Մարավիի ճակատամարտ Արխիվացված 2019-12-14 Wayback Machine[2] (անգլ.՝ Battle of Marawi), շարունակվող զինված հակամարտություն Հարավային Լանաո գավառի՝ Մարավի քաղաքում, ֆիլիպինական կառավարության և իսլամիստական զինված խմբավորումների՝ Մաուտեյի (ԻԼԻՊ-ի ստորաբաժանման) և «Աբու Սայաֆի միջև, որը սկսվել է 2017 թվականի մայիսի 23-ին[3]։

Մարավիի ճակատամարտ
Ներքին ռազմական հակամարտություն Ֆիլիպիններում

Թվական 2017 թվական մայիսի 23հոկտեմբերի 23
Վայր Մարավի, Հարավային Լանաո, Ֆիլիպիններ
Արդյունք Մարավին ազատագրվեց իսլամիստներից
Հակառակորդներ
Ֆիլիպիններ Ֆիլիպիններ
Աջակցությամբ՝
Մաուտե
Աբու Սայաֆ
Հրամանատարներ
Ֆիլիպիններ Ռոնալդո Բատիստուտա Իսնիլոն Հապիլոն
Կողմերի ուժեր
անհայտ է 1000+ զինյալներ
Ռազմական կորուստներ
163 զոհ, 1400 վիրավոր, 60 անհետ կորած սպանվեց 854 զինյալ, 11 գերի

Պաշտոնական տվյալներով, բախումները սկսվել են, երբ կառավարական զորքերը հարձակվեցին քաղաքի վրա, որի նպատակն էր ձերբակալել Իսնիլոն Հապիլոնին՝ «Աբու Սայաֆի» առաջնորդին, այն տեղեկությունից հետո, որ Հապիլոնը գտնվում է քաղաքում, որտեղ հնարավոր է, հանդիպում է տեղի ունենում Մաուտեյի զինյալների հետ[4][5]։ Հապիլոնի ուժերը կրակ բացեցին բանակի ու ոստիկանական ստորաբաժանումների վրա, ավելի ուշ նրանց միացան «Մաուտե» խմբավորման զինյալները, որոնք, հնարավոր է, կրում են 2016 թվականին Դավաոյում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը[6][7]։

Մաուտե խմբավորումը հարձակվեց Ռանաո ռազմական բազայի ու քաղաքի մի քանի շենքերի վրա, ներառյալ՝ քաղաքային պատկերասրահը, Մինդանաո համալսարանը, հիվանդանոցն ու քաղաքային բանտը։ Զինյալները նաև գրավեցին գլխավոր փողոցներն ու այրեցին Սուրբ Մարիամ տաճարը, միջնակարգ դպրոցն ու Դանսալան քոլեջը[8]։

Նախապատմություն

խմբագրել

Ֆիլիպինների զինված ուժերը (ՖԶՈՒ) հայտարարեցին, որ Մարավիում ռազմական գործողությունները սկսվել են հատուկ գործողության ժամանակ զինյալների հարձակման պատճառով, որոնք անցկացվում էին զինվորների ու Ֆիլիպինական ազգային բանակի հետ համագործակցության շրջանակներում։ Կառավարական անվտանգության ուժերը ստացան հաղորդագրություն, որ «Աբու Սայաֆի» զինյալները Իսնիլոն Հապիլոնի գլխավորությամբ Մարավիում են, որպեսզի, հնարավոր է, հանդիպեն «Մաուտեյի» զինյալների հետ։ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը Հապիլոնին անվանեց «ամենափնտրված ահաբեկիչ», և նրա ձերբակալման համար սահմանեց 5 մլն. դոլար պարգև։

Ճակատամարտը

խմբագրել

Մայիսի 23

խմբագրել

Կառավարական զորքերի ու զինյալների միջև փոխհրաձգությունը սկսվեց 2017 թվականի մայիսի 23-ին մոտավորապես ժամը 14:00-ին: Բախումները տեղի ունեցան Բաշակ Մալուտուլուտ շրջանում, երբ Հապիլոնը օգնության կանչեց Մաուտեյի զինյալներին։ Վերջիններս գրավեցին Ամայ-Փակպակ հիվանդանոցը և հրամայեցին բոլոր աշխատակիցներին լքել այն։ Զինյալները ֆիլիպինական դրոշը փոխարինեցին Իսլամական պետության կողմից օգտագործվող սև դրոշով։

