Մարդու իրավունքների իսլամական օր

Մարդու իրավունքների իսլամական օր (պարս.՝ روز حقوق بشر اسلامی, Ruz-e hoquq-e bashar-e eslami), ամենամյա տոն, նշվում է օգոստոսի 5-ին Իրանում (իրանական օրացույցով՝ մորդադի 14-ին)։ Ամսաթիվը պատահական չէ. հենց այդ օրը` 1990 թվականին, Կահիրեում Իսլամական համագործակցության կազմակերպության մասնակից-երկրների արտաքին գործերի նախարարները` հետևելով իսլամի ճշմարիտ գաղափարներին, ընդունեցին Մարդու իրավունքների իսլամական դեկլարացիան (պարս.՝ اعلامیه حقوق بشر اسلامی), հայտնի է նաև որպես Իսլամում մարդու իրավունքների մասին Կահիրեի դեկլարացիա (արաբ․՝ إعلان القاهرة لحقوق الإنسان في الإسلام‎‎): Այն ստեղծվեց ի պատասխան Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, որի որոշ դրույթներ չէին համապատասխանում Իսլամի շրջանակներում մարդու իրավունքների հետ, և պարունակում է այդ հարցի վերաբերյալ իսլամական տեսակետը[1]։

Մարդու իրավունքների իսլամական օր

Մարդու իրավունքների իսլամական հռչակագիր խմբագրել

Մարդու իրավունքների իսլամական հռչակագիրը բաղկացած է ներածությունից և 25 հոդվածներից։ Ներածությունը սկսվում է հետևյալ բառերով՝ « Իսլամական համագործակցության կազմակերպության մասնակից-երկրների կառավարությունները ընդգծում են իսլամական ժողովրդի, որին Աստված ընտրել է որպես լավագույնը, քաղաքակրթության և պատմության դերը…»: Սրան հետևում են հոդվածները, որոնց բովանդակությունը համընկնում է «Համընդհանուր հռչակագրի» բովանդակությանը։ Օրինակ, իսլամական տարբերակում ևս խոսվում է քաղաքական և սոցիալական ազատությունների մասին, որ պետությունն ու հասարակությունը պետք է ապահովեն այդ ազատությունները, ինչպես նաև՝ փաստաթուղթն արգելում է խախտել հասարակության և անհատի իրավունքներն ու ազատությունը։ Այդուհանդերձ, Իսլամական հռչակագրում նշված են օրենքներ, որոնք անուշադրության են մատնվել Համընդհանուր հռչակագրում. օրինակ, գաղութատիրության արգելքը և դրա դեմ պայքարը, կյանքի սպառնալիքի դեպքում ինքն իրեն պաշտպանելու, բարեկեցիկ միջավայրում ապրելու, կյանքի, ընտանիքի և պատվի անվտանգության երաշխիքով կրոնական անվտանգության, անգամ մահից հետո մարդու արժանապատվության պաշտպանության իրավունքները[2]։

Իսլամական համագործակցության կազմակերպությունը այս փաստաթուղթը համարում է իսլամի տեսանկյունից մարդու իրավունքների ընդհանուր ընկալման արտահայտություն, և ոչ թե՝ կոնվենցիա, որին պետք է պարտադիր հետևել։ Չնայած, որ Մարդու իրավունքների իսլամական դեկլարացիան ընդունվել է 1990 թվականին, հիմք կա ենթադրելու, որ այն դեռևս ուժի մեջ չի մտել և գտնվում է կյանքի կոչելու սկզբնական փուլերում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել