Մարատ Իզմայլով
Մարատ Նաիլևիչ Իզմայլով (թաթ.՝ Марат Наил улы Измаилев, Marat Nail uğlı İzmailev, սեպտեմբերի 21, 1982[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան, ներկա ակումբը՝ Կրասնոդար ՖԱ։
Մարատ Իզմայլով թաթ.՝ Марат Наил улы Измаилев | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Ազգությունը | Ռուս | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | ՌԴ | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 21, 1982[1][2][3] (41 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 172 | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 70 | ||||||||||||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Կրասնոդար ՖԱ | ||||||||||||||||||||||||||
Համար | 2 | ||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
2000-2016 | Ընդհանուր | 278 | (43) | ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա խմբագրել
Լոկոմոտիվ խմբագրել
1999 թվականին Մոսկվայի Տորպեդոյի կազմում հաղթող է ճանաչվել 1982 թվականին ծնվածների շրջանակում անցկացված առաջնության ժամանակ՝ միաժամանակ դառնալով նայև այդ առաջնության լավագույն ռմբարկուն[4]։ 2000 թվականի գարնանը պայմանագիր է կնքում Լոկոմոտիվի հետ, իսկ իր անդրանիկ հանդիպումը նոր ակումբի կազմում նույն տարվա հոկտեմբերին՝ փոխարինման դուրս գալով ԲԿՄԱ-ի դեմ կայացած ընկերական խաղի ժամանակ։ 2001 թվականի հունիսին հաղթեց իր առաջին տիտղոսը։ Գավաթի եզրափակիչում դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին երկաթուղայինները և կարողացան առաելության հասնել Մախաչկալայի Անժիի նկատմամբ։ Նույն տարում նա իր նորամուտը նշեց նաև եվրոգավաթներում, որտեղ դարձավ նաև գոլի հեղինակ։ Տարվա արդյունքներով Իզմայլովի ակումբը գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Մարատը համարվեց մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Միանգամից հաղթող ճանաչվեց 3 նոմինացիաներում՝ «Տարվա լավագույն կիսապաշտպան», «Ամենաարժեքավոր ֆուտբոլիստ» և «Մրցաշրջանի հույս» [4]։ 2002 և 2004 թվականներին Լոկոմոտիվի կազմում ֆարձավ առաջնության հաղթող։ Ակումբում անցկացրած վերջին տարիներին վնասվածքների պատճառով չկարողացավ աչքի ընկնել տպավորիչ խաղով, և արդեն 2007 թվականին հիմնական տեղ գտավ պահեստայինների նստարանին։ 200թ թվականին վարձակալական հիմունքներով տեղափոխվեց Լիսաբոնի Սպորտինգ։
Մոսկովյան ակումբի կազմում Իզմայլովը բոլոր մրցաշարերը միասին վերցրած մասնակցեց 167 հանդիպման և կարողացավ աչքի ընկնել 31 անգամ։
Սպորտինգ խմբագրել
