Մարիա Յուրիչ Զագորկա

խորվաթ լրագրող, արձակագիր, դրամատուրգ, ֆեմինիստ

Մարիա Յուրիչ Զագորկա (կեղծանուն՝ Զագորկա) (խորվ.՝ Marija Jurić Zagorka, մարտի 2, 1873(1873-03-02), Negovec - նոյեմբերի 30, 1957(1957-11-30)[1][2][3], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ լրագրող, արձակագիր, դրամատուրգ, ֆեմինիստ։ Խորվաթիայի և Հարավարևելյան Եվրոպայի առաջին կին-լրագրողը։

Մարիա Յուրիչ Զագորկա
խորվ.՝ Marija Jurić Zagorka
Ծնվել էմարտի 2, 1873(1873-03-02)
ԾննդավայրNegovec
Վախճանվել էնոյեմբերի 30, 1957(1957-11-30)[1][2][3] (84 տարեկան)
Վախճանի վայրԶագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
ԳերեզմանՄիրոգոյ գերեզմանատուն[4][5]
Գրական անունZagorka
Մասնագիտությունլրագրող, դրամատուրգ, գրող և վիպասան
Լեզուխորվաթերեն
Քաղաքացիություն Հունգարիայի թագավորություն,  Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն,  Հարավսլավիայի Թագավորություն,  Խորվաթիայի անկախ պետություն և  ՀՍՖՀ
 Marija Jurić Zagorka Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարիա Յուրիչը ծնվել է հարուստ ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է խորվաթական Զագորկայում, որտեղ հայրը եղել է գույքի կառավարիչ[6]։ Նախնական քառամյա կրթությունը ստացել է Վարաժդինում, այնուհետև ուսումը շարունակել է Զագրեբում։ Տասնհինգ տարեկանում ընտանիքի հետ կապված խնդիրների պատճառով թողել է դպրոցը։ 1891-1894 թվականներին ծնողները Մարիային ամուսնացրել են իրենից 18 տարով մեծ, անծանոթ երկաթուղային ծառայողի հետ։ Բնակվելով ամուսնու հետ Հունգարիայում՝ Մարիան ամուսնացած ապրել է 3 տարի։ Այնուհետև փախել է Սրեմսկա-Միտրովիցա, ապա Զագրեբ։ Հոր օգնությամբ նրան հաջողվել է ամուսնալուծվել, թեև մայրը դատարանում ցուցմունք է տվել դստեր դեմ։ Ծնողներից բաժանվելով և նրանց օգնությունից հրաժարվելով՝ Մարիան որոշել է ինքնուրույն և անկախ կյանք վարել. սկսել է զբաղվել գրական աշխատանքով։

Լրագրողական և քաղաքական գործունեություն խմբագրել

Մարիա Յուրիչը անհայտ լրագրողից դարձել է Եվրոպայում ճանաչված քաղաքական լրագրող Զագրեբի «Obzor» («Ակնարկ») թերթում։ Խմբագրի կողմից իր հոդվածներն ու ռեպորտաժները կանանց անունով ստորագրելու արգելքի պատճառով սկսել է օգտվել Զագորկա կեղծանունից, որը մանկության տարիների բնակության վայրի անվանումն էր։ Զագորկան ամբողջ կյանքի ընթացքում փորձել է ապացուցել, որ ինքն անհատականություն է։ Աշխատել է որպես քաղաքական և խորհրդարանական մեկնաբան, թերթի թղթակից Բուդապեշտում և Վիեննայում։ Չնայած գրական տաղանդին, ակտիվ ու ստեղծագործական գործունեությանը՝ Մարիան մշտապես ենթարկվել է գենդերային խտրականության։ 1896 թվականին որոշ ժամանակ եղել է «Ակնարկ» թերթի գլխավոր խմբագիրը։ Ավելի ուշ Մարիա Յուրիչ Զագորկան որոշել է ինքնուրույն հրատարակել Խորվաթիայում առաջին կանացի ամսագիրը՝ «Ženski list»-ը («Կանացի ցուցակ»), ավելի ուշ՝ «Hrvatiса»-ն («Խորվաթ») և եղել է նրա խմբագիրը 1925-1938 թվականներին[7]։

Ակտիվորեն մասնակցել է երկրի քաղաքական կյանքին, եղել է գերմանացման և մադյարացման, հունգարական թագավորության հողերում նևենգ փոքրամասնությունների (առաջին հերթին՝ խորվաթների) ձուլման ագրեսիվ քաղաքականության անհաշտ հակառակորդ։ Հանդես է եկել հոդվածներով և հրապարակումներով, որոնք ուղղված են էմանսիպացիային, կանանց իրավահավասարության և նրանց ձայնի իրավունքի, կանանց կրթության իրավունքի, մասնագիտության ընտրության, գույքային իրավունքի պայքարին և այլն։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Խորվաթիայի ֆաշիստական իշխանությունները փակել են կանանց ամսագիրը և առգրավել նրա ունեցվածքը։ Մնալով առանց ապրուստի միջոցների՝ Մարիա Յուրիչ Զագորկան փորձել է ինքնասպան լինել։ Սակայն ողջ է մնացել իր ընթերցողների աջակցության շնորհիվ։ Պատերազմից հետո վերադարձել է սոցիալիստական Հարավսլավիայում ակտիվ ֆեմինիստական գործունեության։

