքը և «Сынь ульнесть эрзят» («Նրանք էրզիացիներ էին»)՝ ժողովածուի էրզիացի ժողովրդի հայտնի մարդկանց մասին։ 1998 թվականին նրա բանաստեղծությունները լույս են տեսել «Ниле ават — ниле морот» («Չորս կին` չորս երգ», Տալլին) հավաքածուում։ 2014 թվականին լույս է տեսել «Масторов нолдасынек сюкпрянок» գիրքը[2]։

Հասարակական գործունեություն խմբագրել

1989 թվականին Մարիզ Կեմալը եղել է «Մաստորավա» մշակութային և կրթական միության ստեղծման նախաձեռնողներից և 1993 թվականի դեկտեմբերից մինչև 1997 թվական՝ «Էրզիացիներ» կանանց շարժման կազմակերպիչ, «Լամզուր» սիրողական ժողովրդական-ազգագրական անսամբլի հիմնադիր և ղեկավար։

Գրում է Էրզիացի ժողովրդի մշակույթի, կրոնի, ավանդույթների վերաբերյալ, տպագրվում «Սյատկո», «Չիլիսեմա» ամսագրերում, «Էրզյան Մաստոր» ամսագրերում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Маризь Кемаль: «Я нужна, пока живут эрзяне» | erzyaks.ru» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
  2. «Вышла в свет новая книга поэтессы Маризь Кемаль на эрзянском языке». Информационный центр Финно-угорских народов (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիզ Կեմալ» հոդվածին։