Մատիտների գիշեր (իսպ.՝ la Noche de los Lápices), 1976 թվականի սեպտեմբերի 16-ին և հետագա օրերին ավագ դպրոցի մի շարք աշակերտների առևանգումն ու սպանությունն Արգենտինայի Լա Պլատա քաղաքում (Բուենոս Այրես պրովինցիայի կենտրոնը)։

Այս դեպքը բռնաճնշումների ամենահայտնի դեպքերից մեկն է, որը կատարվել է Արգենտինայի վերջին քաղաքական-ռազմական բռնապետության կողմից (1976-1983)․ անհետացածները 18 տարին չլրացած ուսանողներ կամ աշակերտներ էին, որոնք նախքան սպանվելը կտտանքների էին ենթարկվել։ Անձանց անհետացման ազգային կոմիտեն հաստատեց, որ Բուենոս Այրեսի ոստիկանությունը նախազգուշացրել է բոլոր նրանց, ովքեր մասնակցում էին արշավին ուսանողական տոմսի համար, որը զինված ուժերի կողմից համարվում է «կործանարարություն դպրոցներում»։

Դեպքը հանրային հնչեղություն ստացավ 1985 թվականին, փրկվածներից մեկի՝ Պաբլո Դիասի՝ դատարանում տված վկայությունից հետո։ Բացի այդ Դիասը մասնակցեց նաև համանուն ֆիլմի սցենարի աշխատանքներին նախքան կլրանար դեպքի 10 տարին։ Առևանգված աշակերտներից չորսը փրկվեցին կտտանքներից և բռնապետության կողմից կատարված հետագա գործողություններից։

Պատճառներ խմբագրել

Զոհերը հիմնականում Լա Պլատա քաղաքի Միջնակարգ աշակերտների միության աշակերտներն էին։ Այս խումբը մնացած դպրոցների հետ միասին 1975 թվականին Հանրային աշխատանքների նախարարությունից պահանջում էր աշակերտներին ավտոբուսներով երթևեկման զեղչ տրամադրել։

Այս հանգամանքը, ինչպես նաև փրկվածներից մեկի՝ Պաբլո Դիասի վկայությունը, հանրայնացրեց այն վարկածը, ըստ որի առևանգումներն ուղիղ կապ ունեին այս պահանջի հետ։ Այդուհանդերձ, մյուս փրկվածները, օրինակ՝ Էմիլսե Մոլերը հաստատում են, որ այդ պահանջը ոչ մի դեր չի խաղացել սեպտեմբերի 16-ի դեպքերում[1]։ Պաբլո Դիասը հաստատեց, որ ուսանողական տոմսը, որին հասել էին միջնակարգ դպրոցի աշակերտները 1975 թվականի սեպտեմբերին, կասեցվեց 1976 թվականի օգոստոսին շարժման առաջնորդներին (որոնց անվանում էին «պոտենցիալ կործանարարներ») երևան հանելու և նրանց դպրոցներում փնտրելու նպատակով։ Այս կապակցությամբ նշվում է «Մատիտների գիշեր» անվամբ մի փաստաթուղթ՝ Բուենոս Այրես պրովինցիայի ոստիկանության գլխամասից, որը ստորագրված է գլխավոր կոմիսար Ալֆրեդո Ֆերնանդեսի կողմից[2]։

Առևանգումներ խմբագրել

Ձերբակալման հրամանանագրերը տրվել են Զինված ուժերի հետախուզական ծառայության 601 գումարտակի կողմից[3] և ստորագրվել գնդապետ Ռիկարդո Ֆերնանդեսի[4] և Էուխենիո Կամպոամորի՝ Հետախուզական 101-րդ բաժնի պետի կողմից։ Առևանգումները կատարվել են Բուենոս Այրես պրովինցիայի ոստիկանների կողմից այդ ժամանակ գեներալ Ռամոն Կամպսի ղեկավարությամբ[3]։

Էմիլսե Մոլերի առևանգումը տեղի է ունեցել լույս սեպտեմբերի 17-ին՝ ժամը 3-4-ն ընկած հատվածում։ Մինչև ականջները զինված մի խումբ եկավ նրա բնակարան և զենքը պահեց ծնողների վրա։ Փնտրում էին Գեղարվեստի ակադեմիայում սովորող մի ուսանողի[5][6]։

