Մավրիտանական արվեստ, մավրիտանական ոճ, Հյուսիսային Աֆրիկայում և Իսպանիայի հարավում XI - XV դարերում զարգացած միջնադարյան արվեստի պայմանական անվանումը։

Մավրիտանական արվեստը ձևավորվել է Արաբական խալիֆաթի, բերբերների և վեստգոթերի գեղարվեստական ավանդույթների զուգորդման հիման վրա։ Այն միասեռ չի եղել, Ալժիրում, Թունիսում, Մարոկկոյում և արաբական Իսպանիայում տարբեր զարգացում ունենալով, Մավրիտանական արվեստը ենթարկվել է բարդ ձևափոխումների՝ տեկտոնիկ պարզ ձևերից, զուսպ հարդարանքից ընդհուպ դեկորատիվ շքեղ զարդարանքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 279