Մարգարետ Լորենս (անգլ.՝ Margaret Laurence, ի ծնե՝ Ջին Մրգարետ «Պեգի» Ուեմիս, հուլիսի 18, 1926(1926-07-18)[1][2][3][…], Neepawa, Մանիթոբա, Կանադա - հունվարի 5, 1987(1987-01-05)[1][4][5][…], Selwyn, Peterborough County, Օնտարիո, Կանադա), կանադացի անգլախոս գրող։

Մարգարետ Լորենս
Ծննդյան անունանգլ.՝ Jean Margaret Wemyss Laurence
Ծնվել էհուլիսի 18, 1926(1926-07-18)[1][2][3][…]
ԾննդավայրNeepawa, Մանիթոբա, Կանադա
Վախճանվել էհունվարի 5, 1987(1987-01-05)[1][4][5][…] (60 տարեկան)
Վախճանի վայրSelwyn, Peterborough County, Օնտարիո, Կանադա
Մասնագիտությունվիպասան, գրող և մանկագիր
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունՎինիպեգի համալսարան
Ժանրերմանկական գրականություն
Ուշագրավ աշխատանքներThe Diviners?
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Նրա հայրը՝ փաստաբան Ռոբերտ Հարիսոն Ուեմիսն էր, իսկ մայրը՝ Վերա Ջին Սիմպսոնը։ Երբ նա 4 տարեկան էր, մահացավ նրա մայրը, իսկ հայրը ամուսնացավ նրա քրոջ՝ Մարգարետ Քեմպբիլ Սիմպսոնի հետ, ով ուսուցչուհի էր, այնուհետև դարձավ գրադարանավարուհի։ Մոր մահից 5 տարի անց մահանում է նաև Մարգարետի հայրը։

Այդ ժամանակ Պեգին իր խորթ մոր շնորհիվ 15 տարեկանում սկսում է հոդվածներ գրել Նիպավի համալսարանի միջնակարգ դպրոցի Բլեք նդ Գոլդ թերթի համար։

1944 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը (անգլ.՝ High School), նա պատրաստվում էր ժամանակակից Վինիպեգի համալսարանում ստանալ բակալավրի աստիճան արվեսների բաժնում, ինչը տեղի է ունենում 1947 թվականին։

1947 թվականի սեպտեմբերի 13-ին նիպավյան եկեղեցում նա ամուսնանում է Ջոն Ֆերգյուստ Լորենսի հետ։ Այնուհետև որոշ ժամանակ անցկացնում Աֆրիկայում և Անգլիայում, և վերադառնում է Կանադա։

Նրա ստեղծագործություններում հետազոտվում են անգլոկանադական հասարակության մեջ մարդկանց և հատկապես կանանց դիրքին վերաբերող թեմաներ։ Նրա մի շարք վեպեր կապված են Մանիտոբում գտնվող հորինված Մանավակա գյուղի հետ, չնայած կերպարները ծագում են երկրի տարբեր շրջաններից՝ Վանկուվերից մինչև Օնտարիա։

Տառապելով թոքերի քաղցկեղից 1987 թվականի հունվարի 5-ին Մարգարետը իր տանը ինքնասպանություն է գործել։

Ստեղծագործություններ խմբագրել

  • The Stone Angel (1964) (Քարե հրեշտակ, ստեղծագործության մոտիվներով 2007 թվականին նկարահանել ենThe Stone Angel ֆիլմը)
  • A Jest of God (1966) (Աստվածային կատակ-ի հիման վրա 1968 թվականին նկարահանել են «Ռեյչլ» ֆիլմը։
  • The Fire Dwellers (1969) (Կրակի բնակիչները)
  • A Bird in the House (1970)
  • The Diviners (1974) (Գուշակները)
  • Heart of a Stranger (գրական հավաքածւ, հրապարակված 1976 թվականին)

Ծանոթագրություններ խմբագրել