Բացել գլխավոր ցանկը

Մատաթիա (հուն․՝ Ματθίας, լատ.՝ Matthias), Հիսուս Քրիստոսի հետևորդներից, ով հետագայում համալրեց 12 առաքյալների շարքը։

Մատաթիա առաքյալ
Saint Matthias.PNG
Ծնունդ1-ին դար
ԾննդավայրՀրեաստան, Հռոմեական կայսրություն
Վախճան80
Վախճան վայրԵրուսաղեմ, Հրեաստան, Հռոմեական կայսրություն
Վախճան պատճառՔարկոծում
Թաղման վայրSt. Matthias' Abbey
ԵկեղեցիՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Սրբացված կարգսուրբ
Հիշատակության օրՄայիսի 14
Աշխատանքմիսիոներ
Պաշտոնառաքյալ

Մատաթիա առաքյալը Նոր ԿտակարանումԽմբագրել

Միակ առաքյալը, ում մասին գրված չէ Ավետարանում, բնականաբար, Մատաթիան է. նրան առաջին և վերջին անգամ հանդիպում ենք Գործք առաքելոցում։ Հուդայի դավաճանությունից ու ինքնասպանությունից հետո առաքելական 1 տեղ թափուր էր մնացել, ուստի Քրիստոսի Համբարձումից հետո 11 առաքյալները Պետրոսի գլխավորությամբ որոշում են վիճակ գցել 12-րդ առաքյալին գտնելու համար, քանի որ մարգարությունը փաստում էր, թե «Նրա [Հուդայի] պաշտոնը թող ուրիշն առնի» (Գործք. 1։20)։ Վիճակահանություն համար առաջ են քաշվում մի քանի պայմաններ. Հուդային փոխարինողը պետք է՝

  • ուղեկիցը լիներ առաքյալների Հիսուսի քարոզչության ընթացքում (Հովհաննեսի մկրտությունից մինչև համբարձում)
  • առաքյալների հետ վկա լինի Քրիստոսի Հարությանը

Այնուհետև Գործք առաքելոցը փաստում է. «Եվ ներկայացրին երկուսին՝ Հովսեփին, որին Բարսաբա էին կոչում, և որ վերանվանվեց Հուստոս, ու Մատաթիային։ Եվ աղոթք անելով՝ ասացին. «Տե՛ր, դու որ գիտես բոլորի սրտերը, ցո՛ւյց տուր այս երկուսից մեկին, որին ընտրեցիր, որպեսզի առնի վիճակն այն պաշտոնի և առաքելության, որից Հուդան ընկավ իր տեղը գնալու համար»։ Եվ նրանց համար վիճակ գցեցին. վիճակը ելավ Մատաթիային, և սա դասվեց տասնմեկ առաքյալների հետ» (Գործք. 1։21-26)։

Ավանդության համաձայն Մատաթիա առաքյալը քարոզել է Եթովպիայում։

Հիշատակության օրըԽմբագրել

Սուրբ Մատաթիա առաքյալը Ընդհանրական Եկեղեցու սուրբ է։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է նրա տոնը 12 առաքյալների հետ և Խաչի հինգերորդ շաբաթվա երեքշաբթի օրըը։ Հույն Եկեղեցին տոնում է օգոստոսի 9-ին, իսկ Լատին Եկեղեցին փետրվարի 24-ին։

ԱղբյուրներԽմբագրել

  1. Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004։
  2. Մաղաքիա արք. Օրմանյան, Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997։
  3. Շնորհք արքեպիսկոպոս Գալույտեան, Աստուածաշնչական սուրբեր, Երևան, 1997։