Մատի շրջան (ալբ․՝ Rrethi i Matit), շրջանի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Ալբանիայի Հանրապետությունում։ Գտնվում է երկրի հյուսիսային մասում։ Հանդիսանում է Դիբարի գավառի երեք շրջաններից մեկը։

Մատի շրջան
ալբ․՝ Rrethi i Matit
ԵրկիրԱլբանիա Ալբանիա
ԿարգավիճակՇրջան
Մտնում էԴիբարի գավառ
Ներառում է10 համայնք
2 քաղաք և 76 գյուղ
ՎարչկենտրոնՄատ
ԲԾՄ389 մետր[1]
Հիմնական լեզուԱլբաներեն
Բնակչություն (2010)48 803
Խտություն841
Տարածք1029
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդAL-MT

Պատմություն խմբագրել

Մատի հովիտը հնուց ի վեր բնակեցված է եկել։ Կուրգանները, որտեղ գտնվել են բրոնզե իրեր, վկայում են իլիրիական մշակույթի մասին։ Այստեղով անցել է մի ճանապարհ, որը ձգվում էր Բալկանյան թերակղզուց Ադրիատիկ ծովափ։

15-րդ դարի սկզբին Մատյայի իշխանը Գիոն Կաստրիոտին էր։ Երբ Սկանբերգը գրավվում է օսմանյան զորքերի կողմից, նա պահպանում է իր իրավունքները։ Իր դիրքերը չի կորցնում նաև կաթոլիկ եկեղեցին ու եկեղեցական սինոդը։

Դեռ 19-րդ դարում այստեղ որևէ բերդ կամ քաղաք չի եղել. տարածված էին խուտորները և գյուղերը։ Այժմյան քաղաքներից Բուրելին հայտնի է իր ամրացված տներով։

Մատի բնակչությունը ենթակա էր ալբանական կլաններից մեկին։ 1911 այն գլխավորում էր Ահմեդ բեյ Զոգոլլին։ Իր կլանի օգնությամբ նա կարողացավ գալ իշխանության, 1928 թվականին բարձրանալով ալբանական թագավորական գահին՝ որպես Զոգու I (1928-1939)։

Սոցիալիզմի ժամանակ այստեղ կառուցվել են նոր շենքեր ու կառույցներ, իսկ ջրամբարը փոխել է հովտի տեսքը։

Աշխարհագրական դիրք խմբագրել

Մատի շրջանը գտնվում է Ալբանիայի կենտրոնական հատվածում։ Շրջանի կենտրոնով հոսում է Մատի գետը՝ հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք։ Նրա հովտում ձևավորված դաշտավայրը շրջապատված է լեռներով։ Այն հարուստ է գետակներով։

Ալբանական ծովափը արևմուտքում բաժանված է Մատի հովտից (ամենաբարձր կետը, ալբ․՝ Mali i Liqenit, 1723 մ)։ Դեպի ծոբ ճանապարհն անցնում է նեղ կիճով, որով հոսում է Մատ գետը։ Վերջինս այդ հատվածում մեծ մակերես է ընդունել՝ ձևավորելով Ալբանիայի ամենամեծ ջրամբարը՝ Ուլզան (ալբ․՝ Liqeni i Ulzës)։ Շրջանի արևելքում՝ Լուր ազգային պարկում, լեռները հասնում են 2000 մետրի (ալբ․՝ Maja e Dejës, 2246 մ)։ Անտառային զանգվածները հարավում են՝ Զալ Գյոչայ արգելոցում (ալբ․՝ Zall Gjoçaj

Բնակչություն խմբագրել

Վարչական կենտրոնը Մատ քաղաքն է։ 2010 թվականի տվյալներով բնակչությունը կազմել է 48 803 մարդ[2]։ Քաղաքն ու շրջակա գյուղերը կազմում են 1029 քառ.կմ տարածք։

Տնտեսություն խմբագրել

Միջերկրածովյան լեռնային կլիման նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը։ Շրջանի հիմնական բնակչությունը ապրում է 76 գյուղերում և զբաղվում երկրագործությամբ՝ այգեգործությամբ, ձիթենու ու խաղողի արտադրությամբ, իսկ լեռնային շրջաններում զարգացած է անասնապահությունը։ Հայտնի են տեղական կարմրաբուրդ ընտանի այծերը։

Հարավում արդյունահանվում է քրոմ, երկաթ և այլ մետաղներ։ 1959 թվականին կառուցվել է Ալբանիայի ամենամեծ ջրաէլեկտրակայանը, որը վերջերս ենթարկվել է վերանորոգման։

Վարչական բաժանում խմբագրել

Մատի շրջանը բաղկացած է 8 համայնքներից՝ Բազ, Ռուկայ, Բուրրել, Դերյան, Գուրրա, Կլոս, Կոմսի, Լիս, Սուչ, Ուլազ, Խիբեր և Մասուկուլ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GeoNames — 2005.
  2. Ալբանիայի մարդահամար, 2010
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատի շրջան» հոդվածին։