Մարժորի Էստիանո (պորտ.՝ Marjorie Estiano, մարտի 8, 1982(1982-03-08)[1][2][3], Կուրիտիբա, Բրազիլիա[4][5]), բրազիլացի երգիչ և դերասանուհի։ Իր առաջին դերը խաղացել է «Globo» հեռուստաընկերության «Malhação» երիտասարդական սերիալում։

Մարժորի Էստիանո
Ծնվել էմարտի 8, 1982(1982-03-08)[1][2][3] (42 տարեկան)
ԾննդավայրԿուրիտիբա, Բրազիլիա[4][5]
Քաղաքացիություն Բրազիլիա
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, կիթառահար, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ժանրերփոփ ռոք
Պարգևներ և մրցանակներ
marjorieestiano.com.br/site/

Կենսագրություն խմբագրել

Պետական քոլեջում (Կուրիտիբա) արվեստի դասընթացն ավարտելուց հետո Մարժորին տեղափոխվել է Սան Պաուլո։ Այնտեղ նա 2 տարի սովորել է երաժշտության ֆակուլտետում, մասնակցել է թատերական ներկայացումների, նկարահանվել է հեռուստատեսային գովազդներում[15]։ 2003 թվականին նա Ռիո դե Ժանեյրոյում հաճախել է դերասանական վարպետության դասընթացների «Ռեդե Գլոբո» հեռուստաընկերությունում։

Հեռուստատեսությունում իր նորամուտը կատարել է «Malhação» երիտասարդական ֆիլմում, որտեղ կատարել է Vagabanda խմբի Նատաշայի դերը։ Այդ դերի շնորհիվ նա ճանաչում է ձեռք բերել[16][17][18]։

2005 թվականի ապրիլի 30-ին թողարկվել է Մարժորի Էստիանոյի երգերի առաջին՝ Marjorie Estiano սկավառակը։ Նույն տարվա հուլիսի նա տվել է իր առաջին համերգը։

2006 թվականին «Malhação» ֆիլմի 12-րդ եթերաշրջանից հետո Մարժորի Էստիանոն հրավիրվել է նկարահանվելու «Կյանքի էջեր» սերիալում։ Այս անգամ նա մարմնավորել է Մարինային, ով օգնում էր իր հորը ալկոհոլիզմից բուժվելու հարցում[19]։

2007 թվականին Մարժորին ավարտել է իր երկրորդ՝ «Flores, Amores e Blábláblá» («Ծաղիկներ, Սեր և Բլաբլաբլա») ալբոմի վրա կատարվող աշխատանքները։ Նույն տարում նա «Երկու դեմք» սերիալում կատարել է Մարիա Պաուլայի դերը, ով տառապում է ծնողների մահվան պատճառով, և որը դարձել է հանցագործի զոհ[20][21]։

2009 թվականին Մարժորին նկարահանվել է «Հնդկաստանի ճանապարհներ» սերիալում, որտեղ կատարել է Տոնյայի դերը, ով սիրում է Տարս Կադորին (Բրունու Գալյասուի կատարմամբ)՝ մի երտասարդի, ով տառապում էր շիզոֆրենիայով[22]։

2011 թվականին դերասանուհին խաղացել է «Սեր չորս գործողությամբ» սերիալում[23]։ 2011 թվականին Մարժորին «Մեր կյանքը» ֆիլմում խաղացել է Մանուելայի դերը[24][25]։

2012 թվականին դերասանուհին խաղացել է Լորայի դերը «Կողք կողքի» պատմական սերիալում[26][27][28][29][30][31]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2012 ֆ Կողք կողքի «Lado a Lado» / Լաուրա
2012 ֆ «Criança Esperança 2012» Կամեո
2011 ս Մեր կյանքը «A Vida da Gente» Մանուելա / Manuela Fonseca
2011 ս Սեր չորս գործողությամբ «Amor em Quatro Atos» Լետիսիա / Leticia
2011 ս «Som Brasil» Կամեո
2010 ֆ Գեղեցկուհին հեծանվի վրա «Malu de Bicicleta» Սուելի / Sueli
2010 ս S.O.S. Արտակարգ դրություն «S.O.S. Emergencia» Ֆլավիա / Flavia
2009 ս Հնդկաստանի ճանապարհները «Caminho das Indias» Տոնիա / Tônia
2009 ս «Domingão do Faustão» играет саму себя
2008-2009 ս «Episódio Especial» играет саму себя
2008 ս «Programa do Jô» Կամեո
2007-2008 ս Երկու դեմք «Duas Caras» Մարիա Պաուլա / Maria Paula
2006-2007 ս Կյանքի էջեր «Paginas da vida» Մարինա / Marina
2006 ս «HermanSIC» կամեո
2006 ֆ «Roupa Acústico 2» Կամեո
2004-2005 ս «Malhacao» Նատաշա / Natasha

