Մատիտեղ մանդիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Մատիտեղազգիներ
Տեսակ Մատիտեղ մանդիկ
Լատիներեն անվանում
Polygonum cerneum


Մատիտեղ մանդիկ (լատին․՝ Polygonum cerneum), մատիտեղազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Հաստ պալարանման կոճղարմատով և եռանիստ ակոսավոր ցողուններով բազմամյա խոտաբույս է, որի բարձրությունը 30-100 սմ է։ Երկար կոթուններով, երկարավուն-նշտարաձև, ստորին տերևները սրածայր են։ Նշտարաձև, նստադիր կամ ցողունագիրկ տերևները մանր են և գտնվում են ցողունի միջին և վերին մասում։ Տերևների ստորին մակերեսը թույլ մազոտ է։ Հասկանման ծաղկաբույլը կազմված է բազմաթիվ խիտ դասավորված, մանր, վարդագույն կամ կարմիր, հնգանդամ ծաղիկներից։ Մուգ կարմիր փոշանոթներով առէջները երկար առէջաթելերի շնորհիվ դուրս են գալիս ծաղկից։ 5 մմ երկարությամբ, եռանիստ ձվաձև փայլուն պտուղը փոքր սերմնիկ է[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է վերին լեռնային գոտու մերձալպյան և ալպյան մարգագետիններում։ Հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում։ Մեղրատու բույս է[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են C, K վիտամիններ, դաբաղանյութեր (մոտ 20 %), օսլա (մոտ 25 %), կարոտին, ֆլավոնոիդներ, օրգանական թթուներ պարունակող արմատները։ Ունի արյունադադար, խորխաբեր, կապող և կազդուրիչ ազդեցություն[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.