2008 թվականի մրցաշրջանում ցուցադրեց բավականին վտահ ու արդյունավետ խաղ և արդյունքում ամբողջական պայմանագիր կնքեց Սպորտինգի հետ։ 2010 թվականի հունսիսին Ֆրանսիայում ամառային հավաքի ժամանակ ստացավ շատ լուրջ վնասվածք։ Հենց դրա պատճառով էլ ստիպված հեռացավ Սպորտինգից։ [5]։ 2010 թվականի օգոստոսի 10-ին պորտուգալական A Bola պարբերականը հայտարարեց, որ հոգեբանական խնդիրների պատճառով Մարատը այլևս ի վիճակի չէ հանդես գալ ակումբում։ Սպորտինգում անցկացրած 3 տարիների ընթացքում նա կարողացավ դառնալ ակումբի առաջատարներից մեկը և պորտուգալական ակումբի երկրպագունրի սիրելին։ Բացի այդ A Bola-ն նաև նշեց, որ Մարատը պատրաստվում է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների արհմիության պայմանններում դատի տալ ակումբին, որը հրաժարվել էր վճարել ռուս ֆուտբոլիստի աշխատավարձի 2/3-ը՝ պատճառաբանելով այն հանագամանքը, որ նա հրաժարվել էր դուրս գալ փոխարինման Եվրոպայի լիգայի շրջանակներում Մադրիդի Ատլետիկոյի դեմ կայացած խաղի ժամանակ։ [6]։ Այս տեղեկատվությունը ռուս հանրությանը հայտնի դարձավ «Спорт-Экспресс» սպորտային պարբերականի շնորհիվ[7]։ Օգոստոսի 10-ին վերոնշյալ պորտուգալական սպորտային թերթը տարածեց տեղեկատվություն, որ Իզմայլովի ծառայություններվ հետաքրքրվում է Կազանի Ռուբինը[8]։ Հենց նույն օրը ֆուտբոլիստը հերքեց այդ տեղեկատվությունը՝ ասելով, որ նա ոչ մի ակումբի հետ բանակցություններ չի վարում։ Սպորտինգն էլ իր հերթին հայտարարեց, որ ոչ մի առաջարկ չի եղել, և ակումբը մեծ հույսեր է կապում ռուս կիսապաշտպաի հետ, որի հետ մինչև 2013 թվականը ունեն պայմանագիր[9]։ Մարատ Իզմայլովն էլ հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ բավականին լավ հարաբերություններ ունի ակումբի ղեկավարության, գլխավոր մարզչի և թիմակիցների հետ և առկա իրավիճակը լիովին իրեն ձեռք է տալիս[10]։ 2010 թվականի հունիսին ստացած վնասվածքից փորձեց ապաքինվել ավանդական բժշկության օգնությամբ, սակայն հաջողություն չունեցավ, և մինչև սեպտեմբեր իզուր ժամանակ կորցրեց։ 2010 թվականի սեպտեմբերի 23-ին տեղափոխվեց Գերմանիա։ Բժիշկները կարողացան ֆուտբելիստին համոզեն, որ վիրաբուժական միջամտություն է անհրաժեշտ։ 2010 թվականի հոկտեմբերի սկզբին Մյունխենում գտնվող «Բոգենհաուզեն» կլինիկայում բժիշկ Լյուդվիգ Զեբաուերի գլխավորությամբ վիրահատեցին Մարատի ոտնաթաթը։Նույն բժիշկը նաև 2009 թվականի վիրահատությունն էր գլխավորել[5]։ Համաձայն լիսաբոնյան ակումբի տեղեկության նվազագույնը 3 ամիս պահանջվելու էր ֆուտբոլիստի ապաքինման համար[11]։ 2011-2012 թվականների մրցաշրջանի մեկնարկային խաղում նա դուրս եկավ խաղադաշտ Օլյանենսիի դեմ։ Հենց Մարատի գոլի շներհիվ էլ Սպորտինգը խուսափեց պարտությունից․ հանդիպօումն ավարտվեց 1-1 հաշվով։
Սպորտինգում անցկացրած մի քանի մրցաշրջանի արդյունքում մասնակցեց 143 հանդիպման՝ դառնալով 20 գոլի հեղինակ։
Պորտու խմբագրել
