Մարգարեթ թագուհու անվան համալսարան

Մարգարեթ թագուհու անվան համալսարան, Էդինբուրգ (նախկինում՝ Մարգարեթ թագուհու անվան քոլեջ-համալսարան կամ Մարգարեթ թագուհու անվան քոլեջ), պետական համալսարան է, որը հիմադրվել է 1875 թվականին և այժմ գտնվում է Շոտլանդիայի Մուսելբուրգ քաղաքում։ Քոլեջը կրում է Սուրբ Մարգարեթ թագուհու անունը, որը եղել է Մալքոլմ III թագավորի կինը։ 2007 թվականի հունվարին Մարգարեթ թագուհու անվան քոլեջին շնորհվել է համալսարանի կարգավիճակ, և կրում է Մարգարեթ թագուհու անվան համալսարան, Էդինբուրգ անունը։

Մարգարեթ թագուհու անվան համալսարան
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1875
Անվանված էՍուրբ Մարգարեթ՝ Շոտլանդիայի թագուհի
Ընդհանուր անձնակազմ503 մարդ
ԱնդամակցությունJisc[1]
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունԱրևելյան Լոթիան
Կայքqmu.ac.uk
Մարգարեթ թագուհու անվան համալսարան (Միացյալ Թագավորություն)##
Մարգարեթ թագուհու անվան համալսարան (Միացյալ Թագավորություն)
Մարգարեթ թագուհու անվան համալսարան, Միացյալ Թագավորություն
 Queen Margaret University Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Համալսարանը հիմադրվել է 1875 թվականին, Քրիստիան Գութրի Ռայթի և Լուիզա Սթիվենսոնի կողմից՝ որպես Էդինբուրգի խոհարարության և ներքին տնտեսության դպրոց[2]։ Երկուսն էլ եղել են Էդինբուրգի համալսարանական կանանց ֆեդերացիայի անդամ։ Դպրոցը հիմնադրվել է որպես միայն կանանց համար նախատեսված հաստատություն, երկու նպատակներով` բարելավել կանանց «մուտքը» բարձրագույն կրթություն և բարելավել աշխատանքային ընտանիքները[2]։

Դպրոցը 1891 թվականին տեղափոխվել է Atoll Cresent՝ ընդլայնելով իր դասընթացներն ու առաջարկելով ուսանողներին բնակելի տարածքներ։ 1909 թվականին դպրոցը Շոտլանդիայի կրթության դեպարտամենտի վերահսկողության տակ է հանձնվել։ Դպրոցի առաջին տնօրեն է նշանակվել Էթել դե լա Քուրը[3]։ Դե լա Քուրը թոշակի է անցել 1930 թվականին, և նույն թվականին դպրոցը դարձել է Էդինբուրգի տնային գիտությունների քոլեջ[4]։

1961 թվականին քոլեջը ձեռք է բերել իր Corstorfine մասնաշենքը՝ գնելով Clermiston կալվածքների մի մասը կառուցապատողներից։ Մասնաշենքն առաջին անգամ զբաղեցվել է քոլեջի կողմից (1970 թվական)։ Բացվել է արքայադուստր Ալիսի կողմից, որը այս հաստատության հովանավորն է եղել մինչև իր մահը՝ 2004 թվականը[2]։ 1972 թվականին Մարգարեթ Թագուհու քոլեջ անունը տրվել է ներքին գիտության նեղ ոլորտում առանձնացած քոլեջին[2]։ Դրանից հետո քոլեջը ընդլայնել է իր դասընթացների շրջանակը, հատկապես դրամատիկ արվեստի և պարամեդիկ առողջության ոլորտներում։ Այդ ժամանակից ի վեր հետևյալ ուսումնական հաստատությունները միացել են Մարգարեթ թագուհուի քոլեջին[2]։

