Մարգորգ Ներքին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում, Փարխանդի գյուղախմբում։ Գտնվում էր Բիթլիս քաղաքից 6 կմ հարավ-արևելք՝ Բիթլիս գետի աջ ափից 2 կմ արևմուտք։

Գյուղ
Մարգորգ Ներքին
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառԲիթլիսի գավառ
Այլ անվանումներՄարգորգ, Մարգորք, Մարդորգ, Մարկոկ, Մարկորկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն182 մարդ (1909)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունմարգորգցի
Ժամային գոտիUTC+3
Մարգորգ Ներքին (Աշխարհ)##
Մարգորգ Ներքին (Աշխարհ)

Գյուղը եղել է գրչության կենտրոն։

Բնակչություն խմբագրել

1909 թվականին ուներ 25 տուն՝ 182 հայ բնակչով։ 1895 թվականին գյուղի բնակիչները թուրքերի կողմից ենթարկվել են կողոպուտի և ջարդի։ Ողջ բնակչությունը զոհ է գնացել 1915 թվականի Մեծ եղեռնին։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։

Պատմամշակույթային կառույցներ խմբագրել

Մարգորգ Ներքինն ուներ Ս. Աստվածածին եկեղեցի։ Մարգորգ և Հորմըզ գյուղերի միջև էր գտնվում Ծակքար ապառաժը, որով անցնում էր Բիթլիս-Սղերդ ճանապարհը[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 726

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 304