Մարգարե (մանրանկարիչ, 14-րդ դար)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարգարե (14-րդ դար) (այլ կիրառումներ)

Մարգարե (ծնվել է և մահացել է թթ. անհտ.), XIV դարի հայ մանրանկարիչ։

Մարգարե
Ծնվել էանհայտ[1]
Վախճանվել էանհայտ[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունմանրանկարիչ

Հավանաբար ապրել և ստեդծագործել է Սյունիքի գրչակենտրոններից մեկում։ Հայտնի է Մարգարեի նկարազարդած մեկ ձեռագիր (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Ավետարան), որն ընդօրինակվել է 1315-ին։ Նրա մանրանկարներին բնորոշ է արխաիզմը՝ թե ոճի, թե պատկերագրության առումներով, որ մասամբ առնչվում է տեղական և ասորա-ղպտական գեղանկարչության ավանդույթներին։ Մարգարեի ստեղծագործություններում չնայած ներկերի (հիմնականում՝ կարմիր, թավշյա կանաչ, դարչնաշագանակագույն) հյութեղ, հաստ շերտով դրվածքին, կատարումը հիշեցնում է ջրաներկերի թեթև տեխնիկան։

Գրականություն խմբագրել

  • Հ․ Հակոբյան, Հայկական մանրանկարչություն․ Վասպուրական, [ալբոմ], Ե․, 1978։ Հ․ Հակոբյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 300.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 300