Մարիա Տինդարա Գուլլո
Մարիա Տինդարա (Մարիելլա) Գուլլո (իտալ.՝ Maria Tindara (Mariella) Gullo, փետրվարի 27, 1964, Պատտի, Մեսսինա, Սիցիլիա, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, Իտալիայի Պատգամավորների պալատի պատգամավոր «Առա՛ջ, Իտալիա» կուսակցությունից։
Մարիա Տինդարա Գուլլո իտալ.՝ Maria Tindara Gullo | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1964 (60 տարեկան) |
Ծննդավայր | Պատտի, Մեսսինա, Սիցիլիա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մայրենի լեզու | իտալերեն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Maria Tindara Gullo Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՊատտիի նախկին փոխքաղաքապետ Ֆրանչեսկո Գուլոյի դուստրն է և Լուիջի Գուլլոյի զարմուհին։ Ստացել է տնտեսագիտական կրթություն։ 2013 թվականի փետրվարի 24-ին և 25-ին Սիցիլիայում մասնակցել է Իտալիայի Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններին, ընտրվել է թեկնածուների վերջնական ցանկում։ 2013 թվականի մարտի 19-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել է Պատգամավորների պալատ՝ Սիցիլիա 2-րդ XXV ընտրատարածքից` որպես Դեմոկրատական կուսակցության անդամ։ 2015 թվականի դեկտեմբերի 15-ից նա «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության անդամ է։ 2015 թվականի դեկտեմբերի 21-ից XII հանձնաժողովի (սոցիալական հարցերի) անդամ է։
2011 թվականին Մարիան, նրա հայրը` Ֆրանչեսկոն և զարմիկը` Լուիջին, դարձել են քրեական գործով ամբաստանյալ՝ ընտրակեղծիքների մեղադրանքով[1]։ Ֆրանչեսկո Գուլլոն, ով 2011 թվականին Պատտիի քաղաքապետի թեկնածու էր, նույնպես պայքարում էր Սիցիլիայի ընտրություններում քաղաքային խորհրդում պաշտոնի համար և պնդում էր, որ ինքը տեղական բնակիչ է, չնայած գրանցված էր Մոնտանյարեալեում։ Նրան նաև մեղադրանք է առաջադրվել ընտրակեղծիքների, կազմակերպված հանցավորության հովանավորության և անարդար մրցակցության համար[2]։
2014 թվականի մայիսի 15-ին Մարիա Տինդարա Գուլլոն ևս վեց պատգամավորներ հետ (Մարիա Գաետանա Գրեկո, Ջերո Գրասի, Տոմազո Ջինոբլե, Մարիա Ամատո, Պաոլա Բրագանտին և Բեպե Ֆյորոն) դեմ են քվեարկել Ֆրանկանտոնիո Ջենովեզեի ձերբակալման հրամանին, որը դեմ էր գնացել դեմոկրատական կուսակցության որոշումներից մեկին։ 2015 թվականի դեկտեմբերի 7-ին Ջենովեզեն, ի նշան բողոքի, լքել Է Դեմոկրատական կուսակցությունը և միացել է «Առաջ, Իտալիա» կուսակցությանը՝ բացատրելով, որ ցանկանում է ընտրել այնպիսի կուսակցություն, որն անտարբեր չէ Իտալիայի և Սիցիլիայի խնդիրների նկատմամբ[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Il Fatto Quotidiano
- ↑ «Giornalettismo». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Openpolis.it». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.