Մարիա Յուրիչ Զագորկան մահացել է Զագրեբում 1957 թվականի նոյեմբերի 30-ին՝ 84 տարեկան հասակում։ Մահից հետո հրապարակվել է նրա կենսագրությունը, թողարկվել է շարադրությունների հավաքածու[8]։

Գրական գործունեություն խմբագրել

 
Մարիա Յուրիչ Զագորկայի հուշարձանը (Զագրեբ)

Շնորհիվ եպիսկոպոս Շտրոսմայերի աջակցության՝ Զագորկան սկսել է ժամանակակից թեմաներով վեպեր գրել։ Նրա հրատարակած վեպերը քննադատների կողմից դրական գրախոսություններ չեն ստացել, թեև խորվաթ ընթերցողներն անհամբերությամբ սպասում էին գրողի նոր ստեղծագործություններին։ Բացի քաղաքական և սոցիալական թեմաներով ստեղծագործություններից, Մարիա Յուրիչ Զագորկան գրել է Խորվաթիայի լեզվով սիրային և պատմական վեպեր և դրամաներ, որոնք նախատեսված են լայն հանրության համար և նպաստում են Խորվաթիայի դրամատուրգիայի զարգացմանը։ Գրողի կեղծ պատմական և արկածային-պատմական վեպերը նախատեսված էին ժողովրդի ազգային ինքնագիտակցության զվարճանքի և ամրապնդման համար և չէին հավակնում հատուկ գրական արժանիքների։

Մարիա Զագորկան գրել է մոտ 30 վեպ։ Նրա 11 վեպերն այժմ կարելի է գտնել ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում։

Ընտրյալ աշխատություններ խմբագրել

  • Grička vještica (Կախարդը Գրիչից)՝ 7 վեպից բաղկացած շարք (Tajna Krvavog mosta (Արյունոտ կամրջի գաղտնիքը), Kontesa Nera (Կոնտեսա Ներա), Malleus Maleficarum (Молот ведьм), Suparnica Marije Terezije I (Մարիա Թերեզիա մրցակիցուհին 1), Suparnica Marije Terezije II (Մարիա Թերեզիա մրցակիցուհին 2), Dvorska kamarila (Դատական կամարիլյա), Buntovnik na prijestolju (Խռովարարը գահին) (1912)
  • Kći Lotrščaka (Լոթրշակի դուստրը)
  • Plameni inkvizitori (Հավատաքննիչների բոցը)
  • Gordana (Գորդանա)
  • Republikanci (Հանրապետականներ) (1924)
  • Vitez slavonske ravni (Սլավոնական հարթավայրի ասպետը)
  • Jadranka (Յադրանկա)
  • Roblje (Ստրուկները) (1899)
  • Kamen na cesti (Քարը ճանապարհի վրա) (1937)

Ճանաչում խմբագրել

Զագորկայի գրական-հասարակական աշխատանքը հռչակվել է 1960-1980-ական թվականներին։

  Մարիա Յուրիչ Զագորկան Խորվաթիայի ամենաընթերցվող գրողն է։ Նույն ինքը՝ «խորվաթական ֆեմինիզմի ամազոնուհին»
- Խորվաթ գրող և գրականագետ Պավաո Պավլիչիչ
 

2005 թվականին Զագրեբի «Vjesnik» օրաթերթի հարցման համաձայն՝ Մարիա Յուրիչ Զագորկան զբաղեցրել է երկրորդ տեղը բոլոր ժամանակների Խորվաթիայի ամենահայտնի գրողների ցուցակում։

Հիշատակ խմբագրել

  • 1991 թվականին Խորվաթիայի մայրաքաղաքում տեղադրվել է Մարիա Յուրիչ Զագորկայի հուշարձանը (քանդակագործ Ստեփան Հրաչան)։
  • 2007 թվականին նկարահանվել է «Զագորկա» փաստավավերագրական-կենսագրական ֆիլմը (ռեժիսոր՝ Բիլյանա Չակիչ-Վեսելիչ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
  2. 2,0 2,1 2,2 [Marija Juric Zagorka Frauen in Bewegung 1848–1938] (գերմ.)Österreichische Nationalbibliothek, 2006.
  3. 3,0 3,1 3,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. Gradska groblja Zagreb - Tražilica pokojnikaGradska groblja Zagreb.
  5. Градська гробля Загреб - Пошукова система померлих
  6. http://tkalcic.hr/izdanja/radovi/stjepan-kozul-znameniti-jurici-porijeklom-iz-starih-pavljana-kod-bjelovara/ Preuzeto 12. siječnja 2018.
  7. Aleksandar Vojinović: Trebam li se odreći svojih knjiga zato što me toliki čitaju?, Jutarnji list, 1. kolovoza 2008.
  8. http://tkalcic.hr/izdanja/radovi/stjepan-kozul-znameniti-jurici-porijeklom-iz-starih-pavljana-kod-bjelovara/

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Յուրիչ Զագորկա» հոդվածին։