Մարզասրահ
Մարզասրահ (այլ անվանումներ՝ ֆիթնես ակումբ, ֆիթնես կենտրոն, սպա), մարզական փակ կառույց, որը համախմբում է մարզումների և ցուցադրումների համար անհրաժեշտ սրահները, հաճախ նաև հանդիսատեղեր։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մարզասրահներ կառուցվել են դեռևս անտիկ աշխարհում, պալեստրա, գիմնասիոն (Հունաստան), կրկես, ամֆիթատրոն, թերմեր (Հռոմ)։
Միջնադարում մարզասրահի նոր տիպ չի ստեղծվել։ Օլիմպիական խաղերը վերսկսելու կապակցությամբ (1896) աշխուժացել է մարզասրահների շինարարությունը։
Հին Հայաստանում կառուցված մարզասրահները չեն պահպանվել, սակայն մատենագրական տեղեկությունները վկայում են, որ Հայաստանում եղել են ոչ միայն բաց մարզասպարեզներ, այլև փակ մրցարանմարզարաններ, գլխավորապես գահանիստ քաղաքներում, ուր համակարգված կերպով կազմակերպվել են մրցումներ։ Մարզասրահների շինարարությունը մեծ ծավալ է ստացել Խորհրդային Հայաստանում՝ կառուցվել են շուրջ 235 մարզասրահներ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարզասրահ» հոդվածին։ |