Մատիա Կալդարա

իտալացի ֆուտբոլիստ

Մատիա Կալդարա (իտալ.՝ Mattia Caldara, մայիսի 5, 1994(1994-05-05)[1][2], Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Միլանից վարձավճարով հանդես է գալիս Ատալանտայի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։

Մատիա Կալդարա
Mattia Caldara
Կալդարան Ատալանտայի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 5, 1994(1994-05-05)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա
Հասակ 190 սմ
Քաշ 75 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ատալանտա
(վարձավճարով Միլանից)
Պատանեկան կարիերա
2003-2014 Իտալիա Ատալանտա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2017 Իտալիա Ատալանտա 12 (3)
2014-2015   Իտալիա Տրապանի 20 (2)
2015-2016   Իտալիա Չեզենա 27 (3)
2017-2018 Իտալիա Յուվենտուս 0 (0)
2017-2018   Իտալիա Ատալանտա 43 (7)
2018-ներկա Իտալիա Միլան 0 (0)
2020-ներկա   Իտալիա Ատալանտա 0 (0)
Ազգային հավաքական
2016-2017 Իտալիա Իտալիա Մ21 12 (0)
2018-ներկա Իտալիա Իտալիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 12-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 12-ի, 2020

Ակումբային կարիերա խմբագրել

Ատալանտա խմբագրել

Կալդարան Ատալանտայի ակադեմիայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի մայիսի 18-ին՝ Կատանիայի դեմ խաղում[5]։

2014 թվականի հուլիսի 3-ին Կալդարան 1 տարվա վարձավճարով միացավ Տրապանիին[6]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 17-ին՝ Իտալիայի գավաթի Կրեմոնեզեի դեմ խաղում[7]։ Իր առաջին հանդիպումը Սերիա B-ում անցկացրեց սեպտեմբերի 7-ին՝ Վիչենցայի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2015 թվականի մայիսի 16-ին՝ Ավելինոյի դեմ խաղում[9]։ Նա գոլի հեղինակ դարձավ նաև մայիսի 22-ին՝ Պրո Վերչելիի դեմ խաղում 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[10]։ Տրապանիի կազմում Կալդարան անցկացրեց 21 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

2015 թվականի հուլիսի 10-ին Կալդարան վարձավճարով տեղափոխվեց Չեզենա[11]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 9-ին՝ Իտալիայի գավաթի Լեչչեի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց նոյեմբերի 21-ին՝ Վիչենցայի դեմ խաղում[13]։ Դեկտեմբերի 8-ին՝ Տրապանիի դեմ խաղում նա հեռացվեց խաղադաշտից՝ հանդիպման 89-րդ րոպեին ստանալով երկրորդ դեղին քարտը[14]։ Չեզենայի կազմում Կալդարան անցկացրեց 29 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

2016-17 մրցաշրջանում Կալդարան վերադարձավ Ատալանտա՝ դառնալով թիմի հիմնական կազմի խաղացող։ Իր առաջին գոլը Ատալանտայի կազմում խփեց 2016 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Պեսկարայի դեմ խաղում[15]։ Նոյեմբերի 20-ին նա գոլի հեղինակ դարձավ Ռոմայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[16]։ Թեև Յուվենտուս տեղափոխությանը, Կալդարան շարունակեց վարձավճարով հանդես գալ Ատալանտայի կազմում։ 2017 թվականի փետրվարի 25-ին նա դուբլ ձևակերպեց Նապոլիի դեմ խաղում՝ հաղթանակ պարգևելով իր թիմին[17]։ 2016-17 մրցաշրջանն իտալացին ավարտեց առաջնությունում անցկացրեց 30 հանդիպումներում խփած 7 գոլով[18]։

Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Կալդարան անցկացրեց 2017 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Եվրոպայի Լիգայի Էվերտոնի դեմ խաղում[19]։ Սեպտեմբերի 20-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կրոտոնեի դեմ խաղում[20]։ Իր առաջին և միակ հանդիպումը Ատալանտայի ավագի թևկապով Կալդարան անցկացրեց 2018 թվականի մայիսի 13-ին՝ Միլանի դեմ 1-1 ավարտված խաղում[21]։ Ատալանտայի առաջին թիմի կազմում Կալդարան անցկացրեց 66 պաշտոնական հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Յուվենտուս խմբագրել