2013 թվականի հունվարի 8-ին Մարատ Իզմայլովը 2,5 տարով պայմանագիր ստորագրեց պորտուգալական Պորտուի հետ։ Այն հնարավորություն էր տալիս երկարացնել ժամեկտը ևս 1 տարով[12]։ Պորտուի կազմում ռուս կիսապաշտպանն իր նորամուտը նշեց հունվարի 13-ին Բենֆիկայի դեմ կայացած խաղի ժամանակ՝ դուրս գալով խաղադաշտ հանդիպման 75-րդ րոպեին, երբ դեռևս հաշիվը 2-2 էր[13]։ Նոր ակումբում Իզմայլովի գործերը բավականին լավ դասավորվեցին։ Հունվարի 19-ին նա դարձավ գոլի հեղինակ՝ գրավելով Պասուշ դե Ֆերեյրայի դարպասը[14]։ Պորտուում գտնվելու տարիներին 2 անգամ վարձավճարով տեղափոխվեց այլ ակումբներ՝ Գաբալա և Կրասնոդար։ 2015 թվականի հունիսին Իզմայլովի գործակալ Պաուլու Բարբոզան հայտարարեց, որ իր հաճախորդի պայմանագիրը պորտուգալական ակումբի հետ ավարտվել է, և այժմ նա ունի ազատ գործակալի կարգավիճակ։ [15]։
Գաբալա խմբագրել
2014 թվականի սկզբին ադրբեջանական Գաբալա ֆուտբոլային ակումբը, որը այդ ժամանակ գլխավորում էր ռուս մասնագետ Յուրի Սյոմինը, վարձակալական հիմունքներով պայմանագիր ստորագրեց Իզմայլովի հետ։ Պայմանագիրը նախատեսված էր կես տարով[16]։ Այդ ընթացքում Իզմայլովը կարողացավ օգնել Գաբալային առաջնությունում գրավել 3-րդ տեղը, իսկ գավաթի խաղարկությունում դուրս գալ եզրափակիչ[17]։ Գաբալայի հետ ստորագրած պայմանագրի ժամկետը սպառվելուց հետո ռուս կիսապաշտպանը վերադարձավ Պորտու[18]։
Կրասնոդար խմբագրել
2014 թվականի հուլիսին ռուսական ֆուտբոլային ակումբ Կրասնոդարը 1 տարի ժամկետով ձեռք բերց Իզմայլովին։ Նա պետք է խաղար վարձակալական հիմունքներով[19]։ Օգոստոսի 14-ին Մոսկվայի Սպարտակի դեմ կայացած խաղում՝ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 3-րդ տուրում Իզմայլովը դարձավ գոլի հեղինակ։
Կրասնոդար խմբագրել
Ամբողջությամբ բաց թողնելով 2015-2016 թվականների մրցաշրջանը՝ 2016 թվականի հունիսին Իզմայլովը լիարժեք պայմանագիր կնքեց Կրասնոդարի հետ[20].[21]
Կարիերան հավաքականում խմբագրել
2001 թվականին նախ հրավիրվել է Ռուսաստանի երիտասարդական հավաքական, իսկ հետագայում նաև հրավեր է ստացել ազգային հավաքականից։ Ազգային հավաքականի կազմում 2 հանդիպում անց է կացրել Աշխարհի 2002 թվականի առաջնության ժամանակ և ևս 2 հանդիպում՝ 2004 թվականի Եվրոյի ժամանակ։ 2012 թվականի մայիսի 25-ին 6 տարվա դադարից հետո նորից հրավեր է ստացել ազգային հավաքականից։ Մասնակցեց Ուրուգվայի ազգային հավաքականի դեմ կայացած ընկերական հանդիպմանը Եվրո 2012-ի նախապատրաստական ժամանակաշրջանում[22]։ Իսլ արդեն Եվրոպայի առաջնության ժամանակ 79-րդ րոպեին Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ կայացած խաղում դուրս եկավ խաղադաշտ Ալան Ձագոևի փոխարեն։ Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում հանդիպման վերջին րոպեներին գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը Ալեքսանդր Անյուկովի փոխարեն հենց Մարատ Իզմայլովին դուրս բերեց խաղադաշտ։
Վիճակագրություն խմբագրել
Ակումբային խմբագրել
- Տվյալները 2016թ դեկտեմբերի 5-ի դրությամբ[23]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Լիգայի գավաթ | Եվրոգավաթ | Այլ[24] | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Լոկոմոտիվ-2 | 2000 | 18 | 1 | - | - | - | - | - | - | - | - | 18 | 1 |
Ընդհանուր | 18 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 18 | 1 | |
