Մարիա Չմշկյան (երգչուհի)

հայ երգիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարիա Չմշկյան (այլ կիրառումներ)

Մարիա Ռուբենի Չմշկյան (հուլիսի 17, 1918(1918-07-17), Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - փետրվարի 28, 2005(2005-02-28), Երևան, Հայաստան), հայ օպերային երգչուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ։

Մարիա Չմշկյան
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՄարիա Ռուբենի Չմշկյան
Ծնվել է1918 հուլիսի 17
Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Երկիր Հայաստան և  ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 28, 2005(2005-02-28) (տարիքը 86)
Երևան, Հայաստան
Ժանրերօպերա
ՄասնագիտությունԵրգչուհի
Գործիքներվոկալ
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Երևանի երաժշտական ուսումնարանի վոկալի բաժնում, ապա՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Եղել է Հայֆիլհարմոնիայի կապելլայի, ապա՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար։ Հանդես է եկել բազմաթիվ օպերային ներկայացումներում։ Եղել է ՀԽՍՀ թատերական գործիչների միության անդամ, մի շարք երաժշտական և ձայնի պահպանման դպրոցների մանկավարժ, Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր (1957-1959)։ Արժանացել է մի շարք շքանշանների, պարգևների, մրցանակների[1][2]։

Դերերգեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մարիա Չմշկյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  2. Մարիա Չմշկյանի մասին kino-teatr.ru կայքում