Մարիե Հյոգ

նորվեգացի լուսանկարիչ և սուֆրաժիստ

Մարիե Հյոգ (ապրիլի 15, 1866(1866-04-15)[1][1][2], Կանգեսուն, Bamble - փետրվարի 22, 1949(1949-02-22)[3], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի լուսանկարիչ և սուֆրաժիստ[4]։ Հյոգի հրատարակած աշխատանքը բնույթով ավանդական է, իսկ նրա անձնական լուսանկարները, ներառյալ նրա ընկերոջ՝ Բոլեթ Բերգի արածները, շոշափում են գենդերային գաղափարներ[4]։ Նա հիմնադրել է Հորթեն քննարկման միությունը, որ առ այսօր ակտիվ է[5][6]։ Հյոգը նաև ձեռնարկել է Նորվեգիայի կանանց քվեարկության ազգային միության Հորթենի մասնաճյուղը, Հորթենի Կանանց խորհուրդը և Հորթենի Տուբերկուլոզի միությունը[7]։

Մարիե Հյոգ
նորվ.՝ Marie Høeg
Դիմանկար
Ծնվել էապրիլի 15, 1866(1866-04-15)[1][1][2]
ԾննդավայրԿանգեսուն, Bamble
Մահացել էփետրվարի 22, 1949(1949-02-22)[3] (82 տարեկան)
Մահվան վայրՕսլո, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունլուսանկարիչ և սուֆրաժիստ
 Marie Høeg Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հյոգը ծնվել է 1866 թվականի ապրիլի 15-ին Կանգեսունում[5]։ Լուսանկարչություն սովորել է Բրևիկում, ավարտել է 1890 թվականին։

1890-1895 թվականներին ապրել է Ֆինլանդիայում և որպես լուսանկարիչ աշխատել Էկենասում և Հանկոյում[5]։ Այստեղ նրա վրա մեծ ազդեցություն է թողել ֆիննական կանանց իրավունքների շարժումը[8]։

1895 թվականին Հյոգը Բոլեթ Բերգի հետ միասին Ֆինլանդիայից տեղափոխվեց Հորթեն։ Բերգը հինգ տարով փոքր էր Հյոգից և հավանաբար լուսանկարչություն սովորել է Ֆինլանդիայում ապրելու տարիներին[5][9]։ Հյոգն ու Բերգը հաստատվեցին և ստեղծեցին իրենց լուսանկարչական ստուդիան[10], որը կոչվում էր Բերգ և Հյոգ[5]։ Հյոգն այդ ստուդիան օգտագործում էր ոչ միայն լուսանկարչության համար, այլև հանդիպումներ էր կազմակերպում ֆեմինիզմով և կանանց քվեարկության իրավունքով մտահոգված կանանց հետ[5]։

1903 թվականին Հյոգն ու Բերգը տեղափոխվեցին Քրիստիանիա, որտեղ շարունակեցին պրոֆեսիոնալ լուսանկարչի աշխատանքը՝ հիմնականում անելով բեմական նկարներ և դիմանկարներ[9][11]։

Նրանք միասին հիմնադրեցին «Berg og Høghs Kunstforlag A.S.» հրատարակչությունը, տպագրեցին գրքեր, օրինակ՝ եռահատոր «Norske Kvinder»-ը, որը ներկայացնում է նորվեգացի կանանց պատմությունը։

Մարիե Հյոգը մահացել է 1949 թվականի փետրվարի 22-ին Օսլոյում[5]։

Մահվանից հետո՝ 1980-ական թվականներին, Հյոգի ապակյա նեգատիվներից շատերը հայտնաբերվեցին ախոռում[12]։ Այդ ախոռը գտնվում էր այն ֆերմայի տարածքում, որտեղ Բերգն ու Հյոգն ապրում էին մինչև իրենց կյանքը վերջը[12]։ Նեգատիվների մի շարքը, որը պիտակավորված էր «անձնական» կոչվող տուփում, պարունակում էր այնպիսի նկարներ, որտեղ Բերգն ու Հյոգը հագել էին տղամարդու հագուստ, ծխում էին և բեղեր ունեին[13]։ Ապակյա նեգատիվներից 440-ը այժմ պահվում է Պրեուս թանգարանի հավաքածուում[7]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://nbl.snl.no/Marie_H%C3%B8eg
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. 3,0 3,1 3,2 https://rkd.nl/explore/artists/402200
  4. 4,0 4,1 «Marie Høeg Meets Klara Lidén». ONE Archives at the USC Libraries. University of Southern California. 2014. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Moksnes, Aslaug. «Marie Høeg». Norsk biografisk leksikon (Norwegian). Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Velkommen til Hortens Diskusjonsforening!». Hortens Diskusjonsforening (Norwegian). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. 7,0 7,1 «Bolette Berg (1872-1944) and Marie Høeg (1866-1949)». Preus Museum. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  8. Baggethun 1974, p. 42
  9. 9,0 9,1 Bonge 1980, pp. 58, 185
  10. Breen, Marta (2008 թ․ հոկտեմբերի 22). «De første fotofeministene». Dagbladet Kunst (Norwegian). Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «The 'private' photographs of Marie Høeg and Bolette Berg: Questioning gender roles circa 1900». DangerousMinds. 2017 թ․ փետրվարի 27. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  12. 12,0 12,1 Eler, Alicia (2014 թ․ ապրիլի 11). «An Androgynous Suffragette Portrait, Rediscovered». Hyperallergic. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  13. Cliff, Martha (2016 թ․ մարտի 11). «Incredible Photos Show a Victorian Woman Daring to Dress Up As a Moustachioed Gentleman, Arctic Explorer and Thief in Ground-breaking Studio Portraits». Daily Mail. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիե Հյոգ» հոդվածին։