Մարատ Խարազյան (1931 - 2006), գրող, քաղաքական գործիչ։

Մարատ Խարազյան
Ծնվել է1931
Մահացել է2006
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1953)
Մասնագիտությունգրող և դիվանագետ
ԱշխատավայրԽՄԿԿ, ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարություն և Հայաստանի մշակույթի նախարարություն

Կենսագրություն խմբագրել

1953 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 1960-ական թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի օգնականը, 1966 թվականին աշխատել է Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանության քարտուղար, 1971-1993 թվականներին եղել է ՀԽՍՀ մշակույթի նախարարի առաջին տեղակալ։ Այնուհետև, ապրելով Փարիզում, ուսումնասիրել է հայ-ֆրանսիական կապերը, 2003 թվականին լույս է ընծայել «Անհայտ անուններ. Ֆրանսիայի հայագետները. 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ» գիրքը։

Գրականություն խմբագրել

  • Ալբերտ Փարսադանյան, «Գիտելիքների շտեմարան», 5-րդ հատոր, էջ 242