  • Էդիբուրգի Խոսքի և Թոտրոնի քոլեջ (հաստատվել է 1929 թվականին, միացել է 1971 թվականին)
  • Էդինբուրգի լոգոպեդիայի դպրոց (հաստատվել է 1946 թվականին, միացել է 1975 թվականին)
  • Էդինբուրգի ֆիզիոթերապիայի դպրոցի թագավորական լազարետ (հաստատվել է 1940 թվականին, միացել է 1978 թվականին)
  • Աստլի Էյնսլիի հիվանդանոցի աշխատանքային թերապիայի ուսումնական կենտրոն (հաստատվել է 1937 թվականին, միացել է 1979 թվականին)
  • Էդինբուրգի խիրոպոդիայի դպրոց և կլինիկա (հաստատվել է 1924 թվականին, միացել է 1984 թվականին)
  • Էդինբուրգի ռենտգենագրության դպրոց (հաստատվել է 1936 թվականին, միացել է 1992 թվականին)
  • Էդինբուրգի համալսարանի արվեստի թերապիայի դպրոց (հաստատվել է 1992 թվականին, միացել է 1997 թվականին)

1992 թվականին գաղտնի խորհուրդը Մարգարեթի թագուհի քոլեջին տվել է իր դասախոսական աստիճանները շնորհելու լիազորություն, իսկ 1998 թվականին քոլեջին շնորհվել է ամբողջական լիազորությունը, ինչը թույլ է տվել համալսարանին շնորհել իր գիտական և բարձրագույն աստիճանները[4]։ Արդյունքում 1999 թվականին քոլեջը ստացել է Մարգարեթ թագուհու անվան համալսարան, Էդինբուրգ անվանումը։ Այդ բանից հետո, համալսարանը հասել է վերջնական ձեռքբերման՝ 5000 ուսանողների (մի բան, որ չէր կարող լինել ավելի վաղ, քանի որ մասնաճյուղերը չէին կարող տեղավորել նման թվով ուսանողների), հաստատությանը 2007 թվականի հունվարին շնորհվել է լիարժեք համալսարանական կարգավիճակ[5]։

2012 թվականին Մարգարեթ թագուհու անվան համալսարանը դարձել է առաջին համալսարանը Շոտլանդիայում, որն ունի բիզնես լսարան[6]։

Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը 2010 թվականի մայիսին հայտարարել էր, որ Մարգարեթ թագուհու անվան համալսարանը կլինի Homecoming Scotland 2009 արխիվի պաշտոնական հյուրընկալը։ Homecoming Scotland-ի արխիվը[7] համալսարանին բացառիկ հնարավորություն է տվել հավաքել, կատալոգացնել և պահպանել 2009 թվականի շոտլանդական տուն վերադառնալու հետ կապված նյութերը՝ ի շահ մարդկությանը Շոտլանդիայում և ամբողջ աշխարհում։

Մասնաշենքեր խմբագրել

Նախկին մասնաշենքեր խմբագրել

Մինչ Մուսելբուրգի նոր մասնաշենք տեղափոխվելը, Մարգարեթ թագուհու համալսարանը տեղակայված էր Կորստորֆինի (Էդինբուրգից արևմուտք) մասնաճյուղերում, Լեյտում և Գեյթվեյի թատրոնում՝ Շոտլանդիայի միջազգային դրամատիկական կենտրոնում (նախկին հեռուստատեսային ստուդիան, որը նախկինում պատկանում էր շոտլանդական հեռուստատեսությանը), Elm Row-ում, Leit Walk-ում[փա՞ստ]։

Մուսելբուրգի մասնաշենք խմբագրել

 
Ուսանողների կացարանը Մուսելբուրգի մասնաշենքում

2007-2008 թվականներին համալսարանը միավորել է Էդինբուրգի երեք մասնաճյուղերի ուսանողներին՝ տեղափոխվելով Մուսելբուրգի՝ Արևելյան Լոթիանի հատուկ կառուցված նոր մասնաշենքը։ Վերջինիս արժողությունը £ 100 միլիոն ֆունտ էր, տարածքը՝ 35 ակր (14 հեկտար)։ Այդ տարածքն իր մեջ ներառել է ուսումնական շենքեր, ուսանողական միություն, փոքր մարզասրահ և բնակելի տարածք, որը ունեցել է ավելի քան 800 սենյակ[փա՞ստ]։

Մարգարեթ թագուհու համալսարանը գովազդվում է որպես երկրի առավել «կանաչ համալսարանական» լսարանը[8]։ Մասնաշենքը նախագծվել է Dyer Architects-ի ճարտարապետների կողմից, որը գերազանցում է ժամանակակից բնապահպանական չափանիշները և նոր ուղենիշ է ստեղծում կայուն դիզայնի վրա։ Այս ամբողջ կառուցապատումը ցածր դասարանի գյուղատնտեսական հողերից 35 ակր (14 հեկտար) մակերեսով տարածքը վերածել է լանդշաֆտային այգու[փա՞ստ]։