Ռանաո ճամբարում տեղակայված ֆիլիպինական բանակի 103-րդ բրիգադը, հարձակման ենթարկվեց Մաուտե խմբավորման ավելի քան հինգ հարյուր զինյալների կողմից[9]։ Մի շարք զինյալներ, ովքեր թափառում էին Մարավիի փողոցներով, իրենց հետ բերեցին ԻԼԻՊ-ի դրոշը[10]։

Քաղաքն արգելափակվեց. Մաուտեյի զինյալները այրեցին մի քանի շենքեր ու տներ, մի քանի տասնյակ զինյալներ գրավեցին քաղաքի քաղաքապետարանը, երկու բանտերից ազատ արձակվեց 107 բանտարկյալ։ Մարտերի շարունակման հետևանքով վնասվեցին Էլեկտրահաղորդման գիծը[11]։ Դեպի Մարավի տանող ճանապարհը արգելափակվեցին կառավարական ուժերի կողմից, ինչպես նաև զինյալների կողմից։

Որոշ տվյալներով, Մաուտեյի զինյալները գերի են վերցրել խաղաղ բնակիչների, խմբավորումը գերեվարեց քահանայի ու մի քանի քաղաքացիների, պահանջելով կառավարական զորքերին դադարեցնել հարձակումը[12]։

Բախումները հրահրեցին քաղաքի ու հարակից շրջանների բնակչության արտահոսքը, ինչի արդյունքում դեպի Իլիգան ու Կահան դե Օրո տանող ճանապարհների առաջացան բազմակիլոմետրանոց խցանումներ[13]։ Ամենաքիչը տասնմեկ քաղաքացիական անձ սպանվեց շարունակվող փոխհրաձգության արդյունքում[14][15][16]։ Ինչպես նաև մահապատժի ենթարկվեցին ոստիկանության աշխատակիցներ։

Կառավարության պատասխանը

խմբագրել

Մարտերի մեկնարկից հետո Ֆիլիպինների նախագահ՝ Ռոդրիգո Դուտերտեն մայիսի 23-ին ժամը 22:00-ին Մինդանաոյում հայտարարեց ռազմական դրություն։ Համաձայն 1987 թվականի սահմանադրության, ռազմական դրությունը կշարունակվի 60 օր։ Ի թիվս այլ բաների, Դուտերտեն որոշեց կրճատել իր այցը Ռուսաստան[17], որտեղ, ի թիվս այլ բաների, նախատեսում էր հանդես գալ դասախոսությամբ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում[18]։

Երկրի փոխնախագահ՝ Լենի Ռոբրեդոն կոչ արեց միավորվել, այդ ժամանակ կառավարական զորքերը Մարավիում շարունակում էին մասնակցել ահաբեկչական խմբավորումների հետ փոխհրաձգությունը[19]։

Մայիսի 24

խմբագրել

Մայիսի 24-ին եկավ կառավարական զորքերի օգնությունը, զինվորները վերականգնեցին հսկողությունը Ամայ Պափակ հիվանդանոցի նկատմամբ։ «Մաուտե» խմբավորման զինյալները հիվանդանոցը լքելու համար 120 խաղաղ բնակիչների օգտագործեցին, որպես կենդանի վահան[20]։ Ֆիլիպինցի զինվորները հետ գրավեցին քաղաքապետարանն ու Մինդանաոյի համալսարանը[21]։

Մայիսի 25

խմբագրել

Մայիսի 25 մարտ տեղի ունեցավ Հարավային Լանաո շրջանում։ «Մաուտեյի» ու «Աբու Սայաֆի» զինյալները նկատվեցին քաղաքի հիմնական ճանապարհներին ու կամուրջների մոտ։ Ֆիլիպինցի զինվորները սկսեցին ռմբակոծել երեք գյուղ, որտեղ նկատվեցին խմբավորման մնացորդները։

