Մարաքոտի անդունդը
Մարաքոտի անդունդը, Արթուր Կոնան Դոյլի գիտա-ֆանտաստիկ վեպ։ Գրվել է 1927-1929 թվականներին, հրատարակված է 1929 թվականին։ Հեղինակի վերջին խոշոր աշխատանքը։
Մարաքոտի անդունդը անգլ.՝ The Maracot Deep | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրական ստեղծագործություն և վեպ-թերթոն |
Ժանր | արկածային, գիտական ֆանտաստիկա և ֆենթեզի |
Ձև | վեպ |
Հեղինակ | Արթուր Կոնան Դոյլ |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 1927-1929 |
Հրատարակչություն | The Strand Magazine |
Հրատարակվել է | 1929 |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/arthur-conan-doyle/the-maracot-deep |
Բովանդակություն
խմբագրելՎեպում նկարագրվում է պրոֆեսոր Մարաքոտի արշավը, ով իր ուղեկիցներ կենսաբան Սայրես Խեդլիի և մեխանիկ Բիլ Սկանլենի հետ բաթիսֆերա սարքի միջոցով իջնում է Ատլանտյան օվկիանոսի խոր անդունդը (Կանարյան կղզիներից մոտ 200 մղոն հարավ-արևմուտք), որտեղ բացահայտում է խորտակված քաղաքը, որը բնակեցված եր ատլանտներով։ Հետազոտողները ծանոթանում են անդունդի բնակիչների մշակույթին և կենցաղին, ինչպես նաև ֆաունային և բուսական աշխարհին։ Այնուհետև նրանք օվկիանոսի մակերևույթ են բարձրանում թեթև գազով լցված փուչիկներով։
Վեպի վերջին երկու գլուխները (երբեմն դրանք համարվում են առանձին ստեղծագործություն) նվիրված են դրամատիկական հատվածի նկարագրմանը, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նրանք օվկիանոսի հատակում էին։ Լքված տաճարներից մեկում նրանք հանդիպում են չարաբաստիկ «Սև կողմի տիրոջը», անմահ և գրեթե ամենակարող, որը հայտնում է նրանց իր մտադրության մասին. վերացնել ատլանտների ժառանգներին։ Սակայն պրոֆեսոր Մարաքոտին հաջողվում է խորհրդավոր ուժերի միջոցով վերացնել այդ չարի մարմնավորումին։ Իր ոճով այս հատվածը շատ է տարբերվում առաջին մասից։
Հրատարման պատմություն
խմբագրելՎեպի առաջին մասը հրատարակվել է 1927 թվականի հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 1-ը «The Saturday Evening Post» թերթում, այնուհետև՝ «The Strand Magazine» ամսագրում, որտեղ հրատարակվել է 1927 թվականի հոկտեմբերից մինչև 1928 թվականի փետրվարը։
Վերջնական մասը (անգլ.՝ The Lord of the Dark Face) հեղինակի կողմից գրվել է ավելի ուշ և առաջին անգամ «The Strand Magazine» ամսագրում հրատարակվել է 1929 թվականի ապրիլ-մայիսին[1]։
Մարաքոտի անդունդի հայերեն թարգմանությունը հրատարակվել է 1965 թվականին[2]։