Մատիաս Էսեկիել Վարգաս
Մատիաս Վարգաս (իսպ.՝ Matías Vargas, մայիսի 8, 1997[1], Սալտա, Արգենտինա), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Էսպանյոլի և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ վինգերի դիրքում[2]։
![]() Վարգասը Վելես Սարսֆիլդի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Martín Matías Ezequiel Vargas | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 8, 1997[1] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Սալտա, Արգենտինա | ||
Հասակ | 168 սմ | ||
Քաշ | 66 կգ | ||
Դիրք | ձախ վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 22 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015-2019 |
![]() | 69 | (14) |
2019-ներկա |
![]() | 4 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2018-ներկա |
![]() | 1 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրելՎելես Սարսֆիլդ
խմբագրելՎարգասը Վելես Սարսֆիլդի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի օգոստոսի 22-ին՝ փոխարինման մտնելով Կոլոնի դեմ խաղում[3]։ Իր առաջին գոլը խփեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին՝ Դեֆենսա և Խուստիսիայի դեմ խաղում[4]։ 2017 թվականի ապրիլի 22-ին Վարգասը գոլի հեղինակ դարձավ Ունիոն Սանտա Ֆեի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[5]։ Հունիսի 23-ին արգենտինացին գոլ խփեց Ատլետիկո Տուկումանի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[6]։ 2016-17 մրցաշրջանում Վարգասը անցկացրեց 20 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։
2017 թվականի օգոստոսի 26-ին Վարգասը 2 գոլային փոխանցում տվեց Տիգրեի դեմ խաղում[7]։ Հոկտեմբերի 4-ին արգենտինացին խփեց Նյուելս Օլդ Բոյզի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Վելես Սարսֆիլդին[8]։ 2018 թվականի ապրիլի 17-ին՝ Սան Լորենսոյի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[9]։ 4 օր անց Վարգասը գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Տեմպերլեյի դեմ խաղում[10]։ Մայիսի 5-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Սան Մարտինի դեմ խաղում[11]։ 2017-18 մրցաշրջանում Վարգասը անցկացրեց 26 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
2018 թվականի օգոստոսի 11-ին Վարգասը գոլի հեղինակ դարձավ Նյուելս Օլդ Բոյզի դեմ խաղում[12]։ Հոկտեմբերի 6-ին նա հեռացվեց խաղադաշտից Սան Մարտինի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 87-րդ րոպեին[13]։ Դեկտեմբերի 10-ին Վարգասը դուբլ ձևակերպեց Պատրոնատոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[14]։ 2019 թվականի հունվարի 29-ին արգենտինացին գոլ խփեց Էստուդիանտեսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[15]։ Վելես Սարսֆիլդի կազմում Վարգասը անցկացրեց 75 հանդիպում՝ դառնալով 15 գոլի հեղինակ։
Էսպանյոլ
խմբագրել2019 թվականի հուլիսի 14-ին Վարգասը 10.5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Էսպանյոլ[16][17][18][19]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 8-ին՝ փոխարինելով Ադրիա Պեդրոսային Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Լյուցերնի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[20][21]։ Օգոստոսի 15-ին իսպանացին 2 գոլային փոխանցում տվեց Եվրոպայի Լիգայի Լյուցերնի դեմ պատասխան խաղում[22]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում Վարգասը անցկացրեց օգոստոսի 18-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Սևիլյայի դեմ խաղում[23][24]։
Միջազգային կարիերա
խմբագրելԱրգենտինայի ազգային հավաքական Վարգասը առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի օգոստոսի 17-ին՝ Կոլումբիայի և Գվատեմալայի դեմ խաղերի համար[25][26][27]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց սեպտեմբերի 8-ին՝ փոխարինելով Քրիստիան Պավոնին Գվատեմալայի դեմ ընկերական խաղում[28][29]։
Կարիերայի վիճակագրություն
խմբագրելԱկումբային վիճակագրություն
խմբագրել2019 թվականի սեպտեմբերի 17-ի դրությամբ[30]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Վելես Սարսֆիլդ | 2015 | Պրիմերա Դիվիզիոն | 3 | 0 | 0 | 0 | — | 3 | 0 | |||
2016 | 2 | 0 | 0 | 0 | 2 | 0 | ||||||
2016–17 | 16 | 4 | 4 | 0 | 20 | 4 | ||||||
2017–18 | 25 | 5 | 1 | 1 | 26 | 6 | ||||||
2018–19 | 23 | 5 | 1 | 0 | 24 | 5 | ||||||
Ընդհանուր | 69 | 14 | 6 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 75 | 15 | ||
Էսպանյոլ | 2019–20 | Լա Լիգա | 4 | 0 | 0 | 0 | 4 | 3 | — | 8 | 3 | |
Կարիերայի ընդհանուր | 73 | 14 | 6 | 1 | 4 | 3 | 0 | 0 | 83 | 18 |
Միջազգային վիճակագրություն
խմբագրել2019 թվականի սեպտեմբերի 17-ի դրությամբ[30]