Ստացվեց հաղորդագրություն, որ երկու մալայզիացի ահաբեկիչներ, ովքեր Իսնիլոն Հապիլոնի հետ Մարավիում էին, հինգշաբթի օրվա սպանված զինյալների թվում էին։ Որոշ աղբյուրներ հաղորդում էին, որ քաղաքային փոխհրաձգության արդյունքում սպանվել են Իսլամական պետության հետ կապ ունեցող սաուդյան արաբներ և ինդոնեզիացիներ[22]։ Սպանվեց «Մաուտեյի» 26 զինյալ, ահաբեկիչների հաղորդմամբ՝ մարտերում վիրավորվեց 39 ֆիլիպինցի զինվոր[23]։

Մայիսի 26

խմբագրել

Դավաոյում ճեպազրույցի ժամանակ, բրիգադային գնդապետ՝ Ռեստիտուտո Պադիլյան հաստատեց, որ քաղաքային մարտին մասնակցող զինյալների թվում կան արտասահմանյան պետությունների քաղաքացիներ[24], վերջին փոխհրաձգության արդյունքում սպանված տասներկու զինյալներից վեցը՝ արտասահմանցիներ են։ Պադիլյան հաղորդեց մալայզիացի, ինդոնեզացի, սինգապուրցի ու ազգությունը չճշտված զինյալների մասին[25]։

Սեպտեմբերի 29

խմբագրել

Ֆիլիպինների զինված ուժերը ավարտեցին ահաբեկիչներից Մարավիի առանցքային շրջանների մաքրման գործողությունը։ Գործողության ընթացքում զինյալների ազատագրվեց նաև Բատո մզկիթը, որը դարձել էր «Մաուտե» ահաբեկչական խմբավորման առանձքային պաշտպանության վայրը[26]։

Հոկտեմբերի 16

խմբագրել

Մարավի քաղաքում մարտերի արդյունքում ոչնչացվեց Իսլամական պետության հետ կապ ունեցող ավելի քան 820 զինյալ։ Լիկվիդացվեց նաև Իսնիլոն Հապիլոնը՝ Աբու Սայաֆի տեղական առաջնորդը, ով նախկինում նշանակվել էր Իսլամական պետության ահաբեկչական խմբավորման թևի էմիր, և Օմարհայամ Մաուտեն՝ Մաուտե խմբավորման առաջնորդը[27]։

Հոկտեմբերի 23

խմբագրել

Ֆիլիպինների պաշտպանության նախարար՝ Դելֆին Լորենզանան հայտարարեց, որ Մարավի քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրականացվող ռազմական գործողություններն ավարտվել են[28]։

Արձագանք

խմբագրել

Սոցիալական ցանցեր

խմբագրել

Ռազմական դրության հայտարման արձագանքը սոցիալական ցանցերում միանշանակ չէր՝ որոշ բնակիչներ անհանգստացած էին արտակարգ դրության մտցման պատճառով[29]։ «Մաուտեյի» կողմից Մարավիում մի շարք առանցքային կառույցների գրավման ֆոնին, աղոթքները ողողեցին սոցիալական ցանցերը, երկրորդը օրվանից արդեն #PrayForMarawi հեշթեքով[30][31]։ Բազմաթիվ ֆիլիպինական հեռուստահաղորդավարներ իրենց աջակցությունը հայտնեցին կառավարական զորքերին Մինդանոում ահաբեկչական «Մաուտե» խմբավորման դեմ պայքարում[32]։

