Մավրոպոտամոնի ճակատամարտ

Մավրոպոտամոնի ճակատամարտ, ռազմական բախում մի կողմից Պավլիկյանների և Արաբական խալիֆայության, մյուս կողմից՝ Բյուզանդական կայսրության միջև, որը տեղի է ունեցել 843 թվականին Մավրոպոտամոն կոչված վայրում։ Ճակատամարտն ավարտվել է հայ-արաբական ճակատի օգտին, սակայն դա պավլիկյաններին չի ազատել Բյուզանդական կայսրության զորքերի տիրապետությունից[1]։

Մավրոպոտամոնի ճակատամարտ
Թվական843 թվական
ՎայրՄավրոպոտամոն
ԱրդյունքՊավլիկյանների և Արաբական խալիֆայության միասնական ճակատի հաղթանակ
Հակառակորդներ
Պավլիկյաններ
Արաբական խալիֆայություն
Բյուզանդական կայսրություն Բյուզանդական կայսրություն
Հրամանատարներ
Սերգիոսի աշակերտներ
Օմար իբն-Աբդուլլա ալ-Ակթա
Բյուզանդական կայսրություն Լոգոթետ Թեոկտիստ
Կողմերի ուժեր
անհայտ40 հազար
Ռազմական կորուստներ

Նախապատմություն խմբագրել

9-րդ դարի սկզբից իրադրությունը սկսում է փոխվել։ Բյուզանդական կայսրության նոր արշավանքները պավլիկյաններին ստիպում են դաշնակցել արաբների հետ։ Արաբները, որոնք բավարար ներուժ չունեին խալիֆայության քայքայումը դադարեցնելու համար, սկսում են դաշնակցել պավլիկյանների հետ և փոխել իրենց վերաբերմունքը նրանց հանդեպ։ Սարգիս-Տյուքիկոսի օրոք (801-835) շարժումը վերելք է ապրել։

Թեոփիլոս կայսեր (829-842) և նրա կնոջ՝ Թեոդորա Մամիկոնյանի օրոք (842-856) կայսությունում նոր թափ են ստանում պավլիկյանների հալածանքները։ Բյուզանդացիները կարողանում են սպանել Սերգիոսին, որին հետևում էին նրա աշակերտների հետպնդումները։ Պավլիկյանների հարցը լուծելու նպատակով Թեոդորան 843 թվականին հզոր արշավանք է ձեռնարկում։ Պավլիկյանների շարքերում վերսկսված վեճերը թուլացնում էին շարժումը, որի ղեկավարների մի մասը կարծում էին, որ առանց կրոնական հիմնավորման անհնար է դիմակայել բյուզանդացիներին, իսկ մյուս մասը պնդում էր, որ բյուզանդացիների դեմ պայքարում հաղթանակի հասնելու համար պետք էր շարժումը վերափոխել ազատագրականի։

Սերգիոսի սպանությունից հետո նրա մի շարք աշակերտներ կարողանում են վերացնել ներքին պառակտումը, իսկ Թեոդորայի ձեռնարկած արշավանքի նախօրյակին պավլիկյանները միասնական ճակատ են կազմում։ Ներքին պառակտումը վերացնելուց հետո պավլիկյանները միանում են արաբ ամիրա Օմար իբն-Աբդուլլա ալ-Ակթայի արշավանքին և բարենպաստ դիրքեր գրավում։ Բյուզանդական բանակի քանակը կազմում էր 40 հազար, և Թեոդորան կարծում էր, որ հնարավոր կլինի հաղթել հայ-արաբական ճակատին մեկ հարվածով։ Բյուզանդական մեծաքանակ բանակի հրամանտար է նշանակվում Լոգոթետ Թեոկտւստը, որը կայսրուհու քաղաքականության իրականացման պաշտպաններից մեկն էր։ Բյուզանդացիների ուժերը կենտրոնանում են Փոքր Հայքի սահմանամերձ շրջաններում, որից հետո բանակը նախաձեռնությունը հանձնում է հայ-արաբական ճակատին։

Ճակատամարտ խմբագրել

Պավլիկյանները կարճ ժամանակում կարողանում են իրենց ուժերը միավորել արաբների հետ, որից հետո դաշնակիցների զորքն ընդառաջ է շարժվում բյուզանդացիներին։ Հայ-արաբական և բյուզանդական զորքերի միջև բախումը տեղի է ունենում Կեսարիայից հյուսիս գտնվող Մավրոպոտամոն վայրում։

  Խորհրդանշական է, որ Ալիս գետի ավազանին պատկանող և Կեսարիայի հյուսիսային կողմերով հոսող Մավրոպոտամոնը հայերենով բառացի թարգմանվում է Սև ջուր։
- Ն.Ադոնց, Պատմական ուսումնասիրություններ, Վարդ Մամիկոնյան
 

Ճակատամարտի մարտավարական իրավիճակը նպաստավոր էր դաշնակիցների համար, որոնք, դրությունից օգտվելով, նախահարձակ են լինում։ Հայ-արաբական զորքերը բյուզանդացիների դեմ նորանոր գրոհներ էին ձեռնարկում, որի պատճառով բյուզանդացիները չէին կարողանում «ուշքի գալ»։ Քանակական գերազանցության շնորհիվ բյուզանդացիները կարողանում են երկար դիմադրությունից հետո կասեցնել դաշնակիցների հաջորդող մի քանի գրոհները։ Մարտի երկու կողմերի զոհվածների քանակը մեծաթիվ էր։ Երկարատև ճակատամարտից հետո բյուզանդական բանակը պարտություն է կրում և նահանջում։ Փախուստի է դիմում նաև բյուզանդակի բանակի հրամանատար Լոգոթետ Թեոկտիսը։ Ճակատամարտից հետո դաշնակիցները մեծ թվով գերիներ են վերցնում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մեր հաղթանակները», հատոր Բ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2009. էջեր 201–204.