Արգենտինա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 1 | 0 |
Ընդհանուր | 1 | 0 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.velezsarsfield.com.ar/futbol/plantel/perfil/168-mvargas.shtml
- ↑ «Argentina - M. Vargas - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Club Atlético Colón - Club Atlético Vélez Sarsfield, Aug 22, 2015 - Superliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Club Atlético Vélez Sarsfield - Defensa y Justicia, Nov 13, 2016 - Superliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Club Atlético Vélez Sarsfield - Club Atlético Unión, Apr 22, 2017 - Superliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Club Atlético Tucumán - Club Atlético Vélez Sarsfield, Jun 23, 2017 - Superliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Club Atlético Tigre - Club Atlético Vélez Sarsfield, Aug 26, 2017 - Superliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Club Atlético Vélez Sarsfield - Club Atlético Newell's Old Boys, Oct 14, 2017 - Superliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Club Atlético Vélez Sarsfield - Club Atlético San Lorenzo de Almagro, Apr 17, 2018 - Superliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Club Atlético Temperley - Club Atlético Vélez Sarsfield, Apr 21, 2018 - Superliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Club Atlético San Martín (SJ) - Club Atlético Vélez Sarsfield, May 5, 2018 - Superliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Club Atlético Vélez Sarsfield - Club Atlético Newell's Old Boys, Aug 11, 2018 - Superliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Club Atlético San Martín (SJ) - Club Atlético Vélez Sarsfield, Oct 6, 2018 - Superliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Club Atlético Patronato - Club Atlético Vélez Sarsfield, Dec 10, 2018 - Superliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Club Estudiantes de La Plata - Club Atlético Vélez Sarsfield, Jan 29, 2019 - Superliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Matías Vargas, new perico signing! | News | RCD Espanyol». www.rcdespanyol.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Navarro, Cristina (2019 թ․ հուլիսի 14). «Official: Espanyol sign Matias 'Monito' Vargas». www.marca.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Sport (2019 թ․ հուլիսի 14). «Official: Matias Vargas completes transfer to Espanyol». sport (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «MATÍAS VARGAS COMPLETES €10.5 MILLION TRANSFER TO ESPANYOL». golazoargentino.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «FC Luzern - RCD Espanyol Barcelona, Aug 8, 2019 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ UEFA.com. «Luzern-Espanyol | UEFA Europa League». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «RCD Espanyol Barcelona - FC Luzern, Aug 15, 2019 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «RCD Espanyol Barcelona - Sevilla FC, Aug 18, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Espanyol vs. Sevilla - Sunday, August 18, 2019 - La Liga Match Center - MSN Sports». www.msn.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Argentina squad: Lionel Messi missing but Mauro Icardi returns alongside Paulo Dybala and Lautaro Martinez | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Lionel Messi, Sergio Aguero, Gonzalo Higuain not in first Argentina squad post-Jorge Sampaoli». ESPN.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Creditor, Avi. «Messi among vets omitted for Argentina friendlies». SI.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Guatemala - Argentina, Sep 8, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Argentina 3 Guatemala 0: No Messi, no worries as Simeone scores on debut». www.goal.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ 30,0 30,1 «Matías Vargas». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Վարգասի պաշտոնական Ինստագրամի էջը
- Վարգասը transfermarkt-ում
- Վարգասը soccerbase.com-ում
- Վարգասը WhoScored.com կայքում
- Վարգասը Էսպանյոլի պաշտոնական կայքում Արխիվացված 2020-09-25 Wayback Machine
- Վարգասը Վելես Սարսֆիլդի պաշտոնական կայքում
- Վարգասը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատիաս Էսեկիել Վարգաս» հոդվածին։ |