Մարիա Ժուկովա (ի ծնե՝ Զևակինա, ռուս.՝ Мария Семёновна Жукова), 1804[1][2][3], Արզամաս, Նիժնի Նովգորոդի մարզ - ապրիլի 26 (մայիսի 8), 1855[1], Սարատով, Ռուսական կայսրություն[1]), ռուս գրող։

Մարիա Ժուկովա
Ծննդյան անունռուս.՝ Мария Семёновна Зевакина
Ծնվել է1804[1][2][3]
ԾննդավայրԱրզամաս, Նիժնի Նովգորոդի մարզ
Վախճանվել էապրիլի 26 (մայիսի 8), 1855[1]
Վախճանի վայրՍարատով, Ռուսական կայսրություն[1]
Մասնագիտությունգրող, նկարչուհի և ճանապարհորդ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԱմուսինQ123653337?
ԶավակներVasily Zhukov?
 Maria Zhukova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարիան ծնվել է գավառային իրավաբան Սեմյոն Սեմյոնովիչ Զևակինի ընտանիքում։ Ստացել է լավ կրթություն։ Հազիվ դառնալով չափահաս՝ ամուսնացել է նիժնինովգորոդցի կալվածատիրոջ` Ռազումնիկ Ժուկովի հետ, որը գավառական դատավոր էր, գրականագետներ Վասիլի Միխայիլովիչի և Աննա Սերգեևնա Ժուկովների որդին[4]։ Գրական գործունեությամբ սկսել է զբաղվել Պետերբուրգում, որտեղ 1830 թվականին բաժանվել է ամուսնուց, որդուն տեղավորել է Սարատովի գիմնազիայում, որտեղ այդ ժամանակ ապրում էր իր հայրը[5]։ Գոլիցինի հետ բարեկամությունը ու ընկերությունը թույլ է տվել նրան ծանոթանալ բարձր խավի մարդկանց հետ, ուսումնասիրել ժամանակակից գրականությունը։ 1830-1837 թվականների ընթացքում նա հաճախ եղել է Պետերբուրգում, սակայն չկան հստակ տեղեկություններ Սանկտ Պետերբուրգի գրական աշխարհի հետ նրա ծանոթության մասին։

Ժուկովայի առաջին ստեղծագործությունը՝ «Կարպովկայի երեկոները» ժողովածուն, հրատարակվել է անանուն[6]։ Վիսարիոն Բելինսկի ժողովածուն լույս ընծայվելուց հետո ասել է.

  Այս տարվա լավագույն երևույթներից մեկը, արդարացիորեն, տիկին Ժուկովայի[7] ստեղծագործությունն է։ Հաջողությունն արտառոց է և անհրաժեշտ է ճշմարտությունն ասել. շատ, շատ անիրավացի. <...> Այժմ հազիվ թե որևէ գրախանութում գտնեք նրան։  

1838 թվականին Ժուկովան գնացել է բուժվելու Ֆրանսիայի հարավում և Իտալիայում։ 1839 թվականին «Հայրենական գրառումներ» (հ. V, № 9) ամսագրում հրապարակվել է նրա «Ընկնող աստղ» պատմվածքը։ Հայրենիք վերադառնալուց հետո տպագրել է երկու մասից[8] բաղկացած «Պատմվածքներ» ժողովածուն՝ կրկին ստանալով դրական և խրախուսական արձագանքներ[9][10]։ 1840 թվականին նա նորից մեկնել է արտասահման, կրկին առանց որդու, որը մնացել էր պետերբուրգյան գիմնազիաներից մեկում սովորելու։ Ճանապարհորդությունների արդյունքը եղել է առանձին հրատարակությունը՝ «Հարավային Ֆրանսիայի և Նիսի բնութագիրը. ճանապարհորդական գրառումներից»։

1843 թվականին Ժուկովան ապրել է Ռուսաստանում՝ մեկ Պետերբուրգում, մեկ Սարատովում։ Համագործակցել է «Библиотеке для чтения», «Сыне Отечества», «Литературной газете» ամսագրերի հետ, նրա ստեղծագործությունները հայտնվել են «Молодик», «Утренняя заря» և «Русская беседа» ալմանախներում։ Ուշ պատմվածքները («Երկու քույրեր», «Առանձնատուն Պետերգոֆսկի փողոցում», «Գյուղացի կանանց կյանքից դրվագներ») տպագրվել են Հայրենական գրառումներ ամսագրում, նրա կենդանության օրոք պատմվածքներից («Наденька») տպագրվեցին Սովրեմեննիկում։

1848 թվականին Ժուկովան Սարատովում հանդիպել է աքսորված Նիկոլայ Կոստոմարովի հետ։ Կոստոմարովի և Իվան Պալիմպսեստովի հուշերից հայտնի է, որ Ժուկովայի տղան, ավարտելով համալսարանը, եղել է «Саратовских губернских ведомостей» թերթի խմբագիրը։

Ժուկովան ունեցել է նաև նկարչական տաղանդ, որը հանդես է եկել դեռևս Արզամասի ստուպինյան դպրոցում։ Հետագայում նա «իր ապրուստը վաստակել է» Էրմիտաժի հայտնի նկարիչների գործերը կրկնօրինակելով[11]։ Սարատովում Մարիան հավաքել է տեղական բուսական աշխարհի ալբոմ, որը գտնվում է Մարիինսկու գյուղատնտեսական քոլեջում[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 2.
  2. 2,0 2,1 Faceted Application of Subject Terminology
  3. 3,0 3,1 MAK (польск.)
  4. [1]
  5. Еремеев П. В. Мария Семёновна Жукова // Записки краеведов. — Горький, 1981. — С. 86.
  6. Современное издание: М.: Советская Россия, 1986. — 228 с.
  7. Дача на Петергофской дороге: Проза русских писательниц первой половины XIX века / Сост., автор вступ. статьи и примеч. В. В. Учёнова. — М.: Современник, 1986. — С. 458.
  8. Повести Марьи Жуковой. Суд сердца. Самопожертвование. Падающая звезда. Мои курские знакомцы. — СПб., 1840.
  9. Белинский В. Г. Русские(я) повести Марьи Жуковой (сочинительницы «Вечеров на Карповке»). — СПб. У книгопродавца Полякова. В тип. А. Иогансона, 1841.
  10. Белинский В. Г. Собрание сочинений. В 9 томах. — Т. 3. Статьи, рецензии и заметки. Февраль 1840 — февраль 1841.
  11. Замечательные женщины-нижегородки XIX — начала XX в. Библиографические очерки. — Н. Новгород, 2007. — С. 10.
  12. Миркина Е. Писательница и художница М. С. Жукова в Саратове / 12-я Всероссийская научно-практическая конференция студентов и аспирантов «Актуальные вопросы искусствознания: музыка-личность-культура» — Саратов, 2013.

Աղբյուրներ խմբագրել

  • «Жукова, Мария Семёновна». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Русские писатели. Биобиблиографический словарь. Том 1. — М. : Просвещение, 1990

Գրականություն խմբագրել

  • Коноплёва М. С. Мария Семёновна Жукова // Голос минувшего. — 1913. — № 7
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Ժուկովա» հոդվածին։