Մարգարիտա Բախշինյան

հայ բժիշկ, հյուսվածաբան

Մարգարիտա Զավենի Բախշինյան (նոյեմբերի 21, 1939(1939-11-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, հյուսվածաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (1992):

Մարգարիտա Բախշինյան
Ծնվել էնոյեմբերի 21, 1939(1939-11-21) (84 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1962)
Մասնագիտությունբժիշկ և հյուսվածաբան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1989)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Ծնողներհայր՝ Զավեն Բախշինյան

Զավեն Տիգրանի Բախշինյանի դուստրը։

Կենսագրություն խմբագրել

Մարգարիտա Բախշինյանը ծնվել է 1939 թվականի նոյեմբերի 21-ին, Երևանում։ 1962 թվականին ավարտել Է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1962 թվականից աշխատում է Երևանի բժշկական ինստիտուտի հյուսվածաբանության ամբիոնում, 1987-1993 թվականներին՝ ստոմատոլոգիական ֆակուլտետի փոխդեկան, 1993-1997 թվականներին՝ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան։

Առաջինն է Էլեկտրոնային մանրադիտակով և ձևաչափական հետազոտություններով ուսումնասիրել մակրոֆագերը in vivo պայմաններում՝ չարորակ աճի և հյուսվածքային հակածինով ու ռետինոիդներով իմունային համակարգի խթանման ժամանակ։ «Ընդհանուր հյուսվածաբանություն» բուհական դասագրքի համահեղինակ (2002)[1][2]։

Երկեր խմբագրել

  • «Ընդհանուր հյուսվածաբանություն»։ Բուհական դասագիրք, Երևան, 2000 (համահեղինակ)։
  • Հյուսվածքաբանություն։ (ընդհանուր բաժին), Դասագիրք, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Երևան, Ա. հ., 2002 (համահեղինակ)։
  • Հյուսվածքաբանություն։ (ընդհանուր բաժին), Դասագիրք, Երևան, Ա. հ., 2008 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  2. Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-