Մարգարիտ Սողոմոնյան

հայ ճարտարապետ

Մարգարիտ Մամիկոնի Սողոմոնյան (մարտի 21, 1921(1921-03-21), Երևան, Հայկական ԽՍՀ - սեպտեմբերի 1, 1981(1981-09-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1970 թ.)։

Մարգարիտ Սողոմոնյան
Ծնվել էմարտի 21, 1921(1921-03-21)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ
Մահացել էսեպտեմբերի 1, 1981(1981-09-01) (60 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Խարկովի ինժեներաշինարարական ինստիտուտի ճարտարապետական (1938-1941 թվականներին), ապա՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական (1941-1944 թվականներին) ֆակուլտետներում։ 1974- 1977 թթ. եղել է Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահի տեղակալ։ Գործերից են Երևանում «Ավտո-դետալ» գործարանի ակումբը (1955- 1956 թվականներին), ֆիզիկայի ինստիտուտի համալիրում հյուրանոցը (1960 թ.), առանձնատները (1961 թ.), նիստերի դահլիճի շենքը (1962-1963 թթ.)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Մարգարիտ Սողոմոնյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.