Մարդն առաջին անգամ ոտք դրեց Անտարկտիդա
Մարդն առաջին անգամ ոտք դրեց Անտարկտիդա, 1819-1821թթ. ռուսական արշավախումբը «Միրնի» և «Վոստոկ» նավերով և Ֆադեյ Բելինսհաուզենի ու Միխայիլ Լազարևի գլխավորությամբ պտտվեց անհայտ մայրցամաքի շուրջը և, 1820թ.-ի հունվարի 23-ին առաջին անգամ մոտենալով Անտարկտիդայի ափերին, ոտք դրեց մայրցամաքի վրա։ Այդ օրը մտել է պատմության մեջ որպես Անտարկտիդայի բացահայտման տարեթիվ։
Անտարկտիդայի մակերեսը կազմում է շուրջ 14 մլն. կմ²։ Անտարկտիդան համարվում է ամենացուրտ, ամենաչոր մայրցամաքը՝ ամենաուժեղ քամիներով։ Անտարկտիդան համարվում է անապատ, քանի որ առափնյա խորությունը տարեկան ավելանում է ընդամենը 200 միլիմետրով, որը տարածքի համեմատ նվազ է։
Այստեղ գոյատևում են միայն ցրտակայուն օրգանիզմներ, որոնց թվում են բազմաթիվ բույսերի և կենդանիների տեսակներ (պինգվիններ, ծովահորթեր և այլն), բակտերիաներ, սնկեր, բույսեր և պրոտիստաներ։ Նմանատիպ բուսականությունը բնորոշ է տունդրային։
Հայտնաբերում
խմբագրելԱնտարկտիդան բավական ուշ է հայտնաբերվել։ 1772թ. անգլիացի Ջ.Կուկի արշավախումբը շարժվեց հարավ, մոտեցավ Անտարկտիդային, բայց չնկատեց այն։
Սառույցները ճեղքել հնարավոր չէր և վերադառնալուց հայտարարեց, որ հարավային մայրցամաք գոյություն չունի, իսկ եթե լինի էլ, ապա դա հնարավոր է միայն բուն բևեռի մոտերքում, որին հասնելը նավարկության համար անմատչելի է[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Antarctica». The World Factbook.
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն)