Մարդասպանի աչքերով (գիրք)
Մարդասպանի աչքերով (անգլ.՝ A Killer's Mind), իսրայելցի գրող Մայքլ Օմերի դետեկտիվ վեպը, որը հրատարակվել է 2018 թվականին։ Այն Զոի Բենթլիի եռագրության առաջին գիրքն է, որին հաջորդել են հեղինակի «Մթության մեջ» և «Ավելի թանձր, քան արյունը» գրքերը: ԿինոՊոիսկը գնել է Զոի Բենթլիի եռագրության սերիալի ադապտացիայի իրավունքը աշխարհի բոլոր լեզուներով[1], իսկ 2024 թվականին թողարկել է «Մարդասպանի աչքերով» հեռուստասերիալը[2]։
Մարդասպանի աչքերով անգլ.՝ A Killer’s Mind | |
---|---|
Հեղինակ | Մայքլ Օմեր |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Հրատարակման տարեթիվ | 2018 |
Սյուժե
խմբագրելՀետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) քրեական հոգեբան Զոի Բենթլին հետաքննում է Չիկագոյում երեք կանանց մահը: Սերիական մարդասպանը խեղդամահ էր արել կանանց, զմռսել և որոշակի դիրք հաղորդելով դիակներին՝ թողել հանրային վայրերում: Հետաքննությունների դաշնային բյուրոն վերցնում է գործը և օգնության է կանչում Զոիին՝ կասկածելով տեղական ոստիկանության բաժանմունքի պրոֆայլեր Ռուբեն Բերնսթայնի փորձաքննությանը:
Զոիի նոր գործընկերը հատուկ գործակալ Թեյթում Գրեյն է, որի հետ հեշտ չէ աշխատել: Նա խիզախ և հմուտ գործակալ է, որը չի ընդունում սահմանափակումներ: Զոին և Թեյթումը պետք է համագործակցեն, որպեսզի բացահայտեն սերիական մարդասպանին, նախքան նոր կանանց մահանալը։ Չիկագոյում հայտնված մարդասպանը միակը չէ։ Գրքում շատ անգամներ, տեղափոխվելով Զոիի մանկություն, իմանում ենք նրա կյանքում եղած սպանությունների, դրամաների և ներկայի հետ դրանց կապի մասին[3]:
Կերպարներ
խմբագրել- Զոի Բենթլի - քրեական հոգեբան
- Թեյթում Գրեյ - հատուկ գործակալ
- Քրիստին Մանկուզո - Վարքագծի վերլուծության բաժնի ղեկավար
- Անդրեա - Զոիի քույրը
- Մարվին - Թեյթումի պապիկը (87 տարեկան)
- Ջեննա - Մարվինի ընկերուհին (82 տարեկան)
- Սեմյուել Մարտինես - Չիկագոյի ոստիկանական բաժանմունքի լեյտենանտ
- Ռուբեն Բերնսթայն - ոստիկանական բաժանմունքի պրոֆայլեր
- Հեզըր - Զոիի մանկության ընկերուհին
- Ռոդ Գլովեր - Զոիի հարևանը
- Վերնոն Աբրամսոն - թաղման բյուրոյի սեփականատեր
- Հարի Բարի - լրագրող
- Դենիել ՄաքԳրաթ - խմբագիր
- Դանիելա Օրտիս - արվեստի դպրոցի ուսանողուհի
- Ռայան - Դանիելայի ընկերը
- Լիլի Ռամոս - մարմնավաճառ (20 տարեկան)
- Մել Փարքս - Չիկագոյի ոստիկանական բաժանմունքի դետեկտիվ
- Քլիֆորդ Սորենսոն - սանտեխնիկ
- Ջեֆրի Օլսթրոն - սանտեխնիկ, Քլիֆորդի եղբարը
- Այլ հերոսներ
Ադապտացիաներ
խմբագրելԳրքի հիման վրա առաջին հեռուստատեսային ադապտացիան եղել է 2018 թվականի փետրվարին ԿինոՊոիսկի կողմից[1]։
Արձագանք
խմբագրելԸստ ռուսական Ֆորբս ամսագրի՝ վեպը 2018 թվականի հունիսին Ամազոնի բեսթսելլերների ցանկում առաջ է անցել Ջոան Քեթլին Ռոուլինգի, Սթիվեն Քինգի և Ջեյմս Պատերսոնի գրքերից[4]: 2020 թվականին այն դարձել է Ռուսաստանում ամենաշատ վաճառված գիրքը (վերջին հրատարակվածների մեջ)[5]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 banke6 (2024-03-31). «A Killer's Mind by Mike Omer adapted to film». BGS (անգլերեն). Վերցված է 2024-08-20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Vnutri ubiytsy (Mystery, Thriller), Anastasiya Evgrafova, Tikhon Zhiznevskiy, Fyodor Lavrov, Studio Plus, Zoom Production, 2024-02-22, Վերցված է 2024-08-20-ին
{{citation}}
: CS1 սպաս․ այլ (link) - ↑ A Killer's Mind | Bookreporter.com (անգլերեն).
- ↑ ««Внутри убийцы»: как Владимир Мирзоев снимал сериал по бестселлеру Майка Омера». Forbes.ru (ռուսերեն). 2024-02-22. Վերցված է 2024-08-20-ին.
- ↑ «Семь детективов, Пелевин, Рубина и Улицкая: самые продаваемые художественные книги 2020». Forbes.ru (ռուսերեն). 2020-12-19. Վերցված է 2024-08-20-ին.