Առևանգված անձինք[7][8]՝

Անուն, ազգանուն Տարիք
( 1976-ին)
Անհետացման ամսաթիվ Ներկայիս վիճակ Լրացուցիչ տվյալներ
Կլաուդիո դե Աչա 17 տարեկան սեպտեմբերի 16 Կորած Ռաֆայել Էռնանդեսի անվան ազգային քոլեջի աշակերտ։ 2004 թվականից քոլեջի լսարաններից մեկը կրում է նրա անունը։
Գուստավո Կալոտի 18 տարեկան սեպտեմբերի 8 փրկված Թեև առևանգվել է մյուսներից ավելի շուտ, համարվում է փրկված։ Իր համադասարանցիների հետ ենթարկվել է կտտանքների և բանտարկվել[9]։
Մարիա Կլարա Սիոկչինի 18 տարեկան սեպտեմբերի 16 կորած Առևանգվել է Մարիա Կլաուդիա Ֆալկոնեի հետ։
Պաբլո Դիաս 19 տարեկան սեպտեմբերի 21 փրկված 1985 թվականին հանրայնացրեց դեպքը դատարանում։
Մարիա Կլաուդիա Ֆալկոնե 16 տարեկան սեպտեմբերի 16 կորած Առևանգվել է իր մորաքրոջ տանը Մարիա Կլարա Սիոկչինիի հետ, որը Մոնտոներոսի պաշտոնյա էր և Մարիա Կլաուդիայի ղեկավարը, որն այդ ժամանակ ասպիրանտ էր կազմակերպությունում[10]։ Խորխե Ֆալկոնեն՝ Կլաուդիայի եղբայրը, Մոնտոներոս կազմակերպության մամուլի վերջին խոսնակն էր։ Մեկ ամիս էր, ինչ Մարիա Կլաուդիան դարձել էր 16 տարեկան։
Ֆրանսիսկո Լոպես Մունտաներ 16 տարեկան սեպտեմբերի 16 կորած
Պատրիսիա Միրանդա 17 տարեկան սեպտեմբերի 17 փրկված Գեղարվեստի ակադեմիայի ուսանող էր՝ առանց որևէ քաղաքական հայացքների, չի մասնակցել նաև ուսանողական տոմսերի պահանջին։ Պահվել է Արանայի, Պոսո դե Կիլմեսի, Վալենտին Ալսինայի և Դևոտոյի գաղտնի բանտերում, որտեղ մնացել է մինչև 1978 թվականի մարտը։
Էմիլսե Մոլեր 17 տարեկան սեպտեմբերի 17 փրկված
Դանիել Ա․ Ռասերո 18 տարեկան սեպտեմբերի 16 կորած Առևանգվել է Օրասիո Ունգարոյի տնից։
Օրասիո Ունգարո 17 տարեկան սեպտեմբերի 16 կորած

Ըստ Անձանց անհետացման ազգային կոմիտեի՝ «առևանգված չափահասներին վերացրեցին տարբեր գաղտնի ազատազրկման վայրերում կտտանքների ենթարկելուց հետո։ Տվյալ բանտերի և հաստատությունների թվին էին դասվում Արանան, Պոսո դե Բանֆիլդը, Պոսո դե Կիլմեսը, Բուենոս Այրես պրովինցիայի ոստիկանության գլխամասը, Լա Պլատայի 5.ª, 8.ª y 9.ª կոմիսարիատները, Վալենտին Ալսինայի 3.ª կոմիսարիատը Լանուսում և Բուենոս Այրես պրովինցիայի ոստիկանության գլխամասի հրաձգարանը[11]։ Նրանց մեծ մասը պատկանում էր Լա Պլատայի Միջնակարգ աշակերտների միությանը, որն աչքի էր ընկնում բռնապետության դեմ պայքարով[12]։ Ենթադրվում է, որ սպանվել են 1977 թվականի հունվարի սկզբներին[3][13]։

