Մարակելե (ազգային պարկ)
Մարակելե (անգլ.՝ Marakele National Park), ազգային պարկ ՀԱՀ հյուսիսում Լիմպոպո գավառում։ Պարկը գտնվում է Յոհաննեսբուրգից 250 կմ հեռավորության վրա, Վատերբերգի լեռներում Թաբազիմբի վարչական կենտրոնի մոտ և համարվում է Վատերբերգի կենսոլորտային արգելոցի մի մասը[1]։ Նախատեսվում է ազգային պարկն ընդլայնել դեպի հյուսիս[2]։
Մարակելե | |
---|---|
| |
Տեղագրություն | Լիմպոպո, Հարավային Աֆրիկա |
Ամենամոտիկ քաղաք | Թաբազիմբի |
Տարածք | 670 կմ2 |
Հիմնադրված է | 1994 |
Ղեկավարող կազմակերպություն |
Հարավային Աֆրիկայի ազգային պարկեր |
Կայք | www.sanparks.org |
Ազգային պարկի ստեղծման ժամանակ՝ 1994 թվականին, այն կոչվում էր Կրանսբերգ, այնուհետև սկսեց կոչվել Մարակելե, որը տսվանա լեզվով նշանակում է ապաստանելու տեղ[3]։ Այդպիսի անվանումը կապված է նրա հետ, որ պարկը գտնվում է արևմտյան չոր արևադարձային և խոնավ արևմտյան տարածքները իրար կապող տարանցիկ գոտում[4]։ Այգում սովորաբար տաք ամառ է՝ ցածր խոնավությամբ, մեղմ ձմեռ՝ ցածրադիր վայրերում առավոտյան և երեկոյան հնարավոր են ցրտահարություններ։ Տեղումների միջին քանակը կազմում է տարեկան 500-700 մմ[5]։
Բուսական և կենդանական աշխարհԽմբագրել
Պարկում աճում է շուրջ 800 տեսակի բույսեր։ Պարկի կեսից ավելին (55 %), հիմնականում կազմում են հարավային և հարավ արևելյան հատվածները, որոնք բնութագրվում են որպես Վատերբերգի վելդ թփուտային գոտի։ Համեմատաբար մեծ քանակի տեղումները (տարեկան 719 մմ) առաջացնում են հողի բերրի շերտերի լվացումներ։ Հիմնական բուսատեսակներից են բոշխը (faurea salinga), պրոտեյան (protea caffra) և սապոտովները (englerophytum magaliesmontanum): Խառը վելդային գոտին զբաղեցնում է պարկի շուրջ 42 %-ը, հյուսիսարևմտյան մասում և որոշ մեկուսացված հատվածներ հարավ-արևմուտքում, որոնք բնութագրվում են ավելի խորը և հարուստ հողային շերտով։ Հիմնական տեսակներից են համարվում տերմինալիաները (terminalia sericea), միմոզաները (dichrostachys cinerea) և պտերոկարպուսները (pterocarpus rotundifolias): Մատալաբաս գետի ափին (պարկի տարածքի 3 %-ից պակաս հատվածում) ձևավորվել է միկրոկլիմա, որը կոչվում է քաղցր բուշվելդ և մեծ նշանակություն ունի գազանների ձմեռացման համար։ Այստեղ հանդիպում է էնդեմիկ էնցեֆալյարտ էժեն մարեն, որը կոչվել է ի պատիվ բնագետ և բանաստեղծ Էժեն Մարեի, որն էլ բնակվել է Վատերբերգում շուրջ 16 տարի[6]։
Պարկի տարածքում բնակվում են աֆրիկյան փղեր, սև և սպիտակ ռնգեղջյուրներ, ընձառյուծներ, առյուծներ, այծքաղներ, իմպալաներ, սովորական ջրայծեր և այլն[7]։ Բացի այդ պարկի տարածքում բույն են դրել կապյան անգղների ամենամեծ գաղութը (ավելի քան 800 զույգ)[4]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Marakele National Park: How to get there» (անգլերեն)։ South African National Parks։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-29-ին։ Վերցված է 2010-06-10
- ↑ «Официальный сайт» (անգլերեն)։ MARAKELE CONTRACTUAL NATIONAL PARK։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-29-ին։ Վերցված է 2010-06-10
- ↑ «Marakele National Park: Natural and Cultural History» (անգլերեն)։ South African National Parks։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-29-ին։ Վերցված է 2010-06-10
- ↑ 4,0 4,1 «Marakele National Park» (անգլերեն)։ South African National Parks։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-28-ին։ Վերցված է 2010-06-10
- ↑ «Marakele National Park: Vital Information» (անգլերեն)։ South African National Parks։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-29-ին։ Վերցված է 2010-06-10
- ↑ «Marakele National Park: Vegetation» (անգլերեն)։ South African National Parks։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-29-ին։ Վերցված է 2010-06-10
- ↑ «Marakele National Park: Mammals» (անգլերեն)։ South African National Parks։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-29-ին։ Վերցված է 2010-06-10
Արտաքին հղումներԽմբագրել
- «Marakele National Park» (անգլերեն)։ South African National Parks։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-28-ին։ Վերցված է 2010-06-10
- «Официальный сайт» (անգլերեն)։ MARAKELE CONTRACTUAL NATIONAL PARK։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-29-ին։ Վերցված է 2010-06-10
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարակելե (ազգային պարկ) կատեգորիայում։ |