Մարիա Անխելս Անգլադա

Մարիա Անխելս Անգլադա (կատ.՝ Maria Àngels Anglada i d'Abadal, մարտի 9, 1930(1930-03-09)[1][2], Վիկ, Օսոնա[3][4] - ապրիլի 23, 1999(1999-04-23)[1][2], Ֆիգերաս, Alt Empordà[3]), իսպանացի (կատալոնացի) բանաստեղծ, արձակագիր, էսսեիստ, գրաքննադատ։

Մարիա Անխելս Անգլադա
Ծնվել էմարտի 9, 1930(1930-03-09)[1][2]
ԾննդավայրՎիկ, Օսոնա[3][4]
Վախճանվել էապրիլի 23, 1999(1999-04-23)[1][2] (69 տարեկան)
Վախճանի վայրՖիգերաս, Alt Empordà[3]
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող, համալսարանի պրոֆեսոր և գրական քննադատ
Լեզուկատալաներեն[1] և իսպաներեն
ՔաղաքացիությունFlag of Spain.svg Իսպանիա
Ժանրերպոեզիա և վեպ
ԱնդամակցությունPhilological Section of the Institute for Catalan Studies?[5]
ԱշխատավայրԲարսելոնայի համալսարան
ՊարգևներՍան Ժորդիի Խաչ[6] «Ոսկե տառ» մրցանակ և Premi Josep Pla de narrativa?

ԿենսագրությունԽմբագրել

Մարիա Անխելս Անգլադան ծնվել է Բարսելոնայի նահանգի Վիկ մունիցիպալիտետում 1930 թվականին։ 1961 թվականին բնակություն է հաստատել Ֆիգերասում: Ավարտել է Բարսելոնայի համալսարանի դասական բանասիրության բաժինը։ Նրա առաջին վեպը՝ «Les Closes», արժանացել է Ժոզեպ Պլայի անվան մրցանակի[7], 1985 թվականին տպագրված «Sandàlies d'escuma» (Փրփուրե սանդալներ) վեպը՝ «Lletra d'Or» (Ոսկե տառ) մրցանակի[8]:

Մարիա Անխելս Անգլադայի ստեղծագործական գործունեությունը ներառում է արձակ (պատմվածք, վեպ, ակնարկ) և պոեզիա: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են իսպաներեն, իտալերեն, անգլերեն, գալիսիերեն և պորտուգալերեն: Անգլադան թարգմանել է դասական հեղինակների՝ իտալական պոեզիան և Դանիել Վարուժանի մի անթոլոգիա։

Հայ մշակույթի հետ առաջին անգամ առնչվել է 1970 թվականին՝ կարդալով Ալֆոնս Մասերասի թարգմանությամբ Հրանտ Նազարյանցի պոեմները, սկսել է հետաքրքրվել հայ գրականությամբ և խորացրել իր գիտելիքները հայ ժողովրդի մասին։ Վահե Գոդելի թարգմանությամբ ֆրանսերենով ընթերցել է հայ բանաստեղծներից մի քանիսին[9]:

1997 թվականին գրել է «Արամի հուշատետրը» ստեղծագործությունը, որը պատմում է 20-րդ դարի սկզբին մի հայ ընտանիքի ոդիսականի մասին Հայոց ցեղասպանության ժամանակ։

ՍտեղծագործություններԽմբագրել

Պոեզիա
  • Díptic (1972)
  • Kyparíssia (1981)
  • Columna d'hores (1990)
  • Arietta (1996)
Արձակ
  • Les Closes (1979)
  • No em dic Laura (1981)
  • Viola d'amore (1983)
  • Sandàlies d'escuma (1985)
  • El bosc de vidre (1986)
  • Artemísia (1989)
  • La daurada parmèlia (1991)
  • L'argent del rei (1993)
  • El violí d'Auschwitz (1994)
  • Quadern d'Aram (1997)
Էսսե
  • Memòries d'un pagès del segle XVIII (1978)
  • Paisatge amb poetes (1988)
  • Paradís amb poetes (1993)
  • Relats de mitologia I. Els déus (1996)
  • Relats de mitologia II. Els herois (1996)
  • Retalls de la vida a Grècia i Roma (1997)

ԾանոթագրություններԽմբագրել