Անձնական կյանք խմբագրել

2006 թվականից դերասանուհին հարաբերությունների մեջ է դերասան Անդրե Ակինոյի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 https://www.purepeople.com.br/midia/marjorie-estiano-e-pisciana-nascida-no-d_m2483104
  4. 4,0 4,1 4,2 https://tribunapr.uol.com.br/mais-pop/marjorie-estiano-e-indicada-ao-emmy-internacional/
  5. 5,0 5,1 5,2 https://gshow.globo.com/RPC/Estudio-C/noticia/em-bate-papo-com-camila-barbieri-marjorie-estiano-fala-sobre-sua-conexao-com-curitiba-e-revela-nunca-ter-tomado-o-quentao-da-osorio.ghtml
  6. https://web.archive.org/web/20141224174024/http://especiaiss3.gshow.globo.com/programas/domingao-do-faustao/melhores-do-ano-edicoes/(բրազիլական պորտուգալերեն)
  7. https://web.archive.org/web/20111208050400/http://revistaquem.globo.com/Revista/Quem/0,,EMI283304-9531,00-PREMIO+QUEM+CONHECA+OS+VENCEDORES.html(բրազիլական պորտուգալերեն)
  8. https://gshow.globo.com/programas/domingao-do-faustao/melhores-do-ano/2017/noticia/trofeu-domingao-melhores-do-ano-veja-os-vencedores-de-2017.ghtml
  9. https://globoplay.globo.com/v/6347905/
  10. https://gshow.globo.com/programas/domingao-com-huck/noticia/melhores-do-ano-veja-a-lista-oficial-dos-indicados-ao-premio-em-2021.ghtml
  11. https://gshow.globo.com/programas/domingao-com-huck/noticia/melhores-do-ano-veja-os-vencedores.ghtml
  12. https://contigo.uol.com.br/noticias/ultimas/conheca-os-vencedores-do-premio-contigo-online.phtml
  13. https://contigo.uol.com.br/noticias/premio-contigo-online/premio-contigo-online-2019-veja-a-lista-completa-dos-indicados.phtml
  14. https://contigo.uol.com.br/noticias/exclusivas/premio-contigo-online-2019-veja-a-lista-completa-dos-vencedores.phtml
  15. Marjorie Estiano — Biografia — VAGALUME
  16. «Terra Colombia - Noticias, deportes, música, moda y más». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  17. Malhação 2004 — Teledramaturgia Արխիվացված 2013-11-13 Wayback Machine
  18. Luz, Câmera, Malhação!: Especial Malhação 18 anos : Relembre as vilãs mais marcantes
  19. Páginas da Vida > Revista: Comportamento — NOTÍCIAS — Entrevista: Marjorie Estiano Արխիվացված 2013-10-02 Wayback Machine
  20. «Memória Globo — Rede Globo». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  21. «Duas Caras — NOTÍCIAS — Aguinaldo Silva parabeniza seu casal de protagonistas». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  22. Marjorie Estiano debate esquizofrenia em sua terceira novela das oito em cinco anos na TV — 27/06/2009 — UOL Televisão
  23. Amor em quatro atos " Marjorie Estiano
  24. «Memória Globo — Rede Globo». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  25. 'Teve gente que falou que se fosse minha irmã me estapeava', diz Marjorie Estiano — Bastidores — A Vida da Gente
  26. Marjorie Estiano se inspira em feministas pioneiras do Brasil para viver Laura — Bastidores — Lado a Lado
  27. Claudia Lage admite: 'Nossa novela é feminista. Quem teve que se ajustar, foi o homem' — Fique por dentro — Lado a Lado
  28. 'A Laura me deu um novo olhar sobre a nossa sociedade', diz Marjorie Estiano — Por Trás das Câmeras — Lado a Lado
  29. Lado a Lado — Linha do Tempo Laura e Isabel Արխիվացված 2013-10-02 Wayback Machine
  30. Laura e Edgar, uma história de amor Արխիվացված 2013-10-02 Wayback Machine
  31. laura e edgar — Fique por dentro — Lado a Lado
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարժորի Էստիանո» հոդվածին։