2017 թվականի հունվարի 12-ին Կալդարան 4.5 տարվա պայմանագիր կնքեց Յուվենտուսի հետ[22][23]։ Ակումբը նրա համար վճարեց 15 միլիոն եվրո[24][25], որը կարող էր դառնալ 25 միլիոն բոնուսների դեպքում[26][27]։ Պայմանագրի համաձայն Կալդարան մինչև 2018 թվականի հունիսի 30-ը անվճար վարձավճարով վերադարձավ Ատալանտա[28][29]։ Յուվենտուսի կազմում իտալացին չանցկացրեց ոչ մի հանդիպում։

Միլան խմբագրել

2018 թվականի օգոստոսի 2-ին Կալդարան 5 տարվա պայմանագիր կնքեց Միլանի հետ[30][31][32]։ Ակումբը նրա համար վճարեց 35 միլիոն եվրո, իսկ Լեոնարդո Բոնուչին տեղափոխվեց հակառակ ուղղությամբ[33][34][35]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Դյուդելանժի դեմ խաղում[36]։ 2018-19 մրցաշրջանում Կալդարան ստացավ բազմաթիվ վնասվածքներ[37][38][39]՝ անցկացնելով ընդամենը 2 հանդիպում[40]։

2020 թվականի հունվարի 12-ին Կալդարան 18 ամսվա վարձավճարով վերադարձավ Ատալանտա[41][42][43][44]։

Միջազգային կարիերա խմբագրել

Կալդարան ներկայացրել է Իտալիան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում։ 2017 թվականին նա Մ21 հավաքականի կազմում մասնացկեց Եվրոպայի առաջնությանը[45]։ Այստեղ Կալդարան անցկացրեց 3 հանդիպում[46], իսկ Իտալիան հասավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց Իսպանիային[47]։

Իտալիայի ազգային հավաքական Կալդարան առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի մայիսին Ռոբերտո Մանչինիի կողմից՝ Սաուդյան Արաբիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների դեմ ընկերական խաղերի համար[48][49][50]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հունիսի 1-ին՝ Ֆրանսիայի դեմ խաղում[51][52]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 12-ի դրությամբ[53]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Տրապանի (վարձավճար) 2014–15 Սերիա B 20 2 1 0 21 2
Չեզենա (վարձավճար) 2015–16 27 3 2 0 29 3
Ատալանտա 2013–14 Սերիա A 1 0 0 0 1 0
2016–17 30 7 1 0 31 7
2017–18 24 3 2 0 8 0 34 3
2019–20 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 55 10 3 0 8 0 0 0 66 10
Միլան 2018–19 Սերիա A 0 0 1 0 1 0 2 0
Կարիերայի ընդհանուր 102 15 7 0 9 0 0 0 118 15