Լոկոմոտիվ | 2001 | 29 | 6 | 3 | 0 | - | - | 11 | 3 | - | - | 43 | 9 |
2002 | 14 | 2 | 0 | 0 | - | - | 0 | 0 | - | - | 14 | 2 | |
2003 | 27 | 5 | 2 | 0 | 0 | 0 | 10 | 0 | 1 | 0 | 40 | 5 | |
2004 | 18 | 2 | 3 | 2 | - | - | 2 | 1 | - | - | 23 | 5 | |
2005 | 16 | 4 | 0 | 0 | - | - | 5 | 0 | 1 | 0 | 22 | 4 | |
2006 | 16 | 1 | 2 | 0 | - | - | 3 | 0 | - | - | 21 | 1 | |
2007 | 4 | 0 | 0 | 0 | - | - | 0 | 0 | - | - | 4 | 0 | |
Ընդհանուր | 124 | 20 | 10 | 2 | 0 | 0 | 31 | 4 | 2 | 0 | 167 | 26 | |
Սպորտինգ | 2007–08 | 23 | 4 | 5 | 1 | 7 | 2 | 11 | 0 | 1 | 1 | 47 | 8 |
2008–09 | 22 | 3 | 2 | 0 | 4 | 1 | 6 | 0 | 1 | 0 | 35 | 4 | |
2009–10 | 13 | 1 | 2 | 1 | 3 | 0 | 5 | 0 | - | - | 23 | 2 | |
2010–11 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | - | - | 3 | 0 | |
2011–12 | 13 | 5 | 1 | 0 | 2 | 0 | 9 | 1 | - | - | 25 | 6 | |
2012–13 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | - | - | 9 | 0 | |
Ընդհանուր | 81 | 13 | 10 | 2 | 16 | 3 | 33 | 1 | 2 | 1 | 142 | 20 | |
Պորտու | 2012–13 | 13 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 15 | 1 |
2013–14 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
2014–15 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
Ընդհանուր | 13 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 16 | 1 | |
Գաբալա (վարձավճար) | 2013–14 | 14 | 1 | 4 | 1 | - | - | - | - | - | - | 18 | 2 |
Ընդհանուր | 14 | 1 | 4 | 1 | - | - | - | - | - | - | 18 | 2 | |
Կրասնոդար (վարձավճար) | 2014–15 | 22 | 1 | 1 | 0 | - | - | 8 | 0 | - | - | 31 | 1 |
Ընդհանուր | 22 | 1 | 1 | 0 | - | - | 8 | 0 | - | - | 31 | 1 | |
Կրասնոդար | 2016–17 | 7 | 1 | 1 | 1 | - | - | 3 | 0 | - | - | 11 | 2 |
Ընդհանուր | 7 | 1 | 1 | 1 | - | - | 3 | 0 | - | - | 11 | 2 | |
Ընդհանուր կարիերայում | 279 | 38 | 26 | 6 | 17 | 3 | 77 | 5 | 4 | 1 | 403 | 53 |
Հավաքական խմբագրել
- 2012թ հունիս 17-ի դրությամբ
Ռուսաստան | ||
---|---|---|
Տարի | Խաղ | Գոլ |
2001 | 4 | 0 |
2002 | 6 | 0 |
2003 | 5 | 0 |
2004 | 5 | 1 |
2005 | 8 | 1 |
2006 | 3 | 0 |
2012 | 3 | 0 |
Ընդհանուր | 34 | 2 |
№ | Օր | Մրցակից | Հաշիվ | Իզմայլովի գոլեր | Մրցաշար |
1 | 2001 թվականի օգոստոսի 15 | Հունաստան | 0-0 | - | Ընկերական խաղ |
2 | 2001 թվականի սեպտեմբերի 1 | Սլովենիա | 1-2 | - | Նախընտրական խաղ ԱԱ-2002 |
3 | 2001 թվականի սեպտեմբերի 5 | Ֆարերյան կղզիներ | 3-0 | - | Նախընտրական խաղ ԱԱ-2002 |
4 | 2001 թվականի հոկտեմբեր 6 | Շվեյցարիա | 4-0 | - | Նախընտրական խաղ ԱԱ-2002 |
5 | 2002 թվականի փետրվարի 13 | Իռլանդիա | 0-2 | - | Ընկերական խաղ |
6 | 2002 թվականի մարտի 27 | Էստոնիա | 1-2 | - | Ընկերական խաղ |
7 | 2002 թվականի ապրիլի 17 | Ֆրանսիա | 0-0 | - | Ընկերական խաղ |
