Մարգարեթ Բոնդֆիլդ

բրիտանացի ֆեմինիստ և արհմիութենական գործիչ

Մարգարեթ Բոնդֆիլդ (անգլ.՝ Margaret Bondfield, մարտի 17, 1873(1873-03-17)[1][2][3], Chard, South Somerset, Սոմերսեթ, Սոմերսեթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 16, 1953(1953-06-16)[1][2][3], Sanderstead, Քրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ, Լեյբորիստական կուսակցության անդամ, նախարար Ջեյմս Մաքդոնալդի երկրորդ կառավարման ժամանակ, առաջին կին նախարարը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ։

Մարգարեթ Բոնդֆիլդ
 
Կուսակցություն՝ Լեյբորիստական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, արհմիութենական գործիչ, քաղաքական ակտիվիստ և սուֆրաժիստ
Դավանանք կոնգրեգացիոն եկեղեցի
Ծննդյան օր մարտի 17, 1873(1873-03-17)[1][2][3]
Ծննդավայր Chard, South Somerset, Սոմերսեթ, Սոմերսեթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանի օր հունիսի 16, 1953(1953-06-16)[1][2][3] (80 տարեկան)
Վախճանի վայր Sanderstead, Քրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն

Կենսագրություն խմբագրել

Մարգարեթ Գրեյս Բոնդֆիլդը եղել է Ուիլյամ և Էնն Թեյլոր Բոնդֆիլդների ընտանիքի տասնմեկերորդ երեխան։ Հիմնավոր կրթություն չի ստացել, իսկ տասնչորս տարեկանից սկսել է աշխատել Draper խանութում։ 1894 թվականին տեղափոխվել է Լոնդոն և ընտրվել խանութների աշխատողների արհմիության շրջանային խորհրդում։

1896 թվականին Կանանց արդյունաբերական խորհրդի հանձնարարությամբ հետազոտություն է անցկացրել խանութներում աշխատավարձերի և աշխատապայմանների վերաբերյալ։ Այդ ուսումնասիրության արդյունքների հիման վրա զեկույցը հրատարակվել է 1898 թվականին։ Այդ նույն թվականին ընտրվել է խանութների աշխատողների արհմիության քարտուղար, իսկ 1908 թվականին՝ Աշխատավոր կանանց լիգայի քարտուղար։ 1923 թվականին դարձել է թրեյդ յունիոնների կոնգրեսի գլխավոր խորհրդի նախագահը (դառնալով առաջին կինը այդ պաշտոնում)։

Երկու անհաջող փորձերից հետո Բոնդֆիլդը 1923 թվականին ընտրվել է Համայնքների պալատում, սակայն կորցրել է իր տեղը 1924 թվականին։ Վերադարձել է պառլամենտ 1926 թվականին՝ հաղթելով լրացուցիչ ընտրությունները Ուոլսենդի կողմից։ 1929—1931 թվականներին եղել է աշխատանքի նախարար։ 1931 թվականին ընտրություններում պարտվել է և կորցրել տեղը պառլամենտում։ Պարտություն է կրել նաև 1935 թվականի ընտրության ժամանակ։

Մահացել է 1953 թվականին[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 55. — ISBN 978-1-85743-228-2
  4. Williamson, Philip. «Bondfield, Margaret Grace». Oxford Dictionary of National Biography online edition. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21-ին. (subscription or UK public library membership required)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարեթ Բոնդֆիլդ» հոդվածին։