Մարիաննա Կարակեյան
Մարիա Կարակեյան (օգոստոսի 5, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ։
Մարիաննա Կարակեյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 5, 1988 (36 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Մասնագիտություն | երաժիշտ |
Կենսագրություն
խմբագրելՄարիա Կարակեյանը ծնվել է 1988 թվականի օգոստոսի 5-ին Երևանում[1]։ 1994 թվականին ընդունվել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժին, որն ավարտել է 2004 թվականին[2]։ Նույն թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը։
Ուսանողական տարիներին մասնակցել է կոմպոզիտոր, դիրիժոր Էմին Խաչատրյանի անվան երիտասարդ դաշնակահարների մրցույթին և արժանացել 2-րդ մրցանակի։ Երևանում մասնակցել է լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի ծննդյան 200-ամյակին նվիրված դաշնակահարների փառատոնին։
Երևանում և Հայաստանի մարզերում մի շարք ելույթներ է ունեցել՝ «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակներում, կատարել է հայ ժամանակակից կոմպոզիտորների երաժշտությունները։
Մարիա Կարակեյանը 2009 թվականին մասնակցել է «Grac Chopina» առաջին միջազգային վարպետության դասերին, որը տեղի է ունեցել Վարշավայում։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրան ավարտել է 2010 թվականին, ինչից հետո զբաղվել է երաժշտահասարակական գործունեությամբ։
2011-2012 թվականներին մշակույթի մենեջմենթ է սովորել Լեհաստանի Պոզնան քաղաքում։ Ծրագիրն իրականացվել է լեհ-ամերիկյան «Kirkland Fulbright» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում։
Մինչև Լեհաստան մեկնելը եղել է «Նեմրա» ռոք-խմբի անդամ[3]։ Լեհաստանից վերադառնալուց հետո շարունակել է գործունեությունը նույն խմբում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Zarkfoundation - Մարիաննա Կարակեյան». zarkfoundation.com.
- ↑ «Մարիաննա Կարակեյան -ստեղնաշարային գործիքներ/վոկալ։ Խմբի հիմնադիր անդամ։ Ծնվել է 1988 թվականի Օգոստոսի 5-ին, Երևանում։ 1994-2004 թթ․ սովորել է… | Concert, Experience». Pinterest (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «One Caucasus 2019: Nemra (Հայաստան)». One Caucasus. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Nemra at Mezzo… Again Արխիվացված 2021-08-05 Wayback Machine