Մարեն Էլիզաբեթ Բանգ (նորվ.՝ Maren Elisabeth Bang, հուլիսի 12, 1797(1797-07-12)[1], Kongsvinger Municipality, Հեդմարկ, Նորվեգիա - հուլիսի 3, 1884(1884-07-03)[2], Օսլո, Նորվեգիա), խոհարարական գրքերի և տնային տնտեսության ուղեցույցների նորվեգացի հեղինակ։ 1831 թվականին նորվեգերեն տպագրված առաջին խոհարարական գրքի՝ «Huusholdnings-Bog, indrettet efter den almindelige Brug i norske Huusholdninger» հեղինակն է։ Նրա վաղ ստեղծագործություններն եղել են անանուն։ 1942 թվականից գրքերը հրատարակել է իր անունով[3][4]։

Մարեն Էլիզաբեթ Բանգ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 12, 1797(1797-07-12)[1]
ԾննդավայրKongsvinger Municipality, Հեդմարկ, Նորվեգիա
Մահացել էհուլիսի 3, 1884(1884-07-03)[2] (86 տարեկան)
Մահվան վայրՕսլո, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունհեղինակ, խոհարար և cookbook writer

Կենսագրություն խմբագրել

Մարեն Էլիզաբեթ Բանգը ծնվել է Հանս Արնտ Պուլսենի (1768-1809) և Սարա Էլիզաբեթ Բերգստրյոմի (1770-1845) ընտանիքում։ Մանկությունն անցել է Նորվեգիայի հարավ-արևմուտքում։ 1817 թվականին ամուսնացել է լեյտենանտ Լորից Քրիստիան Սթին Բանգի հետ, ով Քրիստիանիայում (այժմ՝ Օսլո) նորվեգական բանկում աշխատելիս յուրացման համար ազատազրկվել է 1829-1839 թվականներին։ Ամուսնու բանտարկության տարիներին Մարեն Բանգն ապրուստը վաստակել է մթերք վաճառելով կա՛մ տանից, կա՛մ առաքելով։ Նա բոլոր բաղադրատոմսերը գրառել է իր 1831 թվականին առաջին անգամ տպագրված «Huusholdnings-Bog, indrettet efter den almindelige Brug i norske Huusholdninger» (Տնային տնտեսության ուղեցույց. պատրաստված է համաձայն նորվեգական տնային տնտեսության նորմալ պրակտիկայի) գրքում, որը վերահրատարակվել է 1834 և 1838 թվականներին։ Նրա բաղադրատոմսերի ընտրանին հրատարակվել է 1835 թվականին՝ «Den Norske Kokkepige» (Նորվեգացի խոհարարուհին)[4]։

Հետագայում լույս են տեսել «Huusholdningsbog for Almuen» (Ընդհանուր օգտագործման տնային տնտեսություն), «Slagtebog» (Charcuterie), «Almindelig Syltebog» (Պահածոյացում և մարինացում), «Nyttige Huusraad» (Տնային տնտեսության օգտակար խորհուրդներ), «Bagebog» (Թխվածքներ) և «Praktisk Farve-Bog for Almuen» (Ներկելու գործնական մեթոդներ) գրքերը[4][5]։

1849 թվականին զույգը տեղափոխվել է Քրիստիանիա, որտեղ լեյտենանտ Բանգն ունեցել է ռեստորան։ 1862 թվականին ամուսնու մահից հետո Մարեն Բանգը վերսկսել է գրել, վերանայել է իր վաղ աշխատանքները և հրատարակել «Vinbog» (Գինիների գիրք) և «Raad og Veiledning for Landmanden» (Խորհրդատվություն և ուղեցույց գյուղական բնակչության համար)[4]։

Կյանքի վերջին տարիները Բանգն անց է կացրել Քրիստիանիայում, որտեղ մահացել է 1884 թվականի հուլիսի 3-ին սուր գաստրոէնտերիտից[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://urn.nb.no/URN:NBN:nonb_digibok_201611024807
  2. 2,0 2,1 2,2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. «Maren Elisabeth Bang» (Norwegian). Store norske leksikon. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Maren Elisabeth Bang» (Norwegian). Norsk biografisk leksikon. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Noen virkelig gamle kokebøker». Bodils lille blogg. 2013 թ․ ապրիլի 3. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.