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 12-ի դրությամբ[53]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 2 0
Ընդհանուր 2 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. «Italy - M. Caldara - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-15 
  4. Logan (2018-08-03)։ «Who is Mattia Caldara? How Milan is bound to have one of the strongest defense duo's in Football.»։ ACMilanSwiss (en-US)։ Վերցված է 2019-10-10 (չաշխատող հղում)
  5. «Calcio Catania - Atalanta BC, May 18, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-15 
  6. «Mercato Atalantino: Caldara in prestito al Trapani»։ 2014-07-14։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է 2018-07-15 
  7. «Trapani Calcio - US Cremonese, Aug 17, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-15 
  8. «Trapani Calcio - LR Vicenza Virtus, Sep 7, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-15 
  9. «US Avellino - Trapani Calcio, May 16, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-15 
  10. «Trapani Calcio - FC Pro Vercelli 1892, May 22, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-15 
  11. Calcio A.C. Cesena (2015-07-10)։ «Kone, Varano, Caldara e Molina in bianconero»։ Cesena Calcio - Sito Ufficiale (իտալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-20-ին։ Վերցված է 2018-07-15 
  12. «AC Cesena - US Lecce, Aug 9, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-15 
  13. «LR Vicenza Virtus - AC Cesena, Nov 21, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-15 
  14. «AC Cesena - Trapani Calcio, Dec 8, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-15 
  15. «Delfino Pescara 1936 - Atalanta BC, Oct 26, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-15 
  16. «Atalanta BC - AS Roma, Nov 20, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-15 
  17. «SSC Napoli - Atalanta BC, Feb 25, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-15 
  18. «Mattia Caldara | Football Stats | Juventus | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-07-15 
  19. «Atalanta BC - Everton FC, Sep 14, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-15 
  20. «Atalanta BC - FC Crotone, Sep 20, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-15 
  21. «Atalanta BC - AC Milan, May 13, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-15 
  22. IANS (2017-01-13)։ «Juventus sign Atalanta defender Caldara»։ Business Standard India։ Վերցված է 2018-07-15 
  23. «Juventus signs defender Caldara from Atalanta for 25 million»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2018-07-15 
  24. «OFFICIAL: Juventus sign Mattia Caldara for €15m from Atalanta | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-15 
  25. «OFFICIAL: Juventus sign Mattia Caldara»։ Juvefc.com (en-GB)։ 2017-01-12։ Վերցված է 2018-07-15 
  26. «Caldara signs for Juventus! - Juventus.com»։ Juventus.com։ Վերցված է 2018-07-15 
  27. Corp. ABS-CBN։ «Juventus signs defender Caldara from Atalanta for 25 million»։ ABS-CBN SPORTS (անգլերեն)։ Վերցված է 2018-07-15 (չաշխատող հղում)
  28. «AGREEMENT WITH ATALANTA FOR THE ACQUISITION OF THE PLAYER MATTIA CALDARA» 
  29. «Juventus sign Atalanta's Caldara for €15m»։ ESPN.com։ Վերցված է 2018-07-15 
  30. «Juventus salutes Mattia Caldara»։ Juventus.com։ Վերցված է 2019-10-10 
  31. «Milan confirm Higuain and Caldara signings as Bonucci heads for Juventus | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-10-10 
  32. «Official: Milan sign Higuain, Caldara | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-10-10 
  33. Penza Danny (2018-08-02)։ «OFFICIALLY OFFICIAL: Juventus re-sign Leonardo Bonucci; Mattia Caldara, Gonzalo Higuain head to Milan»։ Black & White & Read All Over (անգլերեն)։ Վերցված է 2019-10-10 
  34. «Exclusive: Here is how much Caldara costed for AC Milan»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2019-10-10 
  35. «Bonucci returns to Juventus, Higuain and Caldara join Milan»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2019-10-10 
  36. «F91 Dudelange - AC Milan, Sep 20, 2018 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-10 
  37. Rossonero (2018-10-02)։ «Mattia Caldara injury worse than initial guess»։ AC Milan News (en-US)։ Վերցված է 2019-10-10 
  38. «AC Milan announce the extent of Caldara's injury»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2019-10-10 
  39. «AC Milan Confirm Mattia Caldara Injury Prognosis After Defender Undergoes Knee Surgery»։ 90min.com (անգլերեն)։ 2019-05-03։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-27-ին։ Վերցված է 2019-10-10 
  40. «Mattia Caldara | Football Stats | AC Milan | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-10-10 
  41. Milan A. C.։ «OFFICIAL STATEMENT: MATTIA CALDARA»։ AC Milan։ Վերցված է 2020-01-12 
  42. «Official: Caldara returns to Atalanta | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2020-01-12 
  43. «Mattia Caldara completes Atalanta return after injury-hit Milan spell»։ FOX Sports Asia (en-US)։ 2020-01-12։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-12-ին։ Վերցված է 2020-01-12 
  44. «L’emozione di Mattia Caldara»։ Atalanta (it-IT)։ Վերցված է 2020-01-12 
  45. «U21: Italy squad for Euros named | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-07-15 
  46. uefa.com։ «Under-21 2017 - History - Italy – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-15 
  47. uefa.com։ «Under-21 2017 - History - Spain-Italy – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-15 
  48. «Roberto Mancini hands Mario Balotelli Italy recall | Goal.com»։ www.goal.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-09-ին։ Վերցված է 2019-10-10 
  49. «Italy: Balotelli in Mancini squad | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-07-15 
  50. «Italy recall Balotelli for first time since 2014»։ ESPN.com (անգլերեն)։ 2018-05-19։ Վերցված է 2019-10-10 
  51. «France - Italy, Jun 1, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-15 
  52. «Italy: Experimental Azzurri test France | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-07-15 
  53. 53,0 53,1 «Mattia Caldara»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-07-15 

Արտաքին հղումներ խմբագրել