Մարատ Նուրիջանյան
Մարատ Աշոտի Նուրիջանյան (հունվարի 7, 1941, Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 7, 1996), հայ քանդակագործ, նկարիչ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։
Մարատ Նուրիջանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 7, 1941 |
Ծննդավայր | Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 7, 1996 (55 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան,Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Ստեղծագործություն(ներ) | Քաջարանի բանալի |
Մասնագիտություն | քանդակագործ |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրելՄարատ Նուրիջանյանը ծնվել է 1941 թվականին, Ղափան քաղաքում։ Սովորել է Ղափանի Մ. Գորկու անվան թիվ 1 դպրոցում։ Գերազանցության դիպլոմով ավարտել է նախ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, ապա՝ Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Այստեղ նրա դասախոսը եղել է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ՝ Սարգիս Բաղդասարյանը։ 1968 թվականից եղել է Ղափանի նորաբաց երկրագիտական թանգարանի հիմնադիր տնօրենը և թանգարանի առաջին հավաքչական աշխատանքների կազմակերպիչը։ Աշխատել է կահույքի ֆաբրիկայում՝ որպես նկարիչ-ինժեներ, եղել է նաև քաղաքի գլխավոր նկարիչը, «Հայռեկլամի» Ղափանի տեղամասի վարիչ։ Մարատ Նուրիջանյանը կատարել է նաև մի քանի շինության արտաքին և ներքին նկարչական ձևավորումներ։ Նրա ամենահայտնի աշխատանքը Քաջարանի բանալին է, կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «Արջը»[1]։ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին Կապանում կանգնեցվելիք կոթողի համար հայտարարված մրցույթում լավագույնը ճանաչվեց Մարատ Նուրիջանյանի աշխատանքը, որը մրցույթի ժամանակ ցուցադրվեց «Զանգ» պայմանական անունով։ Դա վանահոր տեսքով եռակողմ կոմպոզիցիա էր, որը մարմնավորում էր հայ ժողովրդի հոգևոր խռովքը։ Անավարտ են մնացել Մարատ Նուրիջանյանի «Զորավար Անդրանիկի» հուշարձանն ու «Գարեգին Նժդեհի» արձանը[2]։
Քանդակներ
խմբագրել- Քաջարանի բանալի, հուշարձան, 1966 թ.
- Սոս Նուրիջանյանի արձանը, 1972 թ.
- «Հավերժություն», քանդակ, 1974 թ.
- «Դավիթ Բեկ», ձիարձան, 1978 թ.
- «Համլետ Քոչարյանի» կիսանդրին
- «Մերկ կնոջ ֆիգուրը»
- «Շատրվանը»
- «Հանքափորը»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արջի հուշարձանի պատմությունը
- ↑ «Վաղաժամ մահով շատ գործեր անավարտ մնացին | Syunacerkir.am». syuniacyerkir.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
Աղբյուրներ
խմբագրել- «Սյունյաց աշխարհ» պարբերաթերթ, 2003, նոյեմբեր 10
- Այդպես մինչև ո՞ւր...
- Կտավ Կապանի երկրագիտական թանգարանում, հեղինակ՝ Մարատ Նուրիջանյան(չաշխատող հղում)