Հուշարձաններ խմբագրել

2013 թվականին քաղաքային խորհրդի որոշմամբ Լա Պլատայի Վերա հրապարակում հուշատախտակ կանգնեցվեց զոհերի հիշատակին[14]։ Թիվ 111 դպրոցում հուշատախտակ է կանգնեցվել Կլաուդիո դե Աչայի հիշատակին[15]։ 2014 թվականին 1 և 58 փողոցների անկյունում քարե հուշարձան է կանգնեցվել՝ նվիրված Ուսանողական պայքարին[16]։ 1995 թվականի սեպտեմբերի 16-ին Բաիա Բլանկայում բացվեց Մատիտների հրապարակը, որտեղ կանգնեցվել է հուշարձան[17], որը բաղկացած է 6 բետոնե սալերից, որոնք հիշեցնում են այդ գիշերվա կորածներին։ Բուենոս Այրես քաղաքի թիվ 491 դպրոցի ամբողջ համայնքը, աշակերտները և ծնողները միաձայն որոշեցին դպրոցը կոչել Մարիա Կլաուդիա Ֆալկոնեի անվան[18][19], նրա անվան դպրոց կա նաև Պիլարի Պրեսիդենտե Դերկի բնակավայրում[20], մի Polimodal դպրոց էլ փետրվարի 3-ից[21]։ Լա Պլատայի քաղաքապետարանը հուշատախտակ դրեց 56-րդ փողոցի վրա՝ որը ցույց է տալիս այն վայրը, որտեղից 35 տարի առաջ առևանգվել են աշակերտներ Մարիա Կլարա Սիոկչինին և մարիա Կլաուդիա Ֆալկոնեն[22]։ Պուերտո Մադրինի Բելյա Վիստա թաղամասի մի փողոց կոչվել է Մարիա Կլաուդիա Ֆալկոնեի անվամբ[23]։ Նրա անունով է կոչվել նաև Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագիրը[24]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Una de las sobrevivientes de La noche de los lápices contó su historia en el Nacional´» (PDF). Hoy. 14 de septiembre de 2006. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
  2. Pigna, 2005, էջ 343
  3. 3,0 3,1 3,2 «Gaby gritaba, quiero tener a mi bebé». Página/12. 14 de febrero de 1999.
  4. Seoane, Ruiz Núñez
  5. «Lo más importante es que mis hijos no me vean derrotada». Página/12. 15 de septiembre de 1998.
  6. «Emilce Moler, docente "No soy sólo una sobreviviente"». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
  7. «Una a una, las víctimas». Télam. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. {{cite news}}: Unknown parameter |urlarchive= ignored (օգնություն)
  8. «Los chicos que sobrevivieron». Télam. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. {{cite news}}: Unknown parameter |urlarchive= ignored (օգնություն)
  9. Agencia Télam "Aquellos días fueron para siempre: han estado los 30 años"
  10. «Entrevista a Jorge Falcone por Leonardo Marcote». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
  11. CONADEP, 1984, էջ Capítulo II: Víctimas. Estudiantes secundarios
  12. «¿Qué fue la Noche de los Lápices?». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
  13. «El testimonio de Nelva Méndez, madre de Claudia Falcone, 1998». El Ortiba. 15 de octubre de 1998. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
  14. «Placa recordatoria para estudiantes víctimas de "La noche de los lápices"». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
  15. «Homenajearon a Claudio de Acha, desaparecido en la "Noche de los lápices"». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
  16. Homenaje a 38 años de la Noche de Los Lápices
  17. «La Plaza de los Lápices». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
  18. «Consulta de establecimientos». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
  19. Escuela Media Emem N°7 De9 Maria Claudia Falcone
  20. ESCUELA SECUNDARIA Nº16 MARIA CLAUDIA FALCONE
  21. ESCUELA POLIMODAL Nº9 "MARIA CLAUDIA FALCONE" EN 3 DE FEBRERO, PABLO PODESTA
  22. Colocaron marca urbana por María Clara Ciocchini y María Claudia Falcone
  23. En memoria de una desparecida․ Nuevo nombre a una calle del Barrio Bella Vista
  24. «El programa Claudia Falcone en Libres». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.

Գրականություն խմբագրել

  • CONADEP (1984). Nunca más. Buenos Aires: Eudeba.
  • Héctor Ruiz Núñez, María Seoane (2003). La Noche de los Lápices. Buenos Aires: Contrapunto-Sudamericana. ISBN 950-07-2352-2.
  • Felipe Pigna (2005). Lo pasado pensado: entrevistas con la historia Argentina, 1955-1983.

Արտաքին հղումներ խմբագրել