Մարգարիտ Խաչիկյան

հայ լեզվաբան

Մարգարիտ Լևոնի Խաչիկյան (փետրվարի 25, 1949(1949-02-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1999)։ Լևոն Խաչիկյանի դուստրը։

Մարգարիտ Խաչիկյան
Ծնվել էփետրվարի 25, 1949(1949-02-25) (74 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունլեզվաբան
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ և Փարիզի համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1968) և Սանկտ Պետերբուրգի համալսարան (1972)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1999)
ՀայրԼևոն Խաչիկյան

ԿենսագրությունԽմբագրել

Մարգարիտ Խաչիկյանը ծնվել է Երևանում ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի ընտանիքում։ 1966-1968 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, 1972 թվականին ավարտել Լենինգրադի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը։ 1976 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, 1996 թվականից՝ առաջատար գիտաշխատող։ Դասախոսություններ է կարդացել Սորբոնի համալսարանում (1996), Լեյդենի հետազոտությունների (1997) և Արևելյան լեզուների քաղաքակրթությունների պետական ինստիտուտներում (2001, Փարիզ)։

Աշխատությունները վերաբերում են խուռիերենի, ուրարտերենի, էլամերենի, շումերերենի քերականության և տիպաբանության խնդիրներին («Խուռիերեն և ուրարտերեն լեզուները», 1985, ռուսերեն, «Էլամերեն լեզու», անգլերեն, 1998)[1][2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. «AV Production - Մարգարիտ Խաչիկյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-02-25