Մարգարիտ Հայրապետյան
հայ ճարտարապետ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարգարիտ Վահագնի Հայրապետյան (նոյեմբերի 27, 1923, Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 2, 2004, Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1971)։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1953)։
Մարգարիտ Հայրապետյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 27, 1923 |
Ծննդավայր | Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 2, 2004 (80 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ (1949) |
Աշխատավայր | Երևաննախագիծ |
Ուշագրավ աշխատանքներ | Օղակաձև զբոսայգի և Թումանյան այգի |
Պարգևներ | |
Անդամություն | Հայաստանի ճարտարապետների միություն |
Կենսագրություն
խմբագրել1949 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1963-1983 թվականներին աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում, 1983-1988 թվականներին՝ Մոսկվայի «Սոյուզսպորտպրոեկտ» ինստիտուտի երևանյան մասնաճյուղում[1]։
- Երևանի տիկնիկային թատրոնի շենքը, 1968, թատրոնի ինտերիերը, 1975
- ԲՆակելի շենք Երևանի տիկնիկային թատրոնի հարևանությամբ՝ Սայաթ Նովա փողոցում
- Օղակաձև զբոսայգու առաջին հատվածը, 1963, Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածը, 1968
- Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգին դեկորատիվ շատրվանով, 1981
- Հրազդան գետի առափնյա լողավազանի համալիրը
- Կոնդ միկրոշրջանի տեխնիկական նախագիծը, 1975-1980
- Մարզական կառույցներ՝ Ծաղկաձորում, Արտաշատում, Բակուրիանում
- Երևանում Հրազդան գետի ափին լողավազանի համալիր
- Ջրասպորտի համալիր Արտաշատում
- Ջրասպորտի համալիր Գալիում
- Լենինականի տիկնիկային թատրոնի նախագիծ
Մրցանակներ
խմբագրել- ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, 1971
- «Տարվա լավագույն կառույց» համամիութենական ստուգատեսի դափնեկիր, 1985
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.