Բացել գլխավոր ցանկը
Մարգահավ
Մարգահավ
Մարգահավ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Կռունկանմաններ (Gruiformes)
Ընտանիք Ջրահովվիկներ (Rallidae)
Ցեղ Crex
Տեսակ Մարգահավ (C. crex)
Միջազգային անվանում
Crex crex
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Մարգահավ (լատ.՝ Crex crex), ջրահովվիկների ընտանիքի թռչուն, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Բնադրող-չվող է, հազվագյուտ։

Crex crex

Արտաքին կառուցվածքԽմբագրել

Մարմնի երկարությունը 27-30 սմ է, թևերի բացվածքը՝ 46-53 սմ, կենդանի զանգվածը՝ 100-200 գ։ Մարմնի փետրածածկը վերևից բաց մոխրադարչնագույն է՝ մուգ խայտերով, կողքերը՝ բաց կարմրադարչնագույն՝ սպիտակ զոլերով։ Թևերի թույլ թափահարումով թռիչքի ընթացքում նկատելի են կարմիր դարչնագույն թևավերևը և կախված ոտքերը։ Կտուցը վարդագույն երանգով է։

ԿենսակերպԽմբագրել

Թաքնվում է խիտ թաքստոցներում։ Վտանգի դեպքում խույս է տալիս վազքով, հազվադեպ թռիչքի է դիմում։ Մշտապես արձակում է երկհնչյուն ճիչեր՝ կրեքս-կրեքս։ Բնակվում է լեռնատափաստաններում, թաց մարգագետիններում, խոտհարքներում, մշակովի դաշտերում։ Սնվում է միջատներով, որդերով, սերմերով։

ԲնադրումԽմբագրել

Գարնանային վերադարձը ապրիլի վերջին է։ Բույնը խոտաբույսերից է (տրամագիծը՝ 18 սմ), գավաթաձև։ Բնադրում է գետնին։ Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի առաջին կեսից։ Դնում է 37 մմ տրամագծով, բաց կապույտից խամրած դեղնադարչնագույն՝ մանուշակագույն պտերով 8-12 ձու։ Թխսակալում է 18-19 օր։ Աշնանային չուն՝ սեպտեմբերին։ Համարվում է արժեքավոր որսի թռչուն։

ՏարածվածությունԽմբագրել

Տարածված է Արևմտյան Եվրոպայից մինչև Արևմտյան Սիբիր: Հայաստանում հանդիպում է հանրապետության հյուսիսում[1]:

ՊահպանությունԽմբագրել

Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում որպես խոցելի տեսակ։

Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն: Համաձայն 2009 թվականի տվյալների՝ Խարկովի կենդանաբանական այգում պահվում է մեկ առանձնյակ:

Մարգահավի թվաքանակի վրա բացասաբար ազդում են բնադրման շրջանում կատարվող գյուղատնտեսական աշխատանքները, ինչպես նաև անասունների արածեցման (որը ներառում է նաև ուղղակիորեն հասցվող վնասը հովիվների շների կողմից) և վայրի խոտաբույսեր հավաքելու ժամանակ անհանգստության գործոնը : Հնարավոր է նաև ապօրինի որսը կաքավի պաշտոնական որսի շրջանում[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։