Մարդը և խոսքը
Մարդը և խոսքը (ռուս.՝ Человек и слово), խորհրդային նկարված մուլտիպիլմիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1973 թվականին, ըստ ռեժիսոր և սցենարիստ Եվգենի Սիվոկոնի լակոնիկ երգիծական պատմվածքների[1]։
Մարդը և խոսքը ռուս.՝ ЧЕЛОВЕК И СЛОВО | |
---|---|
Պատկեր:Кадр из мультфильма «Человек и слово».jpg | |
Տեսակ | մուլտֆիլմ |
Ռեժիսոր | Եվգենի Սիվոկոն |
Սցենարիստ | Եվգենի Սիվոկոն |
Օպերատոր | Անատոլի Գավրիլով |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Կիևնաուչֆիլմ |
Տևողություն | 8 րոպե |
Թվական | 1973 |
Սյուժե
խմբագրելՄուլտֆիլմը պատմում է հինգ խորհրդանշական կարճ պատմություն` մարդկանց վրա բառի ազդեցության մասին։
- Մի ուրախ տղամարդ քայլում էր փողոցով և ողջուում իերն հանդիպած մարդկանց։ Բայց հանկարծ նա հանդիպում է մի մռայլ կոպիտ մարդու, և վերջինս կեղտոտ բառերով ողողում է լավատեսին։ Եվ կեղտոտ բառը կպչում է բարի մարդուն։ Եվ միայն ընկերոջ խոսքն է կարողանում մաքրել մարդուն և նրան նորից լավատես դարձնում։
- Փողոցային ժամացույցի տակ տղամարդը, ծաղիկը ձեռքին, սպասում է աղջկան։ Բայց նա չի գալիս։ Տանը հեռախոսի մոտ նա հուսահատության մեջ է ընկնում։ Բայց հեռախոսը զանգում է, և իր սիրելիի քաղցր խոսքերից նրա սրտում վարդեր են ծաղկում և թռչուններ թռչում էին։
- Բանաստեղծը գրել է բանաստեղծություններ, այրել և պատռել սևագրերը։ Վերջապես, բառերը թափվում են մաքուր թղթի վրա։ Հաջող բանաստեղծությունից բանաստեղծի հոգին երկինք է թռչում, իսկ նախանձ մարդու խոսքերից այն ընկնում է գետնին։
- Շատախոսը հեղեղում է բառերի կույտեր, և դրանք օճառի պխպջակների նման թռչում են և պայթում։ Երբ խոսքերը սպառվում են, շատախոսն անհետանում է։
- Երկու անձինք հանդիպում են, սկսում նորություններ փոխանակել և հանկարծ վիճում են։ Բառերը վերածվում են զենքի, որը խորը ճեղք է առաջացնում նրանց միջև։ Միայնությունից ձանձրանալով՝ բոլորը հաշտության խոսքեր են ուղարկում, և ճեղքը փակվում է։ Եվ մարդիկ նորից սկսում են ընկերական զրույցներ ունենալ։
Հեղինակներ
խմբագրել- Սցենարի հեղինակ և ռեժիսոր` Եվգենի Սիվոկոն
- Բեմադրող նկարիչներ` Ա. Կորոլյով, Ե. Սիվոկոն
- Կոմպոզիտոր` Յակով Լապինս
- Օպերատոր` Անատոլի Գավրիլով
- Հնչյունային օպերատոր` Իգոր Պոգոն
- Խմբագիր` Սվետլանա Կուցենկո
- Մուլտիպլիկատորներ` Նատալյա Մարչենկովա, Ն. Բոնդար, Ադոլֆ Պեդան, Է. Սիվոկոն
- Օգնականներ` Ր. Լումեսկայա, Վ. Սաբլիկով, Ի. Սերգևա, Յու. Սրեբնիցկայա
- Մուլտֆիլմի տնօրեն` Ի. Մազեպա
Մրցանակներ
խմբագրելԿարծիքներ
խմբագրել«Կիևնաուչֆիլմի» 60-70-ական թվականների լավագույն մուլտֆիլմերից են. «Պատում Իգորի արշավանքի մասին», «Կռունկը», «Տաք հաց», «Վագրը թեյնիկում, «Հրաշագործ Օխը», «Ուրախ ճուտիկ», «Տղան և ամպիկը», «Հովանոցը որսի ժամանակ», «Մարդը և խոսքը», «Ինչպես էին կազակները փրկում հարսանուցներին», «Հրավառություն», «Զարմանալի կետիկը», «Կոլումբոսը հասնում է ափին», «Ինչպես էին կանայք վաճառում իրենց ամուսիններին»[3]։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Асенин С. В. «Мир мультфильма» Пути советской мультипликации Արխիվացված 2014-10-06 Wayback Machine
- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 583. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
- ↑ КИНО: Энциклопедический словарь/ Под ред. С. И. Юткевича. — М.: Советская энциклопедия, 1987. — С. 436
Արտաքին հղումներ
խմբագրել- «Մարդը և խոսքը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Մարդը և խոսքը» youtube-ում
- Евгений Сивоконь: Премии на фестивалях — Энциклопедия отечественного кино
- Дмитрий Десятерик. «Божественный гротеск». «День».(չաշխատող հղում)