HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մասսա (այլ կիրառումներ)

Մասսա( իտալերեն՝ Massa), իտալական Մասսա-Կարարա գավառի գլխավոր քաղաքը (Տոսկանա մարզի հյուսիս-արևմուտք)։ Տեղակայված է Ապուանական Ալպերի ստորոտին գտնվող հովտում, Միջերկրական ծովի լիգուրիական ափից ոչ հեռու։ Ամենամոտ քաղաքներն են Կարրարան և Սպեցիան։ Բնակչությունը 66 000 մարդ (2008 թվականի տվյալներով)։

Քաղաք
Մասսա
Massa
Դրոշ Զինանշան
Flag of Massa.svg Massa-Stemma.svg

Marina di massa, veduta 07.JPG
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզՏոսկանա
ԳավառՄասսա Կարարա
Մակերես93,84 կմ²
ԲԾՄ65±1 մետր
Խոսվող լեզուներԻտալերեն
Բնակչություն66000 մարդ (2008)
Խտություն64 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ+39 0585
Փոստային ինդեքս54100
Փոստային դասիչ54100
Ավտոմոբիլային կոդMS
Պաշտոնական կայքcomune.massa.ms.it
##Մասսա (քաղաք) (Իտալիա)
Red pog.png
##Մասսա (քաղաք) (Տոսկանա)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Դեռևս մինչհռոմեական ժամանակաշրջանը, լեռնային շրջանում՝ այսօրվա Մասսայից ոչ հեռու առաջացել են մարդկային առաջին բնակությունները։ Ինքը քաղաքը հայտնի է դեռևս անտիկ շրջանից (այնտեղ 325 կամ 326 թվականին ծնվել է Գալիոս Կեսարը, Հուլիանոս II–ի եղբայրը)։ IX–րդ դարում հիշատակվել է որպես լունական եպիսկոպոսի տարածքներ, 1421 թվականից եղել Մալասպինաների ընտանեկան կալվածքների մայրաքաղաքը։ Ցեղի գլխավորը 1568 թվականից կրել է Մասսայի և Կարրարայի իշխանական տիտղոսը, որը 1633 թվականին փոխարինվել է դուքսայինով։ 1829 թվականին Մասսա-Կարարյան կորցրել է իր անկախությունը և տրվել է ավստրիական դ’Էստե տան ճյուղին։

Ֆրանսիական կայսրության դրոշմի պահապանը՝ Կլոդ Ամբրուազ Ռենիեն (1746-1814), Նապոլեոնի կողմից ստացել է Մասսայի դուքսի տիտղոս։ Փարիզյան դե Մասսա հյուրանոցը պատկանել է նրա սերունդներին մինչ Ֆրանսիական գրողների միության ղեկավար կայան դառնալը։

ՏնտեսությունԽմբագրել

Մասսայի տնտեսությունը, ինչպես և ողջ տարածաշրջաններինը, խոշոր ձեռնարկությունների փակվելուց հետո, հիմնվել է 3 բաղադրիչների՝ կառավարման, առևտրի և ծառայությունների վրա։ Այդ «երեք սյուները» այժմ ծառայում են տեղի բնակչության եկամտի աղբյուրների ստեղծմանը։ Մոտակայքում երիտասարդների զբաղվածության հնարավորության բացակայությունը, խոշոր իտալական քաղաքներում հանգեցրել է բնակչության ներհոսքի։ Տարածաշրջանում մշակված զբոսաշրջության ոլորտը լավ հնարավորություն է ապահովում աշխատանք փնտրողներին, նույնիսկ եթե այդ աշխատանքը սեզոնային է (հիմնականում ամռանը)։

Տեսարժան վայրերԽմբագրել

Երկրի հուշարձաններից այս քաղաքում տեղակայված են XV–րդ դարի ռենեսանսի դարաշրջանի դղյակը, վաղբարոկյան իշխանական պալատ և տաճար։

ՍպորտԽմբագրել

Մարինա դի Մասսա ավանը շատ անգամներ է ընդունել Ջիրո դ’Իտալիա հեծանվային մրցումների փուլերից մեկը։

Քույր քաղաքներԽմբագրել