2015 թվականի հունիսին Մարգարեթ թագուհու համալսարանը հայտարարել էր, որ հանրային կոնսուլտացիաներ կանցկացնի Մուսելբուրգի համալսարանի տարածքում նոր ինովացիոն այգու և առևտրի կենտրոնի կառուցման պլանների շուրջ։ Կայքերի վերաբերյալ առաջարկները մշակվում են CAM-SCI ընկերության կողմից[9]։

Ուսումնական ռեսուրսների կենտրոն խմբագրել

Ուսումնական ռեսուրսների կենտրոնը (LRC) զբաղեցնում է հիմնական ուսումնական կորպուսի մոտ 4500 քառակուսի մետր (0.45 հեկտար) տարածքը։Տեղակայված է մասնաշենքի կենտրոնում։ Մասնաշենքը տրամադրում է նաև գրադարանային, IT և AV ծառայություններ ուսանողներին, աշխատակիցներին և համալսարանի այցելուներին։ Կենտրոնը բաղկացած է ինչպես ուղղորդված, այնպես էլ ինքնուրույն ուսուցման կենտրոնից, որը հիմնված է գրադարանային-տեղեկատվական համալիր սպասարկման վրա։ LRC-ն ունի 1000 ուսումնական տարածքներ, որոնք հանդիսանում են որպես հանգիստ և խմբային ուսումնական տարածքների խառնուրդ, իրենց մեջ ներառում են զրահապատ խմբակային ուսումնական սենյակներ, ուսումնական դահլիճներ, օժանդակ տեխնոլոգիաներ, ուսանողների ուսուցման և ասպիրանտուրայի աջակցություն[փա՞ստ]։

Կրթական ռեսուրսների կենտրոն խմբագրել

Կրթական ռեսուրսների կենտրոնը համալսարանին տրամադրում է տեսալսողական ծառայություններ։ Սա ներառում է AV սարքավորումների տրամադրումը լսարաններին և դասախոսությունների սրահներին, ինչպես նաև ավելի մասնագիտացված ծառայություններ, ինչպիսիք են գրաֆիկան, լուսանկարը, վիդեո տեսակոնֆերանսները և հեռուստաստուդիաները[փա՞ստ]։

Կազմակերպություններ խմբագրել

Արվեստի և հասարակական գիտությունների դպրոց խմբագրել

Վերակազմավորման սկզբին՝ 2010 թվականին սոցիալական գիտությունների, ԶԼՄ-ների և կապի, բիզնեսի, ձեռներեցության և կառավարման, դրամայի և ստեղծագործական արդյունաբերության դպրոցները միացվել են։ Ներկայիս դեկան-պրոֆեսորը Բրիջիդ Դենիելն է։ Դպրոցն առաջարկում է «Բիզնես, ձեռնարկատիրություն և մենեջմենթ», «Կառավարում, արդարադատություն և պետական կառավարում», «Հյուրընկալություն և գաստրոնոմիա», «Ստեղծագործականություն և մշակույթ» և «Հասարակայնության հետ կապեր» մասնագիտացված դասընթացներ[10]։

Մարգարեթ թագուհու անվան համալսարանը[11] Շոտլանդիայի դրամայի ուսուցման ցանցի մի մասն է, որը ստեղծվել է Շոտլանդիայի ֆինանսական խորհրդի կողմից 2010 թվականին՝ բեմական և էկրանային մասնագիտական պրակտիկայի, կրթության և ուսուցման միջև համախմբվածության ամրապնդման համար։ Այս ցանցի միջոցով համալսարանը, համագործակցելով Էդինբուրգի Նեյպիրի համալսարանի հետ, ապահովում է բակալավրի աստիճան (Hons)՝ դերասանական վարպետություն բեմի և էկրանի համար[12]։

Դպրոցը Շոտլանդիայի միակ ուսումնական հաստատությունն է, որը հավատարմագրված է հանրային կապերի կանոնադրական ինստիտուտի կողմից՝ հանրային կապերի ասպիրանտի դիպլոմի համար[13]։ Դպրոցի բակալավրի գիտության (BSc) հոգեբանության և մագիստրոսի առողջության հոգեբանության դասընթացները հավատարմագրված են բրիտանական հոգեբանական ընկերությանը[14]։

BA (Hons) Media-ի շրջանավարտ Ագաթա Յագոդզինսկայան արժանացել է BAFTA in Scotland New Talent Awards 2012 մրցանակի՝ լավագույն գրողի աշխատանքի համար[15]։

Առողջապահական գիտությունների դպրոց խմբագրել

Բժշկական գիտությունների դպրոցն առաջարկում է դիետոլոգիայի, սնուցման և կենսաբանական գիտությունների, բուժքույրական գործի, խոսքի և լեզվային թերապիայի, աուդիոլոգիայի, աշխատանքային թերապիայի և արտ-թերապիայի դասընթացներ, ֆիզիոթերապիա, պոդիատրիա, ռենտգեն հետազոտություն, գեղարվեստական հոգեթերապիա, պարային շարժումների հոգեթերապիա և երաժշտական թերապիա[16]։

2002 թվականին խոսքի և լսողության գիտության առարկան արժանացել է թագուհու հոբելյանական մրցանակին խոսքի տեխնոլոգիաների կլինիկական կիրառման ոլորտում հետազոտությունների համար, որոնք անցկացվել են խոսքի գիտության հետազոտական կենտրոնում[17]։

Կառավարում խմբագրել

2016 թվականի հոկտեմբերին հայտնի խոհարար Պրու Լեյթը դարձել է վարչապետ՝ առաջ անցնելով Թոմ Ֆարմերից[18]։

Սըր Փոլ Գրայսը տնօրենի և փոխկանցլերի պաշտոնը ստանձնել է 2019 թվականի հոկտեմբերին։ Նա գործադիր իշխանության ղեկավարն էր և Շոտլանդիայի խորհրդարանի ծառայողը, մինչ Մարգարեթ թագուհու համալսարանում աշխատելը։ Իսկ այնտեղ փոխարինել է պրոֆեսոր Պետրա Վենդին։

2009 թվականի սեպտեմբերին Պետրա Վենդը Էդինբուրգի Մարգարեթ թագուհու համալսարանում ստանձնել է տնօրենի և փոխկանցլերի պաշտոնը[19]։ Նա իտալերեն և ֆրանսերեն և գրականություն սովորել է Գերմանիայի Մյունստերի համալսարանում։ Դոկտորական աստիճանը ստացել է Լիդսի համալսարանում՝ սովորելով իտալերեն և գրականություն։ Բրիտանական համալսարաններում մի շարք պաշտոններ ստանձնելուց հետո 2005 թվականին միացել է Բրուքսի Օքսֆորդի համալսարանին՝ որպես պրոռեկտորի տեղակալ (ակադեմիական) և գլխավոր տնօրենի տեղակալ։ Իր պաշտոնից ազատվել է 2019 թվականին։

Ակադեմիական պրոֆիլ խմբագրել

2012 թվականի հունիսին Էդինբուրգի Մարգարեթ թագուհու անվան համալսարանի ղեկավար թիմը պարգևատրվել է «Times Higher Education Leadership and Management Team Award» մրցանակով[20]։

Մարգարեթ թագուհու անվան համալսարանը արժանացել է «e-Government National Award 2010» մրցանակին[21]։ 2010 թվականի աշնանը համալսարանը ոսկի մրցանակի է արժանացել Scottish Green Awards-ում[22] իսկ 2009 թվականին ստացել է Green Apple Award մրցանակը[23] թափոնների կառավարման նախագծի համար[24]։

Հետազոտություններ խմբագրել

Համալսարանի կարևորագույն 3 ճյուղերն են առողջապահություն և վերականգնողականություն, ստեղծագործականություն և մշակույթ, կայուն բիզնես[25]։

Մարգարեթ թագուհու անվան համալսարանը ունի յոթ[26] հետազոտական կենտրոն.

