Մարգարտախեցիներ, ծովային և քաղցրահամ ջրերի մարգարիտ առաջացնող երկփեղկանի փափկամորթների ընդհանուր անվանումը։ Մարգարիտն առաջանում է թիկնոցի և փեղկի միջև։ Ծովային մարգարտախեցիները կլորավուն են, տարածված Հնդկական և Խաղաղ օվկիանոսների արևադարձային ծովերում։ Որսում են մարգարտի համար։ Ճապոնիայում արհեսաականորեն բազմացնում են։ Քաղցրահամ ջրերի մարգարտախեցիները երիկամաձև են՝ տարածված բարեխառն գոտու մաքուր գետերում։ Դրանց առաջացրած մարգարիտը որակով զիջում է ծովայինին։ Մարգարտախեցիների փեղկերը ներսից ծածկված են սադափի հաստ շերտով, որն օգտագործվում է կոճակների արտադրության մեջ։

Սև մարգարիտը խեցու մեջ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 303