Ֆիլիպինական իսլամի ու ժողովրդավարության կենտրոնը դատապարտեց զինյալների գործողությունները ու հայտարարեց, որ այդ գործողությունները հակասում են իսլամի ուսմունքին։ Մուսուլմանական խմբավորումը նշեց, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մուսուլմանները պատրաստվում էին Ռամադանին, ինչն էլ հաստատեց, որ հակասում է իսլամին[33]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Pia Gutierrez (2017 թ․ մայիսի 31). «Duterte, MILF create 'peace corridor' in Marawi». ABS-CBN News. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  2. «Marawi Clash: Special coverage». Rappler. 2017 թ․ մայիսի 25. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  3. «Marawi crisis: What we know so far». The Philippine Star. 2017 թ․ մայիսի 25. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  4. «TIMELINE: Maute attack in Marawi City». ABS-CBN News. 2017 թ․ մայիսի 23. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  5. Morallo, Audrey (2017 թ․ մայիսի 23). «AFP: Marawi clashes part of security operation, not terrorist attack». The Philippine Star. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  6. «Взрыв в филиппинском Давао: погибли 10 человек». BBC Русская служба (բրիտանական անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  7. Nery, J. (2017 թ․ մայիսի 24). «Key facts about a tumultuous Tuesday in Marawi City». Philippine Daily Inquirer. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  8. «UCCP Statement on the Burning of Dansalan College». Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  9. Marcelo, Ver (2017 թ․ մայիսի 23). «Gov't forces, Maute group clash in Marawi City». CNN Philippines. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  10. «Maute Group waves ISIS black flag on Marawi streets». Rappler. 2017 թ․ մայիսի 23. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  11. Fernandez, E.O. (2017 թ․ մայիսի 23). «WE'RE NOT OK: Marawi mayor, residents confirm fires in city, blackout, gunfire». Philippine Daily Inquirer. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  12. «CATHEDRAL TORCHED Maute group holds hostage Marawi priest, several parishioners —bishop». GMA News. 2017 թ․ մայիսի 24. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  13. Lagsa, B. (2017 թ․ մայիսի 24). «Thousands flee Marawi to eacape clashes». Rappler. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  14. Gagalac, R. (2017 թ․ մայիսի 24). «At least 2 civilians dead in Marawi attack». ABS-CBN News. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  15. Bajo, A.F. (2017 թ․ մայիսի 24). «Maute group ties up, shoots dead 9 civilians in Marawi». GMA News. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  16. «9 na sibilyan na napadaan sa checkpoint ng Maute sa Marawi, brutal na pinatay» [9 civilians which passed by a Maute checkpoint were brutally killed]. GMA News (Filipino). Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. Morales, Yvette (2017 թ․ մայիսի 24). «Duterte declares martial law in Mindana». CNN Philippines. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  18. Лично убивавшего людей президента Филиппин Дутерте МГИМО сделал почетным доктором, Московский Комсомолец
  19. «Leni calls for unity amid Marawi siege». ABS-CBN News. 2017 թ․ մայիսի 24. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  20. Zambrano, Chiara (2017 թ․ մայիսի 24). «Military rescues 42 teachers trapped during Marawi clash». ABS-CBN News. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  21. Zambrano, C. (2017 թ․ մայիսի 25). «Fighting reignites in Marawi». ABS-CBN News. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  22. Vanar, M. (2017 թ․ մայիսի 25). «Two Malaysians killed in Marawi City battle». The Star (Malaysia). Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին. {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  23. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  24. Lim, A. (2017 թ․ մայիսի 26). «AFP: Foreign terrorists are fighting alongside Maute group in Marawi». The Standard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին. {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  25. Dancel, R. (2017 թ․ մայիսի 26). «Singaporean among foreign fighters involved in ISIS-linked insurgency in southern Philippines' Marawi». The Straits Times. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին. {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  26. «Филиппинские войска завершили зачистку ключевого района Марави» (ռուսերեն). therussiantimes.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.
  27. «На Филиппинах ликвидированы два главаря примкнувших к ИГ террористических группировок». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  28. «Власти Филиппин объявили о разгроме ИГ на территории страны». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  29. «Netizens terrified or trusting of martial law in Mindanao». Rappler.com. 2017 թ․ մայիսի 14. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  30. «#PrayForMarawi trends on social media». CNN Philippines. 2017 թ․ մայիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  31. Cupin, Bea (2017 թ․ մայիսի 24). «PNP: Limit Marawi posts to 'what you know, what you see'». Rappler. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին. {{cite news}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  32. Nelz, Jay Nelz (2017 թ․ մայիսի 24). «Pinoy Celebrities React To Ongoing Marawi City Clash». Philippine News. PhilNews.ph. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  33. «MILF condemns terror attack in Marawi». ABS-CBN News. 2017 թ․ մայիսի 25. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.