Մարիետա Ալբոնի

իտալացի օպերային երգչուհի

Մարիետտա Ալբոնի (իտալ.՝ Marietta Alboni, Մարիետտա Ալբոնի (իտալ.՝ Marietta Alboni։ Իսկական անունն է Մարիա Աննա Մարցիյա, մարտի 6, 1826(1826-03-06)[1][2], Città di Castello, Պերուջա, Ումբրիա, Իտալիա[2] - հունիսի 23, 1894(1894-06-23)[1][2], Վիլ-դ'Ավրե[2]), իտալացի օպերային երգչուհի (կոնտրալտո

Մարիետա Ալբոնի
Բնօրինակ անունիտալ.՝ Marietta Alboni
Ծնվել էմարտի 6, 1826(1826-03-06)[1][2]
Città di Castello, Պերուջա, Ումբրիա, Իտալիա[2]
Երկիր Իտալիայի թագավորություն
Մահացել էհունիսի 23, 1894(1894-06-23)[1][2] (68 տարեկան)
Վիլ-դ'Ավրե[2]
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Marietta Alboni
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնկոնտրալտո[2] և սոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունՋովաննի Բատիստա Մարտինիի կոնսերվատորիա
 Marietta Alboni Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարիետա Ալբոնին ծնվել է իտալական Չիտտա դե Կաստելլո քաղաքում՝ Ումբրիա պրովինցիայում։

Երաժշտական կրթություն է ստացել Չեզենա քաղաքում՝ մաեստրո Անտոնիո Բաջոլիի մոտ։ Ընդունակ աղջկանով հետաքրքրվել է նաև կոմպոզիտոր Ջոակինո Ռոսսինին՝ սերտելով նրա հետ իր օպերաներից շատ պարտիաներ (դերերգեր)։

16 տարեկանում Մարիետա Ալբոնին առաջնաելույթ է ունեցել Բոլոնիա քաղաքի թատրոնի բեմում՝ Ջովաննի Պաչինիի «Լուկրեցիա Բորջիա» օպերայում՝ Մաֆֆիո Օրսինի դերում, ապա 1843 թվականին ցնցող հաջողությամբ միլանական Լա Սկալա թատրոնում։

Դրանից հետո սկսվում են հյուրախաղերը Իտալիայի քաղաքներում, ապա նրան դիմավորում են Վիեննան և Սանկտ-Պետերբուրգը, 1845 թվականին նա դաշնակահար Գերման Բերենսի հետ համերգներ է տվել Հունգարիայում և Բոհեմիայում։ 1847 թվականին Հռոմում ելույթ է ունեցել դիմակահանդեսի ժամանակ, հետո Լոնդոնի Կովենտ-Գարդենի թագավորական թատրոնում՝ Նորին մեծության թատրոնում հյուրախաղեր ունեցող շվեդ երգչուհի Ջենի Լինդի հետ միաժամանակ։ Լոնդոնից երգչուհին ուղևորվում է Փարիզ՝ վարձահրավեր ստանալով Իտալական օպերայում։ 1852-1853 թվականներին Ալբոնին հյուրախաղերի էր Ամերիկայում, սկզբում Մեքսիկայում և Կուբայում։ Ենթադրվում է, որ Ալբոնին դարձել է կոմպոզիտոր Սեբաստիան Իրադերի «Աղավնյակ» պարեղանակի առաջին կատարողը հեղինակի նվագակցությամբ։

Երգչուհու հյուրախաղերը ջութակահար Ուրսո Կամիլայի հետ ԱՄՆ-ում և Նյու-Յորքում, Բոստոնում և Ֆիլադելֆիայում առաջացրին քննադատների բուռն արձագանքները, ամենից առաջ Ուոլթ Ուիտմենի։ Նյու Յորքում նա առաջին անգամ լսեց Ադելինա Պատտիին՝ բարձր գնահատելով սկսնակ երգչուհու վոկալ տվյալները։

Հենց այդ ժամանակ Մարիետա Ալբոնին Մարիա Մոլիբրանի հետքերով ճանաչվեց 20-րդ դարի լավագույն կոնտրալտո։ Նրա չափազանց հնչեղ և հզոր՝ 2,5 օկտավա դիապազոնով ձայնը (կոնտրալտոյից մինչև սոպրանո) տարբերվում է հիանալի ճկունությամբ և տեմբրի փափկությամբ։ Ալբոնիին ավելի շատ հաջողվում էր երգիծական բնույթի դերերգերը, դրամատիկական բնույթի դերերում, օրինակ՝ «Նորմա» օպերայում, նա թույլ էր։ Կատարել է Կերուբինի, Ռոզինիի պարտիաները «Ֆիգարոյի հարսանիքը» օպերայում, Լինդայի («Լինդա դի Շամունի», Դոնիցետտի, Գաետանոդոնիցետտի), Ցերլինի (Մոցարտի « Դոն Ժուան» օպերա), Պաժի (Մեյերբերի «Հուգենոտներ» օպերա), Ուլրիկի («Բալ-մասկարադ» օպերա) և ուրիշներ։ Ջակոմո Մեյերբերը Ալբոնիի համար գրել է Ֆիդիասի պարտիան «Մարգարե» օպերայում։

1954 թվականին Ալբոնին ամուսնանում է կոմս Կարլո Պեպոլի հետ՝ պահպանելով իր բեմական անունը։ Ամուսնությունից հետո նրա ելույթների քանակը գնալով նվազում է, իսկ 1866 թվականին՝ ամուսնու մահից հետո, նա վերջնականապես լքում է մեծ բեմը՝ ելույթ ունենալով միայն մասնավոր բեմերում։

1868 թվականին Մարիետտա Ալբոնին իր ուսուցչի՝ Ջոկկինո Ռոսսինիի թաղման ժամանակ կատարում է նրա կողմից գրված հիմնը «Stabat Mater» ( Ջուլիա Գրիզիի, Մարիո դե Կանդիայի և Վինչենցո Գրացիանի հետ միասին) և դուետ Ադելինա Պատտիի հետ։

1877 թվականին նա կրկին ամուսնանում է ֆրանսիացի սպա Շառլ Դենիս Ցիգլերի հետ։

Մարիետտա Ալբոնին մահացել է 1894 թվականին և թաղվել է Պեր Լաշեզի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 The Grove Book of Opera SingersOUP, 2008. — P. 6. — 626 p. — ISBN 978-0-19-533765-5

Արտաքին հղումներ խմբագրել