Մարգարիտ Գրիգորյան

Մարգարիտ(ա) Սերգեյի Գրիգորյան , (հունիս 1913, Ուստ Լաբինսկ, Q4174422?, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն), հայ խորհրդային ախտաբան ֆիզիոլոգ։ Անասնաբուժական գիտությունների դոկտոր (1953), պրոֆեսոր (1954), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1964)։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1994)։

Մարգարիտ Գրիգորյան
Ծնվել էհունիս 1913 (108 տարեկան)
Ուստ Լաբինսկ, Q4174422?, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիոլոգ և ախտաբան
Հաստատություն(ներ)Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
ԱնդամակցությունՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1935)
Կոչումանասնաբուժական գիտությունների դոկտոր
Գիտական աստիճանպրոֆեսոր (1954)
ՊարգևներԱնանիա Շիրակացու մեդալ և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

ԿենսագրությունԽմբագրել

Մարգարիտա Գրիգորյանը ծնվել է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Ուստ Լաբինսկ քաղաքում։ 1935 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1946-1994 թվականներին եղել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ֆիզիոլոգիայի և ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ։ Գրիգորյանի աշխատությունները նվիրված են ցավի պրոցեսի, օրգանիզմի կենսագործունեության ու դիմադրողականության համար միկրոտարրերի (մոլիբդեն, կոբալտ ևն) նշանակության, իմունոլոգիական, ալերգիկ ռեակտիվականության ցուցանիշների ուսումնասիրությանը, ֆերմենտային համակարգերին։ Գրիգորյանը եղել է ՀԽՍՀ ախտաբան-ֆիզիոլոգների ընկերության նախագահի տեղակալ։

ՊարգևներԽմբագրել

  • ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, 1964
  • ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, 1994
  • ՀՀ Անանիա Շիրակացու մեդալ, 2000
  • ՀԳԱ վաստակավոր պրոֆեսոր, 2002

ԵրկերԽմբագրել

  • Գյուղատնտեսական կենդանիների բնական դիմացկունությունը և կերային գործոնը, Ե., 1962 (համահեղինակ)։
  • Патологическая физиология сельскохозяйственных животных, М., 1985 (համահեղինակ).
  • Определение степени адаптации овец в различных экологических зонах, Е., 1989.
  • Молибден и животный организм, Е., 2002 (համահեղինակ).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 226