  • Առողջապահության, վերականգնման հետազոտական կենտրոն
  • Սոցիալական կիրառական գիտությունների կենտրոն
  • Անձնային կողմնորոշված գործնական հետազոտությունների կենտրոն
  • Կլինիկական աուդիոլոգիա, խոսքի և լեզվական հետազոտությունների կենտրոն
  • Գլոբալ առողջապահության և զարգացման ինստիտուտ
  • Կապի, հաղորհակցության, մշակույթի և մեդիա հետազոտությունների կենտրոն
  • Շոտլանդիայի պարենային զարգացման և նորարարության կենտրոն

Համալսարանը ղեկավարում է տեղի հետազոտության արդյունքների բաց պահոցը, որը կոչվում է «eResearch»՝ հետազոտողների աշխատանքը բաց և հանրության համար մատչելի դարձնելու մտադրությամբ[փա՞ստ]։

Էդինբուրգի Մարգարեթ թագուհու անվան համալսարանը, սննդի և ըմպելիքների ոլորտի հետազոտողները, Advanced Microwave Technologies Ltd (AMT) ընկերության հետ համագործակցելով, 2012 թվականին երկու խոշոր պարգևներ են ստացել նորարարության և գործընկերության, սննդի և ըմպելիքների ոլորտում միկրոալիքային տեխնոլոգիաների կիրառման ուսումնասիրության ոլորտում համագործակցության համար[27]։

Նշանավոր շրջանավարտները խմբագրել

Թատերական բաժին

  • Կատրինա Բրյան
  • Մարկ Քոքս
  • Ժաննի Դիրնան
  • Թամ Դին Բերն
  • Անգել Քոլբի
  • Միշել Դուկան
  • Քելիանե Ֆարքուհար
  • Վիքի Հոլ
  • Քրեյգ Հիլլ
  • Աշլի Ջենսոն
  • Ջեյմս Մակքենզի
  • Քեվին Մաքքիդ
  • Հելեն Մոդերն
  • Սիմոն Լահբիբ

Լրատվական բաժին

  • Դուգի Անդերսոն
  • Մաթթ Բակեր
  • Էդիտ Բոուման
  • Սալլի Գրեյ
  • Մարկ Հիրսթ
  • Ֆիլիպ Էդգար Ջոնս

Երաժշտական բաժին

Սպորտային բաժին

  • Ջեյմի Ուիլսոն

Քաղաքական և հասարակական բաժին

  • Շիրլի-Անն Սոմերվիլ
  • Մայքլ Մաթեսոն
  • Սեյֆ Ռաշիդին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.jisc.ac.uk/membership
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «History: From Edinburgh School of Cookery to Queen Margaret University». Queen Margaret University. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 11-ին.
  3. Tom Begg, ‘Cour, Ethel Maud De la (1869–1957)’, Oxford Dictionary of National Biography, OUP, 2004 accessed 11 April 2007
  4. 4,0 4,1 «Consultation on Award of University Title to Queen Margaret University College». Scottish Executive. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 11-ին.
  5. QM relocates Արխիվացված 31 Օգոստոս 2005 Wayback Machine
  6. «Business Gateway to be based at Queen Margaret University». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին.
  7. «Homecoming Scotland Archive to be hosted by Queen Margaret University». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 11-ին.
  8. «Press release: Royal opening for UK's 'greenest' university». Queen Margaret University. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 4-ին.
  9. «QMU pushes plan for Musselburgh business park». East Lothian News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  10. «School of Arts, Social Sciences and Management». Queen Margaret University. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  11. «Scottish Drama Training Network». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 11-ին.
  12. «BA (Hons) Acting for Stage and Screen». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 11-ին.
  13. «The CIPR Diploma in Public Relations». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 11-ին.
  14. «Undergraduate Psychology Courses: Queen Margaret University». British Psychological Society. Վերցված է 2007 թ․ ապրիլի 11-ին.
  15. «QMU graduate wins BAFTA». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին.
  16. «Health Sciences». Queen Margaret University. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 11-ին.
  17. «Speech Science Research Centre: Queen Margaret University». QMU. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 11-ին.
  18. «Celebrity chef becomes Queen Margaret University chancellor». BBC News. 2016 թ․ հոկտեմբերի 6.
  19. «Professor Petra Wend». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 11-ին.
  20. «Times Higher Education Leadership and Management Team Award». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 21-ին.
  21. «QMU wons eGovernment National Award». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին.
  22. «QMU picks up gold at green awards». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին.
  23. «Award proves recycling is not a lot of rubbish». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին.
  24. «Queen Margaret University awarded 'Green Apple'». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին.
  25. «Queen Margaret University Postgraduate Prospectus 2013 = 2012-14-11». QMU. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 26-ին.
  26. «Research Centres, Institutes and Knowledge Exchange Centres». Queen Margare University. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
  27. «Microwave experts revolutionise global food processing». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարեթ թագուհու անվան համալսարան» հոդվածին։