8 | 2002 թվականի մայիսի 19 | Սերբիա | 1-1 | - | Ընկերական խաղ |
9 | 2002 թվականի հունիսի 5 | Թունիս | 2-0 | - | Աշխարհի առաջնություն 2002 |
10 | 2002 թվականի հունիսի 9 | Ճապոնիա | 0-1 | - | Աշխարհի առաջնություն 2002 |
11 | 2003 թվականի ապրիլի 30 | Վրաստան | 0-1 | - | Նախընտրական խաղ Եվրո 2004 |
12 | 2003 թվականի սեպտեմբերի 10 | Շվեյցարիա | 4-1 | - | Նախընտրական խաղ Եվրո 2004 |
13 | 2003 թվականի հոկտեմբերի 11 | Վրաստան | 3-1 | - | Նախընտրական խաղ Եվրո 2004 |
14 | 2003 թվականի նեյեմբերի 15 | Ուելս | 0-0 | - | Նախընտրական խաղ Եվրո 2004 |
15 | 2003 թվականի նեյեմբերի 19 | Ուելս | 1-0 | - | Նախընտրական խաղ Եվրո 2004 |
16 | 2004 թվականի ապրիլի 28 | Նորվեգիա | 2-3 | - | Ընկերական խաղ |
17 | 2004 թվականի մայիսի 25 | Ավստրիա | 0-0 | - | Ընկերական խաղ |
18 | 2004 թվականի հունիսի 12 | Իսպանիա | 0-1 | - | Եվրո 2004 |
19 | 2004 թվականի հունիսի 16 | Պորտուգալիա | 0-2 | - | Եվրո 2004 |
20 | 2004 թվականի նեյեմբերի 17 | Էստոնիա | 4-0 | 1 | Նախընտրական խաղ ԱԱ-2006 |
21 | 2005 թվականի փետրվարի 9 | Իտալիա | 0-2 | - | Ընկերական խաղ |
22 | 2005 թվականի մարտի 26 | Լիխտենշտայն | 2-1 | - | Նախընտրական խաղ ԱԱ-2006 |
23 | 2005 թվականի հունիսի 4 | Լատվիա | 2-0 | - | Նախընտրական խաղ ԱԱ-2006 |
24 | 2005 թվականի հունիսի 8 | Գերմանիա | 2-2 | - | Ընկերական խաղ |
25 | 2005 թվականի սեպտեմբերի 3 | Լիխտենշտայն | 2-0 | - | Նախընտրական խաղ ԱԱ-2006 |
26 | 2005 թվականի սեպտեմբերի 7 | Պորտուգալիա | 0-0 | - | Նախընտրական խաղ ԱԱ-2006 |
27 | 2005 թվականի հոկտեմբերի 8 | Լյուքսեմբուրգ | 5-1 | 1 | Նախընտրական խաղ ԱԱ-2006 |
28 | 2005 թվականի հոկտեմբերի 12 | Սլովակիա | 0-0 | - | Նախընտրական խաղ ԱԱ-2006 |
29 | 2006 թվականի օգոստոսի 16 | Լատվիա | 1-0 | - | Ընկերական խաղ |
30 | 2006 թվականի սեպտեմբերի 6 | Խորվաթիա | 0-0 | - | Նախընտրական խաղ Եվրո 2008 |
31 | 2006 թվականի հոկտեմբերի 8 | Իսրայել | 1-1 | - | Նախընտրական խաղ Եվրո 2008 |
32 | 2012 թվականի մայիսի 25 | Ուրուգվայ | 1-1 | - | Ընկերական խաղ |
հ/չ | 2012 թվականի մայիսի 29 | Լիտվա | 0-0 | - | Ընկերական խաղ |
33 | 2012 թվականի հունիսի 12 | Լեհաստան | 1-1 | - | Նախընտրական խաղ Եվրո 2012 |
34 | 2012 թվականի հունիսի 16 | Հունաստան | 0-1 | - | Եվրո 2012 |
Արդյունքում Իզմայլովը ազգային հավաքականի կազմում անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ․ 12 հաղթանակ, 12 ոչ-ոքի, 10 պարտություն։
Նվաճումներ խմբագրել
Ակումբային խմբագրել
- Լոկոմոտիվ
- Ռուսաստանի առաջնության հաղթող․ 2002, 2004
- Արծաթե մեդալակիր․ 2001
- Բրոնզե մեդալակիր․ 2005, 2006
- Գավաթակիր․ 2000-2001, 2006-2007
- Սուպերգավաթակի․ 2003, 2005
- Համագործակցության գավաթի հաղթող․ 2005
- Լիսաբոնի Սպորտինգ
- Գավաթակիր․ 2007-2008
- Սուպերգավաթակիր․ 2007, 2008
- Պորտու
- Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնության հաղթող․ 2012-2013
- Սուպերգավաթակիր․ 2013
- Գաբալա
- Բրոնզե մեդալակիր․ 2013-2014
- Կրասնոդար
- Բրոնզե մեդալակիր․ 2014-2015
Անձնական խմբագրել
- Ռուսական Բարձրագույն առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստների թվին է դասվել 4 անգամ՝ 2001, 2003, 2004, 2005 թվականներին։
Անձնական կյանք խմբագրել
Հանդիպում է ռուս դերասանուհի Եվգենիա Լոզոյի հետ։ Վերջինս ունի մեկ երեխա։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ 4,0 4,1 4,2 Футбол. Персоналия. Марат Измайлов
- ↑ 5,0 5,1 После операции Измайлов пропустит не менее трех месяцев
- ↑ «Izmailov quer sair do Sporting»։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-27-ին։ Վերցված է 2017-02-11
- ↑ ИЗМАЙЛОВ ХОЧЕТ ПОКИНУТЬ «СПОРТИНГ»
- ↑ «Rubin Kazan pondera avançar sobre Izmailov»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2017-02-11
- ↑ «Sporting diz que Izmailov «continua a ser um elemento que conta»»։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-27-ին։ Վերցված է 2017-02-11
- ↑ ИЗМАЙЛОВ ВОЗВРАЩАТЬСЯ В РОССИЮ ПОКА СОБИРАЕТСЯ
- ↑ ИЗМАЙЛОВ ЛОЖИТСЯ НА ОПЕРАЦИЮ В МЮНХЕНСКУЮ КЛИНИКУ
- ↑ ««Порту» официально объявил о переходе Измайлова»։ Чемпионат.com։ 9 января 2013։ Վերցված է 2013-01-18
- ↑ «Марат Измайлов дебютировал в составе «Порту»»։ Чемпионат.com։ 14 января 2013։ Վերցված է 2013-01-18
- ↑ «Измайлов забил первый гол за «Порту» и помог одержать победу»։ Чемпионат.com։ 20 января 2013։ Վերցված է 2013-01-18
- ↑ Измайлов стал свободным агентом
- ↑ «Измайлов отправился в аренду в «Габалу»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-28-ին։ Վերցված է 2017-02-11
- ↑ Марат Измайлов: «Габала» провела хороший сезон / Советский спорт, 23 мая 2014.
- ↑ «Измайлов покидает «Габалу»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-24-ին։ Վերցված է 2017-02-11
- ↑ «Игроком «Краснодара» стал Марат Измайлов»։ ФК «Краснодар»։ 16 июля 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-25-ին։ Վերցված է 2017-02-11
- ↑ «Измайлов будет выступать за "Краснодар" под 2-м номером»։ www.championat.com։ Վերցված է 2016-07-20
- ↑ «Официальный сайт ФК «Краснодар»»։ Վերցված է 2016-07-20
- ↑ «Малафеев и Измайлов сыграют с Уругваем в стартовом составе сборной России»։ Արխիվացված օրիգինալից 2012-06-24-ին։ Վերցված է 2017-02-11
- ↑ «M. Izmailov»։ Soccerway։ Վերցված է հունիսի 17, 2014
- ↑ Այդ թվում Ռուսաստանի սուպերգավաթ
Արտաքին հղումներ խմբագրել
- Сайт Марата Измайлова
- Статьи об Измайлове на сайте болельщиков ФК Локомотив
- Профиль на сайте «Сборная России по футболу» Archived 2016-03-05 at the Wayback Machine.
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)