Մարիանջելա Մելատո (իտալ.՝ Mariangela Melato, սեպտեմբերի 19, 1941(1941-09-19)[1][2], Միլան, Իտալիայի թագավորություն[1] - հունվարի 11, 2013(2013-01-11)[3], Հռոմ, Իտալիա[1]), իտալացի դերասանուհի։

Մարիանջելա Մելատո
իտալ.՝ Mariangela Melato
Ծնվել էսեպտեմբերի 19, 1941(1941-09-19)[1][2]
ԾննդավայրՄիլան, Իտալիայի թագավորություն[1]
Մահացել էհունվարի 11, 2013(2013-01-11)[3] (71 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[1]
ԿրթությունԲրերա գեղարվեստի ակադեմիա
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Renzo Arbore?
Պարգևներ և մրցանակներ
mariangelamelato.com

Կենսագրություն խմբագրել

Մարիանջելա Մելատոն ծնվել է Միլանում՝ ոստիկանի և դերձակուհու ընտանիքում[4][5]։ Պատանեկան տարիքում հետաքրքրվում էր նկարչությամբ։ Ծնողներն ուսանելու են ուղարկել Բրերայի ակադեմիա։ Դեռահասության տարիներին Մելատոն սկսել է հետաքրքրվել թատրոնով։ Որպեսզի կարողանար վճարել Էսպերիա Սպերանիի[6][7] դերասանության վարպետության դասերը, Մարիանջելան «La Rinascente» հանրախանութում որպես մանեկեն էր աշխատում։

Կարիերա խմբագրել

1960 թվականին կայացավ Մարիանջելայի թատերական դեբյուտը։ Խաղացել է իտալացի ռեժիսորներ Լուկինո Վիսկոնտիի, Դարիո Ֆոյի և Լուկա Ռոնկոնիի բեմադրություններում[8]։

1970 թվականին դերասանուհին իր դեբյուտն է նշում կինեմատոգրաֆիայում՝ խաղալով Լուիջի Ձամպայի «Համընդհանուր բողոք» կինոկատակերգությունում։ 1970-ական թվականները դերասանուհու կարիերայի համար դարձան ոսկե տասնամյակ՝ հընթացս որի խաղաց ներքոհիշյալ հայտնի կինոնկարներում՝ «Աշխատավոր դասը մեկնում է դրախտ» (1971), «Մենք նրան Անդրեա կկոչենք» (1972), «Դեպի լազուրե ծով անսովոր ճակատագրով քշվածները օգոստոսին» (1974), «Նադա» (1974), «Դու ի՞նչ նշանի տակ ես» (1975), «Սիրելի Միքելե» (1976) և «Կատու» (1977): Այդ տարիներին դերասանուհին չորս անգամ դառնում է «Դավիդ դի Դոնաթելլոյի» կինոմրցանակի դափնեկիր՝ որպես լավագույն դերասանուհի։ Նույնքան էլ արժանանում է «Nastro d’Argento» կինոմրցանակին[9]։

Մարիանջելա Մելատոն իր մահկանացուն կնքել է 2013 թվականի հունվարի 11-ին՝ 71 տարեկան հասակում՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից[10]։

Մրցանակներ խմբագրել

1972 - «Հատուկ մրցանակ» («Աշխատավոր դասը մեկնում է դրախտ»)
1975 - «Լավագույն դերասանուհի» («Ոստիկանը»)
1977 - «Լավագույն դերասանուհի» («Սիրելի Միքելե»)
1978 - «Լավագույն դերասանուհի» («Կատու»)
1981 - «Լավագույն դերասանուհի» («Օգնիր ինձ երազել»)
1984 - «Հատուկ մրցանակ»
1986 - «Հռոմի ոսկե մեդալ»
2000 - «Հատուկ մրցանակ»

Տեսագրություններ = խմբագրել

  •   Mariangela Melato — La signora del teatro  — Интервью актрисы журналисту Родольфо ди Джаммарко на передаче «Тайна актёра» в 2012 году.(իտալ.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #172254868 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Lia Del Corno. Mariangela Melato. Milano 1941 — Roma 2013
  5. Anna Melato: «L’unico rimpianto di Mariangela? Non aver avuto figli»
  6. Curzio Maltese, «Melato — Siate esagerate», La Stampa, 30 August 1995.
  7. Lietta Tornabuoni, «Il bell’inferno della Melato», ,La Stampa, 18 May 1972.
  8. «Addio a Mariangela Melato Signora del teatro e del cinema». L'Unità. 2013 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
  9. Melato, Mariangela
  10. John Francis Lane. «Mariangela Melato | Film». The Guardian. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել