Մարիա Կրայա

ալբանացի երգչուհի

Մարիա Կրայա (ալբ․՝ Marie Kraja, սեպտեմբերի 24, 1911(1911-09-24)[1], Զադար - նոյեմբերի 21, 1999(1999-11-21)[1], Տիրանա, Ալբանիա), ալբանացի օպերային երգչուհի։

Մարիա Կրայա
Ծնվել էսեպտեմբերի 24, 1911(1911-09-24)[1]
Զադար
Երկիր Ալբանիա
Մահացել էնոյեմբերի 21, 1999(1999-11-21)[1] (88 տարեկան)
Տիրանա, Ալբանիա
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունUniversity of Music and Performing Arts Graz?
 Marie Kraja Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1911 թվականին Զադարում՝ կաթոլիկների ընտանիքում (Դալմացիայի թագավորություն, որն ավելի ուշ մտել է Ավստրո Հունգարիայի կազմի մեջ), որը բնակվել է Նիլ Ալան շրջանում։ Եղել Է Մայր Թերեզայի բարեկամուհին[2][3]։ Վեց տարեկանում, ընտանիքի հետ տեղափոխվել է հայրենիք՝ Ալբանիա, քաղաք Շկոդեր։ Ալբանիայում ապրելու տարիներին ծանոթացել է ազգային ավանդույթներին և ալբանական մշակույթին[4]։

1930 թվականին սկսել է զբաղվել երգով։ Երաժշտական կրթություն ստացել է Գրացում, Ավստրիայում Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանի մասնաճյուղում, կրթությունը ավարտել է 1934 թվականին։ Սովորելուց հետո դասավանդել է Շկոդերի միջնակարգ դպրոցում, ապա՝ Տիրանայի Մանկավարժական ինստիտուտում։ Տիրանայում որպես երգչուհի հանդես է եկել դաշնակահար Տոնին Գուրազիույի հետ։ Կրայան Ալբանիան ներկայացրել է Վիեննայի «Ազգերի երեկոյին»։

Մարիայի երգը հանդիսանում է յուրօրինակ, որը պայմանավորված էր մի փոքր գերմանական բարբառով, որն էլ իր հերթին ճշգրտություն էր տալիս տեքստերի ձևակերպմանը, որոնք նա երգում էր։ Երգչուհու երգացանկում կային ավանդական քաղաքային ալբանական երգեր, որոնք հնչում էին նոր կատարմամբ պրոֆեսիոնալ երգչուհու կողմից։ Նա շրջագայել է ալբանացի դաշնակահարուհի Լոլա Գյոկայի հետ, նրա հետ համատեղ ձայնագրել է ավելի քան 300 երգ[4]։

1937 թվականին Մարիան համերգ է տվել Բարիում, Իտալիայում, իսկ հաջորդ տարի նա հանդես է եկել Մյունխենում, Գերմանիայում[5]։ 1938 թվականին նա Լոլա Կյոկայի և Տեֆտա Տաշկո-Կոկոյի հետ համատեղ կազմակերպել է մի շարք բարեգործական համերգներ հունգարացի երաժիշտ Քրիստ Կոկոյի Միլանում ուսուցման համար դրամական միջոցներ հավաքելու նպատակով։ 1939 թվականին համերգ է տվել Ֆլորենցիայում[5]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Կրայան դասավանդել է Հորդանանի Միշայի երաժշտական ակադեմիայում, զուգահեռ շարունակելով հանդես գալ օպերայի բեմում։ Իսկ 1959 թվականին դարձել է կոմպոզիտոր Պրենկե Յակով և լիբրետիստ Լլազարա Սիլկի առաջին ալբանական Mrika օպերայի մեներգչուհի[5]։

Երգչուհու առավել հայտնի ելույթներից կարելի է առանձնացնել նրա կատարումը կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու «Իոլանտա» և կոմպոզիտոր Բեդրժիխ Սմետանայի «Վաճառված հարսնացուն» օպերաներում, որոնք բեմադրվել են Ալբանիայի օպերայի և բալետի ազգային թատրոնում։

Մահացել է Տիրանայում 1999 թվականին։ Նա Ալբանիայում արժանացել է Ալբանիայի Ժողովրդական արտիստի կոչմանը[6]։

Գրականություն խմբագրել

  • M. Lalaj, Instituti Femnor «Nana Mbretneshë», Tiranë: Qendra Kombëtare e Artit dhe e Kulturës, 2013. fq. 54. ISBN 9789994351909
  • David Cooper, Kevin Dawe: The Mediterranean in music: critical perspectives, common concerns, cultural differences. Scarecrow Press, 2005. ISBN 978-0-8108-5407-9
  • Flori Slatina: Portrete artistesh. Tirana: Gazeta 55, 1999. (alb.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://pantheon.world/profile/person/Marie_Kraja
  2. FBIS Daily Report: East Europe. Foreign Broadcast Information Service. 1989. էջ 1. OCLC 16394067. «This morning, she paid a visit at the home of Artiste of the People Marije Kraja, a relative, as well as to the house where her mother and sister had lived for a long time. Mother Teresa then visited the No 40 Kindergarten in Tirana ...»
  3. Gëzim Alpion (2007). Mother Teresa: Saint or Celebrity?. Routledge. էջ 317. ISBN 9780203087510. «Albanian Catholic opera singer Marije Kraja, who is also known to have organized their funerals ...»
  4. 4,0 4,1 Eno Koço (2004). Albanian Urban Lyric Song in the 1930s. Scarecrow Press. էջեր 58–61. ISBN 978-0-8108-4890-0.
  5. 5,0 5,1 5,2 Robert Elsie (2012 թ․ դեկտեմբերի 24). A Biographical Dictionary of Albanian History. I.B. Tauris. էջ 256. ISBN 978-1-78076-431-3.(չաշխատող հղում)
  6. Besarta (2015). «Sopranoja brilante Marie Kraja». Gazeta Vatra. Վերցված է 2015-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Կրայա» հոդվածին։