Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարգար Աշոտի Եղիազարյան (հունիսի 20, 1982(1982-06-20), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ), հայ մեներգիչ, «Գրան Պրի» մրցանակի դափներկիր։

Մարգար Եղիազարյան
Պատկեր:IMG 1228.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունիսի 20, 1982(1982-06-20) (41 տարեկան)
Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ
Մասնագիտությունվոկալիստ և երգիչ
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2011)

Կենսագրություն խմբագրել

Մարգար Եղիազարյանը ծնվել է 1982 թվականի հունիսի 20-ին Վաղարշապատ քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է Վաղարշապատի թիվ 8 միջնակարգ դպրոցում։ Միաժամանակ հաճախել է Էջմիածնի ժողգործիքների համույթ` «Նավասարդ» երգչախումբ, որպես երգիչ[1]։ 2003 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, երկամյա վոկալ նախապատրաստական կուրս[1], որն ավարտելուց հետո, 2005 թվականին ընդունվել է Կոնսերվատորիա և այն ավարտել 2011 թվականին ստանալով մագիստրոսի կոչում։ 2006 թվականից, սովորելուն համատեղ, ընդունվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական և գուսանական երգի պետական անսամբլ, որպես մեներգիչ և աշխատում է մինչ օրս[1]։ 2010 թվականից, որպես մենակատար համագործակցում է Գյումրիի «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի հետ[1]։ 2016 թվականին ընդունվել է Հայաստանի Հանրապետության ակադեմիական երգչախումբ։ Համագործակցում է նաև «Դուդուկներ» համույթի հետ։ Համերգային շրջագայություններով հանդես է եկել մի շարք երկրներում՝ Լիբանանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում և Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում։

Պարգևներ խմբագրել

  • 2009 թվականին դարձել է Առնո Բաբաջանյանի անվան միջազգային մրցությի դիպլոմակիր։
  • 2017 թվականին, Թուրքիայում կայացած «Հարմոնիա» 7-րդ միջացգային մրցույթ փառատոնում արժանացել է «Գրան Պրի» մրցանակի[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել